Մաս 16

187 14 2
                                    

Երեկո է։ Մենելն իր սենյակում է։ Փորձում է մի նոր գիրք գտնել կարդալու համար, բայց ցավոք սրտի ամբողջ գրադարանը սպառվել է։ Նրան հիմա մի նոր ու հսկա գրադարան է հարկավոր, որ կարողանա օրերն անցկացնել։
Նյարդային վիճակում է, որովհետև չգիտի այլևս ինչ անել։ Ոտքերը խաչած անկողնուն էր նստել, երբ քույրը ներս մտավ։
-Մե՞ն։
-Ասա։
-Ինչո՞ւ ես սառած մի կետի նայում։
-Չգիտեմ ինչ անել։ Գրքերս վերջացել են։
-Ի՞նչ։ Ամբողջ գրադարանը կարդացե՞լ ես։
-Ըհն։
-Մամա՜,-աչքերը չռված ասաց Լիլին,-Լավ մի՛ նեղվիր։ Ուիլյամին կասես, քեզ մի լավ գրադարան կտանի, որտեղ լավ գրքեր կլինեն,-ասաց իր մշտական խուլիգանի ժպիտով ու աչքով տվեց։
-Ուիլյամի՞ն։ Լավ հիշեցրիր։ Էստեղ արի։
-Ինչի՞ համար։
-Մոտ արի, պիտի խոսեմ քեզ հետ։
-Գնում եմ,-ասաց ու շրջվեց, որ սենյակից դուրս գա, բայց Մենելը բարձր ու բարկացած տոնով ասաց.
-Ես քեզ բա՛ն ասացի,-քույրը վախեցած շրջվեց ու կամաց-կամաց նրան մոտեցավ,-Ինչո՞ւ ես նկար ուղարկել Ուիլյամին։
-Ե՞ս։
-Այո, հե՛նց դու։
-Ես չեմ ուղարկել։
-Չե՞ս հասկանում, որ ամեն ինչ գիտեմ։ Ինչո՞ւ ես իզուր ստում։
-Դե եթե գիտես էլ ինչո՞ւ ես հարցնում։
-Ուզում եմ ասես թե ինչի՞ համար ես նման բան արել։
-Ուղղակի։
-Դու անուղեղ ու ինգնագլուխ ես։ Քեզ ո՞վ է ասել, որ նման բաներ անես, հը՞ն։
-Մի բարկացիր հա՞, ես ուղղակի ցանկացա, որ նա տեսնի, թե ինչպես է իր լավ ընկերը։
-Ինչի՞ համար։ Ինչո՞ւ մտքիդ նման բան փչեց։
-Չգիտեմ։
-Բայց մի վարկյան, դու ո՞նց ես կապվել նրա հետ։
-Ֆեյսբուքով։
-Ֆեյսբուքո՞վ, դու գրանցվա՞ծ ես ֆեյսբուքում։
-Արդեն մեկ ամիս է։ Մայրիկին ու հայրիկին չասես խնդրում եմ։
-Ինչի՞դ է պետք։ Ի՞նչ ես անում Լիլի։ Բոլորից թաքուն ինչ-որ կայքերում ես գրանցվում, ու դա քիչ է, մի բան էլ հիմարություններ ես անում։
-Ներիր,-սկսեց լաց լինել։
-Լաց չլինես, գիտե՛ս, որ չի ազդում վրաս։ Ինձ մի բան ասա, դու որտեղի՞ց ես իմացել, որ հենց նա՛ է այն Ուիլյամը, ով իմ մտերիմն է։
-Մի անգամ երբ նա քեզ ճանապարհում էր տուն ու դեռ այգու մոտ կանգնած էիք, ես տեսա նրա դեմքն ու տպավորվեց։
-Վա՜յ Լիլի։
-Նա շատ գեղեցիկ տղա է։
-Գիտեմ,-Լիլին ժպտաց,-Հա ի՞նչ։ Ինչո՞ւ ես ժպտում։
-Ուղղակի։ Շուտով ծնունդդ է։
-Այսօր ամսի քանի՞սն է։
-Հոկտեմբերի քսանութը։
-Պարզ է։
-Ի՞նչ ես ուզում անենք ծնունդիդ օրը։
-Չենք նշելու։
-Ինչո՞ւ։
-Դու գիտե՛ս, որ մենք չենք կարող ամեն առիթ նշել։
-Դե լավ, գոնե տորթ պատրաստենք, ու մոմերը փչիր։
-Այ դա կարող ենք, մեծ ծախսերի հետ կապված չէ։
-Ուիլյամը գիտի՞։
-Ոչ։ Չեմ էլ ասի, կարևոր չէ։ Ի դեպ, էլ նման բաներ չանես։ Չեմ արգելում, որ գրանցված մնաս, գիտեմ, որ դասընկերներիդ հետ ես շբվում, բայց եթե մի անգամ էլ ես նման անիմաստ բան արել, կմոռանաս ֆեյսբուքիդ մասին։
-Լավ, շնորհակալ եմ,-քրոջը փաթաթվելով ասաց Լիլին։
-Էլ մի՜, մի՛ արա։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now