Մաս 25

147 12 2
                                    

Դասերն ավարտվեց։ Մենելն ու Ուիլյամը դուրս եկան համալսարանից։
-Քեզ մի տեղ պետք է տանեմ։
-Ո՞ւր։
-Գնանք կտեսնես լա՞վ։
-Ուիլ բայց...
-Հայրդ չի բարկանա, կարող ես զանգել ու զգուշացնել, ասել, որ ինձ հետ ես։
-Դու հիմա լո՞ւրջ ես խոսում։
-Այո։
-Քո կարծիքով պիտի զանգեմ ու ասեմ, հայրիկ ես Ուիլյամի հետ եմ, ուշ կգամ։ Հա՞։
-Մի ուղղում։ Ոչ թե ուշ, այլ մի՜ փոքր ուշ։
-Ո՞ւր ես տանում ինձ։
-Արի՜,-բռնեց Մենելի ձեռքն ու վազեցնելով տարավ մեքենայի մոտ։ Նստեց ու արագ քշեց։
-Ուիլ արդեն վախեցնում ես։ Ի՞նչ կա մտքիդ։
-Ոչ մի սարսափելի բան։ Ամեն ինչ լավ է հանգստացիր։
-Ո՞ւր ենք գնում։
-Վստահիր ինձ։
-Վստահում եմ։
-Եթե ուզում ես, կարող ես ռադիոն միացնել, նյարդերդ կհանգստանան։
-Լավ գաղափար է,-ասաց ու միացրեց ռադիոն։
-Չեմ հավատո՜ւմ,-ղեկին հարվածելով ասաց Ուիլյամը։
-Ես էլ,-բերանը բաց, զարմացած։
-Չի կարող նման բան պատահել, ականջներիս չեմ հավատում։
-Արդեն պատահել է։
-Բարձրացրու ձայնը։
Ռադիոյով իրենց սիրելի "You are the reason"-ն էր։ Անհավատալի էր լսել այդ երգը։ Ռադիոն կարծես իրենց օգտին էր։ Մոտ քսան րոպեյից տեղ հասան։
-Հասանք։
-Սա ի՞նչ տուն է։
-Մեր տունն է։
-Ի՞նչ ենք մենք անում այստեղ,-մարմինը մի փոքր Ուիլյամի կողմ շրջելով։
-Ես քեզ ասել էի, որ այն օրը, երբ ես քեզ համար հարազատ կդառնամ, քեզ մեր տուն պիտի բերեմ։
-Ուիլ բայց ես սրան պատրաստ չեմ, ես ի՞նչ պետք է անեմ։
-Մայրս գիտի քո մասին, նա շատ է ուզում ծանոթանալ քեզ հետ։ Դու իմ լավ ընկերն ես, ու քեզ ուղղակի պիտի ազատ զգաս։
-Իսկ եթե...
-Մի՛ վախեցիր, նա կհավանի քեզ հաստատ ու շատ։
-Վստա՞հ ես։
-Ավելի քան։ Իջիր,-իջան մեքենայից, ու Ուիլը մոտեցավ նրան,-Չվախենաս փոքրս։
-Հը՞ն,-զարմացած, բայց ժպիտով։
-Ի՞նչ։
-Ինչ ասացի՞ր։
-Ասացի չվախենաս։
-Հետո։
-Փոքրս։
-Ինչ սիրուն էր Ուի՜լ։
-Հա՞։
-Շա՜տ։
-Ինձ թվաց հիմա պիտի ապտակեիր, բայց շա՜տ լավ ստացվեց։
-Ավելի, քան կարծում ես։ Փո՜քրս։ Ուի՜լ։
-Ջա՜ն։ Գնացինք։
-Ըհն։
Բռնեց Մենելի ձեռքը։
-Լսիր, բա՛ց թող, ծնողներդ ուրիշ բան կմտածեն։
-Չե՛ն մտածի։
-Ի՞նչ գիտես։
-Նրանք գիտեն, որ մենք ընկերներ ենք։
-Նրա՞նք։
-Դե մայրս, բայց հիմա հայրիկն էլ կիմանա։
-Լավ։ Ատում եմ քեզ Ուիլյամ,-ավելացրեց ու քայլեց նրա հետևից։
Մտան տուն։
-Մա՞մ,-ձայն տվեց տղան։
-Հա՞ որդիս։ Խոհանոց արի։
-Ես մենակ չեմ։
-Իսկ ո՞ւմ հետ ես։
-Դա էլ թող անակնկալ լինի։ Երբ խոհանոցից դուրս գաս՝ կտեսնես։
-Իսկ չե՞ք կարող դո՛ւք գալ, եթե ես հիմա դուրս գամ, կարտոֆիլը մոխիր կդառնա։
-Սոխո՞վ։
-Այո։
-Լավ համոզեցիր։ Արի Մեն։
Միասին խոհանոց մտան։
