Երկուշաբթի։ Անտանելի էր առավոտը։ Ուիլյամի զարթուցիչը զնգաց։ Նա արագ վեր կացավ, ձեռքը մեկնեց հագուստին, բայց քարացավ.
-Ինչո՞ւ եմ վեր կացել։ Դեռ մի ժամ էլ կարող եմ քնել,-տխուր ասաց, ու նորից պարկեց, բայց ոչ կարողացավ քնել, ոչ էլ աչքերը փակվեցին,-Քնի՛ր Ուիլ, մի՛ մտածիր...***
Մենելը արթնացավ տարօրինակ մի զգացումով։ Նա չէր ուզում դասի գնալ։ Տրամադրություն չուներ։ Այնուամենայնիվ վեր կացավ, ու պատրաստվեց։ Տանից դուրս եկավ ու գնաց այգու մոտ։ Կանգնած չորս կողմն էր նայում։ Կարծես փնտրում էր նրան, սպասում էր։
Գլուխը կախ սկսեց կանգառ քայլել, բայց նույնիսկ այստեղ՝ նրան էր հիշում։ Հիշում էր այն պահը, երբ նստեց ավտոբուս, ու Ուիլյամը զանգեց, իսկ ինքը իջավ ու նստեց նրա մեքենան։ Ժպտաց, հետո աչքերն արցունքոտվեցին։*Մենելի անունից*
"Բավակա՛ն է Մենել, բավակա՛ն է կառչես անցած օրերից։ Ահա և ավտոբուսը, նստիր ու գնա դասի"։
***
Մի խոսքով։ Ժամը իննին դասերը սկսվեց։ Մենելն իր տեղում էր նստած, իսկ կողքի նստարանն ազատ էր։ Նիկն ու Դեբոռան, ամեն մեկն իր տեղում էր։ Եվ ահա Ուիլյամը։ Նա ներս մտավ։ Մենելը մի պահ նայեց նրան, ինչը Ուիլյամը նկատեց, իսկ հետո անտարբեր հայացքը գցեց գրատախտակին։ Ուիլյամը քայլեց Մենելի կողմ, հետո անցավ նրա կողքից ու նստեց Դեբոռայի կողքին։ Նիկը սա տեսնելով քմծիծաղ տվեց, ու կարծես թե երջանկացավ։ Դեբոռայի մասին էլ խոսք չկար, նա արդեն երևի պատկերացնում էր, թե ինչ պետք է հագնի առաջին ժամադրությանը։
Իսկ Մենելը...
Նա զգում էր, որ սիրտն ավելի ծանր էր զարկում, որ կոկորդը կարծես թե չորանում է, որ ներսում ինչ-որ տեղ, ինչ-որ բան է ցավում, բայց իրեն հանգիստ էր ցույց տալիս։
Իսկ այ Ուիլյամը...Բոլորից խոսեցի, բացի նրանից։ Ուիլյամը քայլեց Մենելի կողքով, բայց ուղեղը նրան այլ տեղ տարավ, չնայած նրան, որ սիրտը մագնիսի պես ձգում էր Մենելի կողքի նստարանին։ Նստեց Դեբոռայի կողքին, բայց դա արեց միայն Մենելին դիտմամբ։ Ժպտում էր Դեբոռային, բայց աչքի տակով Մենելին էր նայում։ Չէր կարողանում աչքը կտրել նրանից։ Չէ՛ր ստացվում։ Դա դժվար էր։ Դժվար էր միանգամից չնայել այն աղջկան, ով անգամ երազներում է աչքերիդ առաջ։ Բայց հիմա նա այդքան իրական էր, այդքան մոտ ու այդքան հեռու, այդքան անհասանելի։
"Հիմարի մեկը",-երկուսի մտքում էլ նույն բառն էր պտտվում։ Երկուսն էլ իրար ու իրենք իրենց հիմար էին համարում։ Գուցե նրանք իսկապե՞ս հիմար են։ Գուցե Մենելն այդքան խելացի լինելով հանդերձ չի՛ սովորել կյանքը։ Իսկ Ուիլյամը, գուցե սովորել է միայն խոսելուց հետո՞ մտածել։ Չգիտեմ։***
Զանգը հնչեց։ Նիկը մոտեցավ Մենելին։ Ուիլը բարկացավ, բայց ոչինչ չարեց։
-Ինչո՞ւ ես մենակ,-մի ձեռքով Մենելի, մյուսով նրա հետևի սեղանին հենվելով ասաց Նիկը։
