Մաս 12

141 13 0
                                    

Առավոտ։ Զարթուցիչի ձայնի հետ մեկտեղ երկուսն էլ վեր թռան։ Մենելը նայեց հեռախոսին, ու տեսավ, որ ամբողջ գիշեր նույն երգն է լսել, ու չանջատելու պատճառով, հիմա ուր որ է հեռախոսը կանջատվի։ Դրեց լիցքավորվելու, ու վազեց լվացվելու։ Ուիլյամը սկսեց սանրվել։ Մենելը սկսեց հագնվել։ 08։29, ու զանգ եկավ Ուիլյամից-Մենելին։
-Եկա,-ասաց աղջիկն ու հեռախոսը լիցքավորումից անջատելով, վերցրեց պայուսակն ու դուրս եկավ։ Երեք րոպե անց հասավ։
-Ես սպանելու եմ քեզ,-ասացին միաժամանակ։ Ու դեմքներին ժպիտ հայտնվեց միաձուլված զարմանքին։
-Ինչո՞ւ,-ասաց Ուիլյամը։
-Նախ դու ասա։
-Ո՛չ, դու։
-Գլուխս պայթում է։ Ամբողջ գիշեր քո ասած երգն եմ լսել, ու առավոտյան դրա տակ արթնացել։
-Սպանելու փոխարեն կարող ես շնորհակալ լինել, նման հոյակապ երգի համար։ Չնայած դրա ի՞նչն է հոյակապ, գրողի տարածը։
-Քե՞զ ինչ է եղել,-ժպիտով ասաց Մենելը, նկատի ունենալով, որ այդքան սիրում էր, հիմա ինչո՞ւ է այդպես ասում,-Ի դեպ, դո՞ւ ինչու էիր ուզում ինձ սպանել։
-Որովհետև քո պատճառով ամբողջ գիշեր տառապել եմ։
-Այսի՞նքն։
-Երբ չէի հասկանում, ինձ համար հանգիստ քնում էի, իսկ հիմա, երբ սկսել եմ հասկանալ, ամեն տողի հետ ինչ-որ բան եմ պատկերացնում։
-Ու մի բան էլ մեղավո՞ր եմ։ Դրա փոխարեն կարող ես շնորհակալ լինել, որ սկսել ես հասկանալ դրա հիանալի բառերը։
-Փաստորեն երկուսս էլ պիտի շնորհակալ լինենք։
-Այդպես է ստացվում։ Իսկ ի՞նչ էիր պատկերացնում։
-Ինձ էի պատկերացնում ձյունոտ լեռ մագլցելիս,-Մենելը չդիմացավ, ու սկսեց ծիծաղել,-Ինչո՞ւ ես ծիծաղում։
-Իսկ լեռներից ցած չէի՞ր գլօրվում։
-Մեկ մեկ, բայց էլի նույն տեղում էի պատկերացնում։
-Իսկ քեզ չտեսա՞ր օվկիանոսի կենտրոնում շնչահեղձ լինելուց,-Մենելը ծիծաղում էր, իսկ Ուիլյամը իբրև թե նեղացած էր, բայց նուրբ ժպիտով աղջկա ժպիտն էր վայելում։
-Ծաղրի՜ր, ես քեզ ցույց կտամ։
-Բայց լո՜ւրջ, չտեսա՞ր։
-Ավելի ճիշտ կլիներ ասել, օվկիանոսի ջրերում շնաձկների կերակուր դառնալիս։
-Օ՜, ինչ դաժան ես քո հանդեպ։
-Ու դու ես պատճառը...
Մենելը մի պահ նայեց նրան, որովհետև դա է երգի խորին իմաստը, բայց հետո ժպտաց ու ասաց,-Գնացինք, թե չէ կուշանանք։
-Այո, արդեն ուշանում ենք։
-Ու դու ես պատճառը,-հետ հետ քայլելով ու թեթև մի ժպիտով ասաց աղջիկն ու անցավ մեքենայի մյուս կողմը։ Տղան ցանկացավ գնալ ու բացել դուռը.
-Ավելի լավ է ձևականությունների փոխարեն, նստիր ու քշիր, առանց այդ էլ քիչ մնաց։
Ուիլյամը ժպտաց,-"Տարօրինակ աղջիկ",-մտածեց նա։ Նստեց ու շարժվեցին։

