Կիրակի։
-Ալո՞։
-Բարև Ուիլ։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Լավ։ Ինչո՞ւ ես շնչահեղձ։ Այդ ի՞նչ ձայներ են։
-Ընտանյոք հանդերձ ավտոտնակն ենք կարգի բերում։
-Օգնություն պե՞տք է։
-Ոչ, շնորհակալ եմ։
-Ուզում եմ գալ օգնելու։
-Ուիլ ուզում ես գալ մեր ավտոտնակը մաքրելո՞ւ,-ծիծաղեց։
-Հա՜։ Գալիս եմ։
-Լո՞ւրջ։
-Ըհն։
-Աննորմալ։ Լավ դե արի։ Չնայած առանձնապես բան չկա անելու։
-Քեզ կտեսնեմ։
-Արի արի։
-Լավ։
Անջատեցին զանգը։
-Պապ Ուիլյամն է գալիս։ Ուզում է գալ մեզ օգնելու։
-Բայց օգնելու բան չկա։
-Դե չգիտեմ, ասաց ուզում է գալ։
-Բարով գա։***
Ուիլի մեքենան կանգնեց Մենելենց տան առաջ։ Հեռվից լսվում էր նրանց ծիծաղը։ Ուիլը նայում էր, թե ինչպես են հայր ու մայր ավտոտնակից գտած գնդակով տանջում Մենելին։ Մեկը մյուսի ձեռքն է տալիս, իսկ Մենելը չի կարողանում վերցնել։ Հետո վազեց թռավ հոր մեջքին։ Ուիլյամը ծիծաղում էր։ Էնքան դրական տեսարան էր։
Մոտեցավ։ Մենելը իջավ հոր մեջքից։
-Բարև ձեզ,-ասաց ու սեղմեց աղջկա հոր ձեռքն ու գրկեցին իրար, հետո գրկեց մորը։
-Բարև Ուիլյամ։ Ինչպե՞ս ես։
-Հոյակապ,-աջ ձեռքը գցեց Մենելի ուսերից, ու ձախով թփացրեց քթի ծայրին, հետո թեթևակի խառնեց մազերը,-Դո՞ւք ինչպես եք։
-Նմանապես։
-Իսկ Լիլին որտե՞ղ է։
-Գործից փախավ։ Գնացել է ընկերուհու հետ խաղալու։
-Պարզ է։ Լավ գործի եք։
-Աշխատեցինք, աշխատեցինք, հետո որոշեցինք խաղալ։
-Հեռվից նայում էի,-ժպիտով,-Դուք հիանալի ընտանիք եք։
-Շնորհակալ եմ։ Դե արի գնանք տուն։
-Ես եկել եմ, որ ձեզ օգնեմ։
-Անելու բան գրեթե չկա։ Մի քանի բան կա, որ պիտի տեղափոխեմ, դա էլ հետո հարևանիս կխնդրեմ, միասին կանենք։
-Ես այստեղ եմ, հարևանին ասելու ի՞նչ իմաստ կա։ Կօգնեմ ես։ Ասացեք, ու ինչ պետք է կարվի։
-Լավ դե, որ այդքան համառն ես՝ արի։
Մտան ավտոտնակ։ Մենելենք մեքենա չունեին, իսկ փոքրիկ ավտոտնակը, որպես խորդանոց էր ծառայում։ Հին ապրանքներն էին այնտեղ տեղ գտել։
-Կօգնե՞ս այս պահարանը տեղափոխենք։ Պիտի ա՜յ այն պատի տակ դնենք։
-Ես գնամ ձեզ համար սուրճ պատրաստեմ,-ասաց Մենելն ու գնաց խոհանոց սուրճի հետևից։
-Սա Մենելի՞ օրորոցն է։
-Այո Մենելի օրորոցն է։ Դե հետո Լիլին է քնել սրա մեջ, բայց Մենելի համար ենք գնել։
-Ինչ լավն է։
-Հիմիկվա օրորոցներին չի հասնի, բայց սրա մեջ իմ երկու աղջիկներն են մեծացել։
-Դուք բախտավոր մարդ եք։ Երանի Աստված ինձ էլ նման երեխաներ տա։
-Նախ Աստծուց լավ կին խնդրիր, հետո լավ երեխաներ։
-Ամեն օրվա խնդրածս դա է։ Որ իմ երազանքների աղջիկը լինի։
-Քո երազանքների աղջիկը աղջիկս է չէ՞։
-Դուք տղամարդ եք, ամեն ինչ ավելի լավ եք հասկանում։
-Հա՜ գիտեմ։ Բայց Ուիլյամ, նա քեզ որպես ընկեր է սիրում։ Դու հույսով ես ապրում, բայց աղջիկս քեզանից չունեցած եղբոր սերն է առնում։ Դու նրա համար հարազատ եղբոր պես ես։ Քեզ համար ցավոտ կլինի, երբ նա մի օր քեզ ասի "Եղբայր, ես սիրահարվել եմ"։
-Մի ասեք նման բան։ Ես դրան չեմ դիմանա։
-Ճշմարտությունից չես փախչի։
-Ես վախենում եմ։
-Ուղղակի պիտի ընդունես։
-Եկեք չխոսենք այս մասին, խնդրում եմ։
-Լավ լավ։
Մենելը սկուտեղով ավտոտնակ մտավ։
-Ահա և ձեր սուրճը։
-Շնորհակալ եմ աղջիկս։
-Պապ այս հեծանիվը դեն նետիր։
-Ինչո՞ւ։
-Դե արդեն և՛ ինձ, և՛ Լիլիի համար փոքր է։ Կամ կարող ես հարևանի երեխային տալ։ Թող զուր տեղ չզբաղեցնի։
-Իսկ օրորոցդ փոքր չի՞։
-Ուզում ես դե՞ն նետել։
-Դե եթե հեծանիվը փոքր է, ու ուզում ես նետել, ապա օրորոցն ավելի՛ փոքր է։ Փոքրը կապ չունի Մենել։ Ու կապ չունի նաև ա՛յն, որ դու վաղուց դրա վրա տեղ չես անում։ Դա քո՛ հեծանիվն է, ու ինձ համար կարևոր։
-Լավ հայրիկ։ Ուրեմն պահիր,-ժպիտով։
-Պահում եմ։
-Պապ հիմա ինչ ցանկանամ գցել, դնելու ես էստեղ, որովհետև ի՞մն է։
-Հա՛։ Այն ամենին ինչին դու ձեռք ես տալիս, ինձ համար թանկ է։ Ոսկի է դառնում։
Մենելը մոտեցավ ու հոր ձեռքը բռնեց, հետո գլուխը հենեց ուսին։ Դեմքով դեպի Ուիլյամն են։
-Ինչքան լավն եք։ Կատարյալ հայր ու աղջիկ։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...