Մաս 27

118 15 0
                                    

Երկու օր անց...

-Ի՞նչ ես կարծում, սարսափելի տեսք չունե՞մ,-անընդհատ հագուստն ուղղելով անհանգիստ ասում էր տղան, ով արդեն հարյուրերորդ անգամ էր ուղղում մազերը։
-Ուի՜լ, դու հիանալի տեսք ունես, պետք չէ այդքան անհանգստանալ։
-Մենել վախենում եմ, որ նրանք ինձ չեն հավանի, ու կարգելեն շբվել հետս։
-Նրանք ինձ չեն արգելի շբվել իմ Ուիլյամի հետ։
-Քո՞ Ուիլյամի,-զարմացած ժպիտը հագավ ու գլուխը թեքեց Մենելի կողմ։
-Այո։ Ի՛մ Ուիլյամի։ Դու իմ միակն ես, նրանք ինձ չեն կտրի քեզանից։
-Աստված իմ,-աչքերում ադամանդներ էին, որոնք շողում էին երջանկությունից։
-Ի՞նչ։
-Ինչե՞ր ես խոսում,-ունքերը վերև բարձրացած։
-Զարմանո՞ւմ ես, որ կարող եմ քեզ նման բաներ ասել։
-Այո։ Ֆանտաստիկ է քո միակը լինելը։
-Շա՜տ լավ է, դե հանգստացիր ու խորը շունչ քաշիր։
-Լավ քշեմ, քանի չենք ուշացել։
-Մենք ժամ չենք պայմանավորվել, հանգիստ եղիր։
-Ախ այո։
-Գնացինք։
Ամբողջ ճանապարհին Ուիլյամն անընդհատ հայելու մեջ էր նայում, ուղղում էր մազերը, ունքերը, խռպոտացած ձայնը։
-Ուի՜լ։
-Ջան։
-Չվախենաս, ես քեզ հետ եմ։
-Հասանք Մեն։
-Դու ընդհամենը ծանոթանում ես քո ընկերոջ ծնողների հետ։
-Բայց դա էլ է պատասխանատու։
-Այո։ Ինչպես ինձ համար քո՛ ծնողների հետ ծանոթանալը։
-Դե հա։
-Վերջ, իջիր,-հասան դռանը,-Ժպտա, ու պատրաստվիր տուն մտնել։
-Գնացինք։
Բացեցին դուռն ու ներս մտան։
-Մենք արդեն տանն ենք,-երջանիկ ձայն տվեց Մենելը, ով պատասխանատվություն էր զգում, մի՜ քիչ անհանգստություն, բայց վստահ գիտեր, որ ամեն բան լավ է լինելու։
-Համեցեք,-առաջ գալով ասաց Մենելի մայրը։
Գրկեցին իրար։
-Սա Ձեզ,-ծաղկեփունջը աղջկա մորը պարզելով։
-Շնորհակալ եմ տղաս։ Ես Մարգարետն եմ։
-Ուիլյամ, շատ հաճելի է։
-Նմանապես։ Անցեք հյուրասենյակ, հիմա ամուսինս կգա։ Ուղեկցիր նրան Մենել։
-Լավ մայրիկ,-միասին հյուրասենյակ գնացին,-Նստիր Ուիլ։
Հայրը վարկյաններ անց սենյակ մտավ։ Ուիլյամը կանգնեց ու միմիյանց ձեռք սեղմեցին։ Ծանոթացան ու նստեցին խոսելու։
-Աղջիկս պատմել է քո մասին։ Միակ մարդն ես ում հետ նա շբվում է, ու դրա համար ցանկություն ունեցանք ծանոթանալ քեզ հետ։ Այն միակի, ով մեր աղջկա կողքին է։
-Դուք հոյակապ աղջիկ ունեք։
-Այո, գիտեմ, շնորհակալ եմ, ու դրա համար է, որ ցանկացա ծանոթանալ։ Իհարկե ես վստահում եմ աղջկաս, բայց ուզում էի անձամբ ճանաչել քեզ, իմանալու համար, թե ով է աղջկաս կողքին։