***

Հասան համալսարան։ Ինչպես միշտ բոլորի աչքերը նրանց վրա էր, ու արդեն սկսել էին այն շշուկները, որ նրանք միասին են։ Իսկ նրանց չէր հետաքրքրում, թե ինչ կխոսեն մնացածը։ Միջանցքի աստիճաններով վերև էին բարձրանում, երբ լսեցին, թե ինչպես են աղջիկները Դեբոռային քննարկում։ Հումորներ էին անում, ու ծիծաղում նրա վրա։ Մենելն իրեն վատ զգաց, ուզում էր մոտենալ, բայց Ուիլյամը չթողեց, քաշեց ձեռքից ու լսարան տարավ։ Նստած էին իրենց տեղերում, երբ Դեբոռան լսարան եկավ։ Դա կարծես նույն աղջիկը չէր։ Դա ուրիշ Դեբոռա էր, ով մի թեթև շրթներկից բացի ոչինչ չէր քսել։ Եկավ ու լուռ նստեց իր տեղում։ Նա խեղճացած էր, ու դա լավ չազդեց Մենելի սրտին։
-Դեբոռա՞,-ասաց աղջիկներից մեկը,-Դեմքիդ ներկերը վերջացել են, ու չե՞ս հասցրել նորը գնել։
Նա կատաղեց, բայց իր ներսում պահեց, ու դրա պատճառով աչքերը լցվեցին։
-Չե՞ս տեսնում,-ասաց մեկ ուրիշը,-Նա ամաչում է ինքն իրենից, ու շատ է ընկճվել։
Մենելն այլևս չդիմացավ։ Սեղանը հրեց ու կանգնեց։
-Իսկ դուք կարո՞ղ եք փակել ձեր բերանները։
-Էլի դո՞ւ։
Դեբոռան թաց աչքերով Մենելին նայեց, չհասկանալով, թե ինչ է անում այն աղջիկը, ով իրեն այդ վիճակին է հասցրել։
-Լսեք թե ձեզ ինչ կասեմ։ Դո՛ւք...դուք կեղծավոր եք։ Մի քանի օր առաջ դուք այստեղ նստած նո՛ւյն աղջկա հետևից էիք ընկնում, որ իր շողքի տակ ձեզ լավ զգաք, իսկ հիմա ծիծաղում եք նրա վրա, ծաղրում եք։ Էնքա՜ն էժան եք։ Ծիծաղում եք, բայց չեք էլ պատկերացնում, որ ձեր դեմքին ավելի շատ ներկ եք դատարկել, քան նա էր արել։ Հիմա, երբ նա այս աստիճան բնական է իր իսկական գեղեցկությամբ, ձեր երկուսից հարյուրավոր անգամ գեղեցիկ է։ Մի թաց անձեռոցիկ, ու ձեր դեմքն ավելի կայլանդակվի, քան նրանն էր։ Ու եթե ես նրա դեմքի կեղտը մաքրեցի, ապա ձեր ներսում եղած կեղտը երբե՛ք չի մաքրվի։ Մարդու ներսում կուտակված փոշին միշտ էլ նույն հաստ շերտն ունի, ու գնալով հաստանում է։ Մեկ մեկ հետևեք ձեր ներսի մաքրությանը։ Ամո՛թ է։ Էտքան աներես ու նվաստ մի՛ եղեք։ Խղճացեք ինքներդ ձեզ։ Որոշ ժամանակ անց ինքներդ ձեզ ձեր տակի աթոռից պոկել չեք կարողանա, որովհետև կծանրանաք, կդժվարանա, ավելի կկեղտոտվեք։ Ինքներդ ձեզ նայեք, հետո մնացածին, մանավանդ այն դեպքում, երբ նա այնքա՜ն գեղեցիկ է, որ միայն հիմա նրան նայելիս, հաճույք եմ ստանում նրա այսչափ գեղեցկությունից,-շրջվեց դեպի Դեբոռան,-Աշխատիր միշտ այսքան բնական լինել, դու շա՜տ գեղեցիկ ես։ Ու երբեք չվախենաս սրանց նմանների խոսքերից, դրանք արժեք չունեն։ Ու աշխատիր մյուս անգամ քեզ ընկերուհի ընտրելիս, նայել ներսի եղածին, ոչ թե դեմքի "ծանրությանը", որ սրանց պես փոշոտ չլինի...Ուիլյամ, ասում եմ մարդիկ լրիվ փոշեկուլ են դարձել, որտեղ փոշի են տեսնում, վազում ու կուլ են տալիս...,-ասաց ու քայլեց լսարանից դուրս։ Ուիլյամը դուրս եկավ նրա հետևից։
Բոլորը ուղղակի սառած Մենելին էին նայում։ Այն երկու աղջիկները այդպես էլ չկարողացան որևէ բառ ասել։ Մենելն արդեն ամեն ինչ ասաց բոլորի փոխարեն։ Իսկ Դեբոռան նայում էր նրան, ու մտածում, թե որքան սխալ է նա եղել։ Նա այսքան փոքր է, բայց բոլորից հասուն ու գիտակից։ Չի վախենում ոչ ոքից։ Ու երազում էր, որ օրերից մի օր, իր ընկերուհին հե՛նց Մենելի պես ազնիվ ու մաքուր լինի, ու ինչպես նա է ասում, փոշու կծիկ չլինի։

***

-Մենել սպասի՛ր,-ասաց Ուիլյամն ու քաշեց նրա ձեռքից։
Մենելը շրջվեց։
-Ասա Ուիլյամ։
-Ես հարգում եմ քեզ։
Աղջիկը ուղղակի լուրջ նրա երեսին էր նայում։
-Ինչի՞ համար։
-Այսքան ճիշտ լինելու, այսքան արդար ու պարզ կյանքով ապրելու։ Ես հպարտ եմ, որ քեզ պես մարդու եմ ճանաչում։
-Շնորհակալ եմ,-ասաց, շրջվեց ու շարունակեց քայլել։
Երկու րոպե անց զանգը հնչեց, ու նրանք լսարան վերադարձան։ Դասարանում քայլ լռություն էր։ Մենելը քայլում էր դեպի իր տեղը, իսկ բոլորը աչքերը չէին կտրում նրանից։ Այն երկու աղջիկները մտածում էին, թե ինչ անեին, որ Մենելն այլևս այդքան ինքնավստահ չլինի, Նիկը մտածում էր, որ նա հաստատ այս աղջկան ձեռքից բաց չի թողնի, իսկ Դեբոռան մտածում էր մի պատճառ, որը պատճառ կհանդիսանա խոսել Մենելի հետ։ Բարկանալ իր այն օրվա վիճակի համար, իսկ հետո շնորհակալ լինել իր ա՛յս օրվա վիճակի համար։ Ի վերջո նա ինքն էլ զգում էր, որ նրա ասածները, արածներն ու առհասարակ բոլո՛ր քայլերը շա՛տ բան են փոխել ո՛չ միայն արտաքնում, այլ նաև իր ամբողջ ներաշխարհում...

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now