-Այդպես է ստացվել,-անտարբռր ասաց աղջիկը ցանկանալով հասկացել, որ ավելորդ են ինքն ու իր հարցերը։
-Նա լքե՞լ է քեզ,-դեմքին քմծիծաղ կար, ինչը նյարդայնացնում էր աղջկան։ Չնայած եր չէր նայում, միևնույն է խոսալու տոնից զգացվում էր նրա անճոռնի խմծիծաղը։
-Քե՞զ պետք է բացատրեմ,-վերջապես նայեց Նիկին։ Հոգևիճակը՝ պատրաստ խեղդել նրան։
-Ուղղակի հարցնում եմ,-ձեռքերն ուղղելով քաշը գցեց միայն ոտքերի վրա։
-Իսկ կարո՞ղ ես ուղղակի չհարցնել,-Մենելը դեռ Նիկին էր նայում, իսկ աչքերում սառնություն էր։
-Կարո՞ղ եմ նստել կողքիդ։
-Ո՛չ,-ասելուց հետո հայացքը նորից սառեց իրենից առաջ։
-Ինչո՞ւ։
-Ուզում եմ մենակ նստել։
-Չեմ խանգարի, և հետո քեզ մենակ չես զգա։
-Նի՛կ,-բարկացած ու մի քիչ բարձր տոնով ատամները կրճտացնելով ասաց Մենելը,-Ես ուզում եմ ինձ մենակ զգալ,-գոռալով,-Գնա՛ նստիր տեղդ, ու է՛լ չխոսես ինձ հետ։
Տեսնելով այս ամենն ու Մենելի բարկացած վիճակը, Ուիլը հասկացավ, որ նա վատ է զգում, իրենից անկախ վեր կացավ ու մոտեցավ։
-Ի՞նչ է պատահել։
Մենելը կուլ տվեց արցունքներն ու կատաղությունը։
-Ոչինչ էլ չի եղել։ Դու էլի հայտնվեցի՞ր։
-Ասածդ ի՞նչ է։
-Դե քեզ թվում է, թե դեռ կա՞ս նրա կյանքում։
-Ես նրա կյանքում մի՛շտ եմ լինելու։
Լսելոբ այս բառերը, Մենելի հայացքը քարացավ Ուիլյամի աչքերին, որոնք արյան միջից Նիկին էին նայում։ Ուիլը զգաց, որ Մենելն իրեն է նայում։ Նա էլ նայեց։ Կուլ տվեց թուքը, որովհետև կոկորդն արդեն չորացել էր։
-Ես չեմ կարծում, թե նա այդ կարծիքին է Ուիլյամ։
-Իսկ ինձ քո կարծիքը չի՛ հետաքրքրում։
-Եթե դու դեռ նրա կողքին լինեիր, ապա միասին կնստեիք։
-Միասին նստելը պարտադիր չէ՛ Նիկ,-ասաց Մենելը,-Ի վերջո կարո՞ղ ես գնալ։
-Իսկապե՞ս։
-Այո՛,-ասաց Ուիլյամը,-Թող քեզ չթվա, որ, եթե ես նրա կողքին չեմ նստում, ուրեմն կարող ես մոտենալ նրան։
-Դու չկաս նրա կյանքում Ուիլյամ, ընդունի՛ր վերջապես։
-Իսկ դու ի՞նչ գիտես,-գոռաց Մենելն ու ոտքի կանգնեց,-Ի՞նչ գիտես, որ չկա իմ կյանքում։ Գուցե կողքիս չի նստում, բայց նա կա՛ իմ կյանքում,-հանգիստ,-Հերի՛ք է խնդրում եմ,-կամաց ու թաց աչքերով,-Հերիք է։ Գնա՛։
-Ինչո՞ւ ես լաց լինում,-հարցրեց Նիկը, իսկ Ուիլյամը լուռ էր։
-Որովհետև հոգնել եմ այս անիմաստ ու մանկական կռիվներից։ Գնա՛ Նիկ։ Մի՛ ցածրացիր։ Եթե ասում եմ գնա՛, ուրեմն գնա։
Նիկը նայեց նրա աչքերի մեջ, ու գնաց։ Ուիլյամը շրջվեց դեպի Դեբոռան։
-Գալի՞ս ես մի տեղ գնանք։
-Ինձ հե՞տ ես խոսում։
-Էլ ո՞ւմ։
-Եթե սա երազ է, ուրեմն թող չարթնանամ,-ժպիտով ասաց նա, ու պայուսակը վերցնելով մոտեցավ Ուիլյամին։ Երկուսով դուրս եկան այնպես, կարծես Մենելը թափանցիկ լիներ։
Մենելի ներսը ցավում էր։ Իսկ կուրսեցիները "ֆիլմից" հետո, հիմա գլխավոր հերոսուհուն էին նայում, ու քննարկում իրենց մշտական հիմար մտքերը։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...