-Այս կողմ նայիր մայրիկ։
Մայրը շրջվեց, ու մի հիասքանչ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։
-Մենե՜լ,-ասաց նա ու մոտեցավ աղջկան։
-Բարև Ձեզ,-ամաչելով ու ժպիտով։
-Բարև՜։
-Ինչպե՞ս իմացաք, որ Մենելն եմ։
-Տղաս ուրիշին հաստատ տուն չէր բերի, և հետո, երբ հիշում եմ նրա նկարագրությունը, միանգամից կռահում եմ, որ այդ հրեշտակը դու ես։
-Հրեշտա՞կը,-ծիծաղով։
-Այո, Ուիլն է քեզ այդպես ասում,-Մենելը չռված աչքերը արագ արագ թարթելով, գլուխը կամաց Ուիլյամի կողմ շրջեց։ Տղան վախեցած ու լարված, սկսեց գլուխը քորել,-Դե ինչո՞ւ եք կանգնել, նստե՛ք։
-Ա՜, այո համեցիր։
Նա քաշեց աթոռն ու աղջիկը նստեց, ինքն էլ նստեց կողքին։
-Ո՞նց անցավ օրը համալսարանում։
-Շատ լավ։
-Այո մայրիկ, իսկապես լավ անցավ։
-Չգիտեի, որ հաշտվել եք։
-Դուք գիտեիք, որ վիճե՞լ ենք,-կասկածանքով հարցրեց Մենելն ու նայեց Ուիլյամին։
-Ես ոչինչ չեմ ասել,-կամաց ասաց նա։
-Դե այո, դժվար չէր կռահելը։ Երբ մտերմացել էիք, նա շատ հանգիստ, խաղաղ, ժպտերես, ավելի բարի էր դարձել, ու մի օրվա մեջ նա լրիվ փոխվեց։ Ասես ուրիշ Ուիլյամ լիներ։ Հաց չէր ուտում, նորմալ չէր քնում...
-Մայրիկ բավակա՜ն է,-լեզուն կծելով։
-Ո՛չ, թո՛ղ իմանա։ Նա սկսել էր բոլորի հետ կոպիտ խոսել, ուր գնում էինք՝ չէր գալիս մեզ հետ։ Ու ես հասկացա, որ դա քեզ հետ է կապված։
-Մամ կարծում եմ դա պարտադիր չէ նրան ասել, դա նրան չի՛ հետաքրքրում։
-Սպասի՛ր, մի՛ խոսիր իմ փոխարեն։ Ուրեմն նա այդքան փոխվե՞լ էր։
-Այո։ Չափազանց։
Մենելը գլուխը կախեց ու ծիծաղեց, հետո ժպիտով նայեց մեկ մորը, մեկ Ուիլյամին։
-Ուիլ, գնա ու նկուղից կոմպոտ բեր։
-Այստեղ չկա՞։
-Ոչ։
-Բայց ես տեսել եմ, ա՜յ...
-Ուիլյա՛մ, նկուղում ելակի կոմպոտ կա։ Սառը ու համեղ։ Բե՛ր։
-Լավ մամ, հիմա։ Նա մի՛շտ է ինձ տանջում,-Մենելին դիմելով ասաց Ուիլյամը։
Մենելը ծիծաղեց, իսկ նա դուրս եկավ խոհանոցից։ Մենելը սկսեց ամաչել, չգիտեր ինչ խոսել։ Այս լռությունը մի տեսակ տանջում էր, մինչ այն պահը, երբ կինը խոսեց։ Լռությունն ընդամենը տաս վարկյան տևեց, բայց որքա՜ն երկար դա թվաց։
-Դե՜, պատմիր։
-Ի՞նչ պատմեմ։
-Ինչպե՞ս են դասերդ։
-Հիանալի։
-Այո, չնայած քո դասերն այլ կերպ չեն էլ կարող լինել,-ի պատասխան, Մենելն ուղղակի ժպտաց,-Դու առաջին մարդն ես, ավելի ճիշտ առաջին աղջիկը, որ մեր տուն ես մտնում, որպես Ուիլյամի հյուր։
-Իսկապե՞ս։
-Այո։ Նա երբեք ընկերուհի չի ունեցել, աղջիկ ընկերներ նույնպես։
-Դա լա՞վ է։
-Իհարկե։ Դու ոտքից գլուխ փոխել ես նրան։ Նա շատ երջանիկ է դարձել։
Աղջիկն ահավոր ամաչում էր, այտերն արդեն կարմրում էին,-Շնորհակալ եմ տղայիս կողքին լինելու համար։
-Ը՜...
