Դասերի ավարտից հետո երկուսն էլ գնացին աշխատանքի։ Դե ինչպես հիշում եք, մի անգամ խոսակցության մեջ Ուիլյամն առաջարկեց, որ չձանձրանալու համար աշխատեն։ Հիմա նրանք աշխատում են տղայի հոր ընկերությունում, որպես թարգմանիչներ։ Մենելը տեքստերը թարգմանում է այլ լեզուներով, իսկ Ուիլյամը դրանք անցկացնում է համակարգչի մեջ։ Մենելը սկզբում ամաչում էր աշխատավարձ վերցնել, բայց Ուիլյամը բացատրեց, որ դա նորմալ է, ու անգամ ինքն էր աշխատավարձ ստանում։
Դե իսկ Ուիլյամի հայրը շա՜տ գոհ էր երկուսի աշխատանքից էլ։ Ասում էր, որ այսքան ժամանակ դեռ ոչ ոք նման գրագետ թարգմանություն չէր արել, ու Մենելից չափազանց շնորհակալ է։Երեք ժամ է ինչ անդադար աշխատում են։
-Ուիլ, ա՜յ այստեղ արի փոխենք հա։ Այս երկու բառերը տեղափոխիր, այդպես ավելի համոզիչ է հնչում։
-Լսո՛ւմ եմ օրիորդ,-դեռ գրելով, ու համակարգչի էկրանին նայելով, շարունակեց,-Մեն չե՞ս հոգնել։
-Ոչ, բացարձակ,-խոսում ու գրում էր,-Դու հոգնե՞լ ես։
-Քաղցած եմ։ Արի դուրս գանք ընդմիջման։
-Հիմա չէ Ուիլ։ Դեռ շատ գործ կա։ Մի ժամից կգնանք։
-Մինչև մի ժամն անցնի՝ կգժվեմ։
-Չե՛ս գժվի։ Արագ ավարտենք գնանք։
-Լավ լավ։***
Մի ժամ անց դուրս եկան։
-Եղանակը կարծես թե մռայլ է հա՞։
-Այո։ Կարծում եմ կանձրևի։
-Լավ է անձրևանոցս վերցրել եմ։
-Այսպես թե այնպես մեքենայով եմ, բայց լավ է, որ վերցրել ես։
Նստեցին մեքենան ու շարժվեցին։ Ազատ կայանման տեղ չկար, ստիպված մի փոքր հեռու կանգնեցրին ու քայլելով հասան պիցցայանոց։
Մտան ներս ու նստեցին պատուհանի կողքի սեղաններից մեկի մոտ։
-Ինչպե՞ս ես ուզում նշել ծնունդդ։
-Չգիտեմ։ Երևի հարազատներով կհավաքվենք։
-Տա՞նն ես նշելու։
-Պատկերացում չունեմ։
-Մի շաբաթ է մնացել։ Շուտ կողմնորոշվիր։
-Միասին կմտածենք, բայց որտեղ էլ նշեմ դուք պիտի ներկա լինեք։
-Անպայման։ Առանց ինձ ի՞նչ ծնունդ։
-Բա իհարկե։ Եթե դու ներկա չլինես, ծնունդ չեմ նշի։
-Իհարկե կնշես։
-Չեմ նշի։ Ինձ թվում է հորս ընկերները կգան, հորեղբորս ընտանիքը, եղբորս ընտանիքը, և դե իհարկե Մենելի ընտանիքը։
-Այդքան մա՞րդ է լինելու։
-Կարծում եմ։ Գիտե՞ս մտքովս ինչ անցավ։
-Ի՞նչ։
-Կամելիայի ծնունդի պես անենք։ Թող մեծերով տանը հավաքվեն, իսկ մենք մի լավ տեղ վերցնենք ու միասին նշենք։ Եղբայրս կնոջ ու երեխայի հետ, հորեղբորս տղան ու աղջիկը, Կամելիան, ես, դու, Լիլին։
-Դե չգիտեմ, հոբելյարը դու ես, դու էլ որոշիր։
-Լավ։ Լսիր Մեն։ Դու եղբորս ընտանիքի հետ ծանոթ չես չէ՞։
-Ոչ։ Մի անգամ ձեր տանը խոսեցինք, պատմեցիք, բայց մոտիկից չեմ ճանաչում։
-Ժամը քանի՞սն է։
-Շուտով ութը կլինի։
-Լավ այսօր ուշ է, բայց վաղը քեզ հրավիրում եմ եղբորս տուն։ Ուզում եմ ծանոթացնել։
-Ծնունդիդ օրը կծանոթանանք։
-Ոչ, ես վաղն եմ ուզում։ Վաղը շուտ ենք ավարտում չէ՞։
-Այո երեքին։
-Ու հետո աշխատանքի էլ չենք։ Մեր ազատ օրն է վաղը, այնպես որ հիանալի առիթ է։ Ես կզանգեմ նրան, ու տեղյակ կպահեմ։
-Լավ ինչպես կուզես։
-Նրա տղայի համար խելքս գնում է։ Շատ մարդամոտ երեխա է։
-Քանի՞ տարեկան է։
-Շուտով չորս։
-Այդքան փոքրի՞կ։
-Հա՜։ Էնքան սիրուն է։
-Քո երեխաներն էլ սիրուն կլինեն։
-Ինչո՞ւ ես վստահ։
-Դե եթե հայրիկը գեղեցիկ է, երեխաները արդեն շանս ունեն գեղեցիկ լինելու։
-Մայրիկն էլ է գեղեցիկ։
-Ի՞նչ գիտես։
-Կասկածո՞ւմ ես իմ ճաշակին։
-Ամենևին։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...