-Շնորհակալ եմ հայրիկ։ Մենք հոյակապ ընկերներ ենք։
-Գիտեմ սիրելիս։ Ու ես ինքս եմ քեզ շնորհակալ որդիս, նրա հանդեպ այդքան ուշադիր ու հոգատար լինելու համար։
-Նա ինձ շատ բան է սովորեցրել ու սովորեցնում։ Ու ես նրանից դեռ շա՜տ սովորելու բան ունեմ։
-Ես հպարտ եմ նրանով։
-Ուի՜լ,-սենյակ վազեց Լիլին, ով վարկյաններ անց հայտնվեց Ուիլյամի գրկում։
-Ո՞նց ես փոքրիկ Լիլի։
-Հոյակապ։ Ուրախ եմ, որ եկել ես։
-Ես էլ։
-Վերջապես ծնողներս կիմանան, թե ով է Ուիլյամը։
-Դու նրան արդեն ճանաչո՞ւմ ես։
-Իհարկե հայրիկ։
-Նա միշտ մի քայլ առաջ է,-ժպիտով ու ունքերը վեր բարձրացրած ասաց Մենելը։
-Նրանք շատ տարբեր են,-ասաց հայրը։
-Այո գիտեմ։ Երկուսին էլ ճանաչում եմ։ Շատ տարբեր են, բայց երկուսն էլ շատ լավը։
-Ես գնամ մայրիկին օգնեմ լա՞վ։ Դուք հանգիստ խոսեք,-ասաց Մենելն ու խոհանոց գնաց։
-Դե որ այդպես է, ես էլ եմ գալիս,-ասաց Լիլին, ու վազեց Մենելի հետևից։
-Դու լավ տղա ես, ու ես որպես հայր խնդրում եմ քեզ, չնեղացնես նրան։ Այնպես չանես, որ նա հիասթափվի։ Այնպես չանես, որ կարծի, թե սխալ է եղել, վրիպել է քո հարցում, ու նորից չդառնա առաջվա անհավատ աղջիկը։
-Երբեք։ Ես նրա կողքին եմ։
-Նա փոքրիկ է, չի՛ հասկանում, բայց ես լավ եմ հասկանում։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Նա հասարակ ընկեր է փնտրել, գտել է քեզ։ Քո մեջ ընկերոջ է տեսնում, բայց դու...
-Ե՛ս էլ։
-Կարծում ես, որ, եթե իմանամ կարգելե՞մ շբվել,-Ուիլը լուռ էր, նա սարսափելի վախենում էր,-Չէ՛, մի՛ վախեցիր, ես չե՛մ արգելի։ Ես տեսնում եմ, որ անկեղծ ես նրա հետ, բայց նա դեռ շատ փոքրիկ է, ու, եթե անգամ զգացմունքներ ունես, ապա միևնույն է ոչինչ չես կարող անել։
-Ինչի՞ց եք վերցնում, որ զգացմունքներ ունեմ։
-Այդպես չէ՞,-Ուիլը լռեց,-Զգացվում է տղաս։ Եթե զգացմունքներ չունենայիր, ամեն առավոտ տան դիմաց նրան չէիր սպասի, որ դասի տանես, նրա համար նման նվերներ չէիր անի, չէիր տանի քո տուն։ Քայլերդ դրան են տանում։
-Գիտեմ։ Եվ այո Դուք ճիշտ եք, բայց հիմա չեմ էլ պատրաստվում։ Նա շատ փոքրիկ է։ Ես միայն խնդրում եմ չարգելել նրա կողքին լինել։
-Եղի՛ր, քեզնից լավը դժվար թե լինի, բայց չհամարձակվես նեղացնել նրան։
-Երբե՛ք։
-Շնորհակալ եմ։
-Այդ ես եմ Ձեզ շնորհակալ։