-Ոչինչ պետք չէ ասել, ես ուղղակի ուզում եմ որպես մայր շնորհակալ լինել քեզ, տղայիս երջանկության համար։
Մենելը համեստորեն ժպտաց, ու գլխով արեց։ Ուիլը խոհանոց մտավ։
-Այդ ի՞նչ եք խոսում։
-Մենելն իր դասերից էր պատմում։
-Հա՜։ Ահա կամպոտը,-սեղանին դնելով,-Անհետացել էր, մի կերպ գտա։
-Իսկապե՞ս։ Դա հենց դռան առաջ դրված առաջին պահարանում էր, ուղի՛ղ աչքիդ առաջ։
-Գիտեմ, բայց ես մի ամբողջ ճանապարհորդություն եմ կատարել մեր նկուղում։
-Ոչինչ, լարված ես։
-Ինչո՞ւ, ես լարված չեմ։
-Լարված ես։ Դե հա հասկանալի է, դու կարևոր հյուր ունես։
Ուիլյամը անհարմար իրավիճակում էր։ Նայեց Մենելին, որը ծիծաղը մի կերպ էր զսպում,-Եվ հետո, ես քեզանից ելակի կոմպոտ էի ուզել, ո՛չ թե ծիրանի,-լուրջ ասաց մայրը, իսկ հետո Մենելի հետ հավասար սկսեցին ծիծաղել զարմացած Ուիլյամի վրա։
-Դու ինձ ծիրան ես ասել։
-Ո՛չ, ես քեզ ելակ եմ ասել։ Կարող ես Մենելից հարցնել։
-Մենել ասա նրան, որ ծիրան է ասել։
-Ներիր Ուիլ, բայց մայրիկդ ճիշտ է։ Եվ կարծում եմ, մենք պետք է այլևս չշբվենք։
-Ինչո՞ւ,-վախեցած ասաց Ուիլը, իսկ մայրը քարացավ Մենելի հայացքին,-Դե ես քեզ վրա վատ ազդեցություն եմ թողնում։
Նորից երկուսով ծիծաղեցին, իսկ Ուիլյամը շունչ քաշեց։
-Վախեցրիր ինձ։
-Ուիլյամ պիտի շուտ ասեիր, որ գալու եք, ես համեղ բաներ կպատրաստեի։
-Եթե պետք է ես կարող եմ խանութ գնալ։
-Ոչինչ պետք չէ խնդրում եմ։
-Ոչ, մենք ուզում ենք լավ հյուրասիրել քեզ։
-Ուիլ ինձ ասել ես, որ պետք է ինձ զգամ ինչպես իմ տանը չէ՞, ուրեմն նման բաներ մի արա։ Պետք չէ վազել խանութ գնումների, որոնք հյուրերի համար են։ Ես ինձ այսպես էլ եմ լավ զգում։
-Ուի՜լ, հիմա եմ հասկանում։
-Ի՞նչը։
-Դու իսկապես ճիշտ ես, նա իսկական հրեշտակ է։
-Շնորհակալ եմ,-ժպիտով ասաց աղջնակը,-Նստիր լա՞վ,-քաշեց Ուիլյամի թևից։
-Ես եկա՜,-հյուրասենյակից լսվեց տղամարդու ձայն։
-Հայրս է։
-Խոհանոց արի, մենք հյուր ունենք,-ասաց Ուիլի մայրը։
-Օ՜, եկա,-տղամարդը մտավ խոհանոց,-Ողջո՜ւյն։
-Բարև Ձեզ։
-Ծանոթացիր հայրիկ նա Մենելն է, Մենել, հայրս է՝ Ալբերտը։
-Հաճելի է,-իրար ձեռք սեղմեցին։
-Չեմ հավատում, որ տղաս վերջապես սիրահարվել է։
Մենելն ու Ուիլյամն իրար նայեցին։
-Հայրիկ, մենք ուղղակի լավ ընկերներ ենք։
-Իսկապե՞ս, ներեցեք։
-Ոչինչ։
-Սիրելիս սեղանը խոհանոցո՞ւմ ես դնելու, թե՞ հյուրասենյակում։
