Մաս 5

200 14 0
                                    

Առավոտ։ Մենելի զարթուցիչը զնգաց 06։20։ Վեր կացավ, պատրաստվեց, ու քայլեց կանգառ։ Ավտոբուսը եկավ, ու նրան համալսարան տարավ։ Գնաց լսարան, ու նստեց իր տեղում։
-Բարի լույս,-ասաց կուրսի տղաներից մեկը։
-Բարև։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Լավ։ Մի բան կարո՞ղ եմ խնդրել։
-Ի՞նչ է եղել։
-Ճիշտնասած թեմաներից մեկը այդքան էլ հասկանալի չէ, եթե դժվար չէ, կբացատրե՞ս։
-Ե՞ս։
-Հա։ Եթե դժվար է, կարող եմ գնալ։
-Ոչ, ուղղակի ինչո՞ւ ուսուցչուհուն չես խնդրում բացատրել։
-Դե նա է բացատրել, որ չեմ հասկացել։ Մտածեցի կօգնես, բայց լավ, խնդիր չկա։ Ամեն դեպքում շնորհակալ եմ լսելու համար։ Ու կներես, որ ժամանակ խլեցի։
-Ոչ ոչ ոչ։ Խնդիր չկա։ Արի, ես կբացատրեմ։
-Հա՞, շնորհակալ եմ։
Տղան վերցրեց թղթերն ու նստեց Մենելի կողքին։
-Սա՞ է։
-Ըհն։
-Ը՜, հա սա շատ հեշտ թեմա է, ուղղակի պիտի ուշադիր լինես։ Նայիր...
-Անունս Նիկ է։
Մենելը հանկարծակիի եկավ, ու թեթև, անտարբեր ժպտաց, ուղղակի չգիտեր ուրիշ ինչ անել։
-Ը՜։
-Տասնութ տարեկան եմ,-Մենելը ոչինչ չասաց, ուղղակի խորը​ շունչ քաշեց, ու չարտաշնչեց։ Մի քանի վայրկյան էդպես մնաց, մինչ տղան խոսեց,-Ես կարո՞ղ եմ կողքիդ նստել։
-Նրա կողքի աթոռն արդե՛ն զբաղված է,-լսվեց արդեն ծանոթ ձայն։ Ուիլն էր։
-Դո՞ւ ով ես։
-Նրա կողքի նստողը, խնդի՞ր կա։
-Այդ երբվանի՞ց է այս տեղը քոնը,-տղան ոտքի կանգնեց։
-Երեկվանից։
-Այսուհետ ե՛ս եմ այստեղ նստում։
-Իսկ մինչև երեկ ինչո՞ւ չէիր նստում։
-Դա քո գործը չէ։
-Չէ, ասա, որ հասկանանք, թե ինչո՞ւ հենց այսօր որոշեցիր նրա կողքին նստել, ու մի բան էլ կռիվ տալ։
-Ասենք ընկերուհիս կխանդեր։ Բայց բաժանվեցինք, ու ես արդեն կարող եմ նստել նրա կողքին, ում կողքին ուզում էի։ Իսկ հիմա գնա՛ էստեղից, քեզ համար վերջին շարքերում մի տեղ գտիր, ու էնպես արա, որ էլ չտեսնենք քեզ։
-Վստա՞հ ես։
-Այն էլ ինչքան։
Ուիլյամը հարվածեց Նիկի մռութին, իսկ Մենելը կտրուկ ոտքի կանգնեց։ Նիկն ուղղվեց ու թարս նայեց Ուիլյամին։
-Մենելն այստեղ է, դրա համար նրա ներկայությամբ ոչինչ չեմ անի,-ասաց նա,-բայց սա այսպես չի մնա։ Դու դեռ պատասխան կտաս։
-Կսպասեմ։
Նիկը կատաղած դուրս եկավ լսարանից, իսկ Ուիլյամը հանգիստ նստեց Մենելի կողքին, ասես ոչինչ չի եղել։ Մենելը վախից գույնը գցել էր, ունքերը կիտած նստեց։
-Լա՞վ ես,-ժպիտով հարցրեց Ուիլյամը։
-Ինչպե՞ս ես այսքան հանգիստ խոսում, մի բան էլ ժպտում։
-Ինչո՞ւ։
-Ինչո՞ւ խբեցիր։
-Որովհետև նստել էր տեղս։
-Լսիր դու հո երեխա՞ չես, որ նստարանի համար կռիվ ես անում։
-Լսիր դու շատ բան չես հասկանում, ու ավելի լավ է դասերիդ նայես, ու թույլ տաս, որ որևէ մեկը պաշտպանի քեզ։
-Ի՞նչ, պաշտպանի՞ ինձ։
-Ըհն։
-Ինչի՞ց։
-Հիմարներից։
-Լսի՛ր Ուիլյամ, ես երբեք պաշտպանության կարիք չեմ զգացել, ու եթե անգամ զգամ, ես ի՛նքս կարող եմ ինձ պաշտպանել։
-Համառ ես։
-Նա ուղղակի խնդրեց թեման բացատրել, ես էլ ցանկացա օգնել, ի՞նչ կար դրա մեջ։
-Դու փոքր ես, ու ոչինչ չես գիտակցում։
-Խնդրո՜ւմ եմ։ Տարիքս քեզ համար դրոշակ մի դարձրու, ու մի թափահարիր, որ պաշտպանվես, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Դու ուղղակի երեխա ես։
-Սո՛ւս,-Ուիլը գոռաց,-Եթե հետդ նորմալ եմ խոսում, չի նշանակում, որ պիտի չափերդ անցնես։ Երեխան ի՛նքդ ես։ Գոնե շնորհակալ լինես, որ պաշտպանեցի, դեռ մի բան էլ վիրավորո՞ւմ ես։
-Դե կներե՜ս։ Ինչի՞ց պաշտպանեցիր։ Կուրսեցո՞ւցս։ Ի՜նչ տղա ես է։
-Անշնորհակալ։
-Թող ես լինեմ անշնորհակալ, բայց ոչ քեզ պես...
-Ինձ պես ի՞նչ,-Մենելը չկարողացավ խոսել։ Բերանը փակել ու իրեն զսպում էր,-Դե՜, ինձ պես ի՞նչ։
-Հիմար,-Ուիլը քիչ էր մնում բերնի եկածն ասեր աղջկան, բայց զսպեց իրեն,-Քեզ ո՞վ է ասել, որ սա քո տեղն է։
-Ինչ-որ մեկը պիտի ասե՞ր։
-Ես։ Ես չե՛մ ուզում, որ դու նստես կողքիս։
-Իսկ ես քեզ չհարցրի։ Սա լսարան է, ու ամեն մեկը կնստի այնտեղ, որտեղ ուզում է։
-Լավ։ Այդ տղան ուզում էր նստել կողքիս։
-Հա՞։ Ես արդեն նստած եմ։
-Ուրեմն փոխի՛ր տեղդ։
-Եթե այդքան շատ ես ուզում, որ կողքիդ նստի, ուրեմն ինքդ էլ փոխիր տեղդ։ Ես էստեղից ոչ մի տեղ չեմ գնա։
-Լավ,-Մենելը հավաքեց իրերն ու նստեց մի ուրիշ նստարանի։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now