***

Մինչ նրանք խոսում էին, Մենելն ու մայրը խոհանոցում թեժ աշխատանքի մեջ էին, ու միևնույն ժամանակ խոսում էին։
-Նա գեղեցիկ տղա է։
-Այո, գիտեմ,-քթի տակ ժպիտը չթաքցնելով։
-Բարի է երևում։
-Ճիշտ ես։ Նա շատ բարի է։ Նա իր մեջ դրական ամեն ինչ ունի, որովհետև եթե չունենար, ես չէի շբվի նրա հետ։
-Լավ է չէ՞, երբ այնքան մտերիմ մարդ ունես, որ հանգիստ կարող ես կիսվել։
-Այո մայրիկ, մենք շատ ենք մտերմացել։
-Դե արագ պիցցան գազօջախից հանիր, ու արի հյուրասենյակ գնանք։
-Լավ։ Չնկատեցի անգամ, ամանները սեղանի՞ն էին։
-Ոչ։ Չեմ հասցրել։
-Ոչինչ, ես հիմա արագ արագ կանեմ։
-Լավ սիրելիս։
Մենելը գնաց հյուրասենյակ։
-Ինչպե՞ս է տրամադրությունը,-զրնգուն ձայնի մեջ երջանկություն կար։
-Հիանալի։
Մենելը ժպտաց ու սկսեց ժրաջան մեղվի պես արագ-արագ սեղանին տեղավորել ամաններն ու սնվելու համար նախատեսված մնացյալ պարագաները։
-Օգնե՞մ,-ասաց Լիլին։
-Այո մորեխ, պատառաքաղներն ու դանակները դիր։
-Ինչպես կասես։
Միասին արագ արագ ավարտեցին։ Սեղանին դրեցին համով-հոտով ուտեստներն ու նստեցին սեղանի շուրջ։ Հայրը սեղանի գլխին էր, մայրն ու քույրը հորից ձախ՝ իրար կողքի, իսկ Մենելն ու Ուիլյամը հորից աջ՝ միասին։
-Ուզում եմ խմել ձեր ընկերության կենացը,-առաջարկեց հայրը։
-Շնորհակալ եմ,-Ուիլ։
-Շնորհակալ եմ հայրիկ։
-Ձեր կենացը երեխաներ,-ասաց մայրը։
-Ի՜, ի՛նձ էլ, ես էլ եմ ուզում գինի։
-Դու դեռ շատ փոքրիկ ես, հյութով խփիր։
-Ո՜չ, մի՜ քիչ, որ իսկական կենաց լինի։
-Լավ, տուր բաժակդ,-ասաց հայրն ու երջանիկ Լիլին պարզեց բաժակը, իսկ հայրը մոտ հինգ կում գինի լցրեց, ու վերադարձրեց աղջկան։
-Շնորհակալ եմ հայրիկ։ Ես կենաց եմ ասում։
-Ի՞նչ կենաց,-բոլորի դեմքին բարի ժպիտ հայտնվեց, երբ այդ փոքրիկ մարդուկը ցանկացավ իր խոսքն ասել։
-Ես էլ եմ ուզում խմել նրանց երկուսի կենացը։ Ուզում եմ խմել ամենաուժեղ ընկերության կենացը, քո՛ կենացը Ուիլ, որ այդքան լավն ես, ու քո՛ կենացը քույրիկ, որ առհասարակ կաս իմ կյանքում։
Մենելի աչքերում արցունքներ պսպղացին, Ուիլը ժպտում էր, իսկ ծնողները երջանիկ էին նման հրաշքներ ունենալու համար։
-Կենա՜ց,-ասացին ու բաժակներն իրար զարկեցին։
-Շնորհակալ եմ մորեխ,-կամաց, ժպիտով, ու քրոջ աչքերին նայելով ասաց Մենելը։

***

Երկու ժամ անց Ուիլը վեր կացավ, որ գնա, իսկ Մենելը դուրս եկավ ճանապարհելու։
-Շնորհակալ եմ այս հիանալի օրվա համար։
-Այդ ես եմ քեզ շնորհակալ Ուիլ։ Վստահեցնում եմ, որ նրանք հավանեցին քեզ։
-Գիտեմ։
-Հա՞։
-Ըհն, հայրդ ասաց, որ լավ տղա եմ երևում։
Ծիծաղեցին։
-Դե ես գնամ տուն, դու էլ գնա։ Հասնես՝ զանգիր։
-Լավ։
-Կսպասեմ զանգիդ։
-Լավ սիրելիս։

Մենելը "սիրելիս"-ի շոկից, ուղղակի ունքերը վեր բարձրացրեց ու զարմացած ծիծաղեց, հետո թաթիկով արեց, ու մտավ տուն։

*Ուիլյամի անունից"

"Սա էլ այսպե՜ս։ Ծնողների սիրտն էլ շահեցինք"։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now