-Հյուրասենյակում։
-Դե ես լվացվեմ, ու գնամ այնտեղ լա՞վ։ Սեղանի շուրջ մոտիկից կծանոթանանք աղջիկս, եւղղակի երբ ես քաղցած եմ, աչքիս ուրիշ ոչինչ չի գալիս։
-Լավ,-ծիծաղելով ասաց Մենելն ու շրջվելով դեպի կինը, ավելացրեց,-Ես կօգնեմ Ձեզ։
Հայր ու որդի դռան մոտ կանգնած նայում էին Մենելին ու բամբասում։
-Ես կցանկանայի ավելին լիներ, նա համեստ է ու գեղեցիկ,-կամաց ասաց հայրը որդուն։
-Հայրի՜կ,-ասաց Ուիլյամն ու հոր հետ հյուրասենյակ գնաց։
-Ես այդպես էլ չիմացա Ձեր անունը,-ասաց Մենելը Ուիլյամի մորը։
-Այո ճիշտ է։ Ես Նատալին եմ։
-Գեղեցիկ անուն ունեք։
-Քո անվան պես։ Դու յուրահատուկ անուն ունես։
-Շնորհակալ եմ։ Կտրատե՞մ սա։
-Այո։
-Որտե՞ղ են ձեր ափսեները։
-Վերջին պահարանում։
-Լավ։
Խոհանոցում աշխատանքը թեժ էր, բայց և այնպես քիչ անց հավաքվեցին սեղանի շուրջ։
-Ատում եմ բոլորին,-լսվեց երիտասարդ աղջկա ձայն, որից հետո տան դուռը աղմուկով փակվեց,-Ատում եմ դպրոցն ու ուսուցիչներին,-մտավ հյուրասենյակ, ու բոլորի հայացքներն իր կողմ սևեռված տեսնելով՝ քարացավ,-Ու ատում եմ ի՛նձ, խայտառակ լինելու համար,-բոլորը ծիծաղեցին։
-Ծանոթացիր Մատնաչափիկ, նա Մենելն է։
-Մատնաչափիկ, է՜ ասում եմ Մատնաչափիկ, Կամելիա։
-Հաճելի է, ես Մենելն եմ։
-Ուրախ եմ Մենել։
-Իրերդ սենյակ տար, ու արի մի բան ուտելու։
-Այո հիմա, առանց այդ էլ սարսափելի քաղցած եմ։ Ներեցեք ինձ, ես հիմա կգամ,-ասաց ու գնաց։
-Նա գեղեցիկ է,-ասաց Մենելը։
-Այո, ու խելագար։
-Ուի՜լ,-ծիծաղով սաստեց մայրը։
-Ինչ-որ մեկն ինձ խելագա՞ր անվանեց,-գլուխը սենյակ մտցնելով։
-Ինչ-որ մեկն ուղղակի ճշմարտությունն ասաց,-չնայելով քրոջ կողմը՝ ասաց Ուիլյամը։
-Հը՛մ, ես քեզ դեռ ցույց կտամ,-ասաց ու գնաց։
-Ախ ախ ախ Մատնաչափիկ։ Նա իսկական խուլիգան է,-ունքերը վեր բարձրացրած ու ժպիտով ասաց Ուիլյամը։
-Էներգիան եռում է ներսում։
-Այո՜։
-Իսկ Ուիլյամին մանկուց անառակ որդի ենք ասել։
-Ինչո՞ւ։
-Դե նրան իր չաչանակությունների համար պապն էր այդպես կոչում, ու մենք բոլորս սկսեցինք նրան այդպես ասել։
-Ա՜, հետաքրքի՞ր է տան անառակ որդին լինել։
-Այո։ Ինձ բոլորը սիրում են իմ հիմարություններով հանդերձ։ Բայց մայրիկ քեզ ասել էի չէ՞, որ Մենելի մոտ ինձ այդպես չդիմես։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now