Հաջորդ օրվա առավոտը երկուսի համար էլ հոյակապ էր, որովհետև գիշերը երկուսն էլ երջանիկ էին քնել։ Երկուսի համար էլ վերամիավորումը վերածնունդ էր։
Եվ ահա ժամը եկավ, ու Մենելը տանից դուրս եկավ։ Մի անբացատրելի տագնապով այգու մոտ հասավ։ Ուիլն այնտեղ էր։ Մենելը ժպտաց։ Ասես հինգ րոպե առաջ լոտոյով նոր կյանք շահած լիներ։ Աչքերը փայլում էին, ու քիչ էր մնում ուրախությունից արցունքոտվեին։ Ուզում էր վազել ու Ուիլյամի գիրկն ընկնել։
-Եկա՞ր,-ժպիտով հարցրեց Ուիլյամը, սրտում ունենալով նույն զգացմունքները, որը հիմա խլվլում էր Մենելի սրտում։
-Ըհն։
-Կարոտել էի ամեն առավոտ քեզ հետ դասի գնալը։
-Ես էլ։
-Վազիր, նստիր։ Չուշանանք։
-Եկա,-ժպտաց, ու վազելով անցավ մեքենայի մյուս կողմը։
-Հավատս չի գալիս, որ կողքիս նստած ես։
-Իմն էլ։ Կարծում էի ամեն բան ավարտված է։
-Իրականում ամեն բան ավարտված էր, սա նոր սկիզբ է։
-Ըհն,-ժպիտով ասաց տղան։
-Այսօր թեժ օր է սպասվում համալսարանում։
-Ինձ համար մեկ է ինչ կխոսեն։
-Ինձ համար էլ։ Դու գիտես, որ միշտ էլ մեկ է եղել, ուղղակի Դեբոռան...
-Մի՛ մտածիր։
-Ես մեղավոր եմ նրա օրը փչացնելու համար։
-Դու մեղավոր չե՛ս։ Այդ նա՛ է մեղավոր։ Քեզ թվում է այդ տղան օդի՞ց իմացավ անունդ։ Նրան հաստատ Դեբոռան էր ասել։ "Նրա անունը Մենել է, կարող ես զվարճանալ հետը", նման մի բան։
-Եթե այդպես լինի, ես կսպանեմ նրան։
-Նա անամոթ է։ Դու փորձում էիր նրան նորմալ կյանք բերել, բայց նա իրեն այնպես է երջանիկ զգում։ Այն օրը երբ լաց էիր լինում, ու ես նրան ձևական առաջարկեցի մի տեղ գնալ, նա միանգամից ժպիտով եկավ հետս, քեզ էդպես թողնելով։
-Ո՞ւր գնացիք։
-Ոչ մի տեղ։ Հասանք մեքենայի մոտ, ձևացրի թե տեղ ունեմ գնալու, ներողություն խնդրեցի ու գնացի։ Իսկ նա, նա մի՛շտ է էդպիսինը եղել։ Տեսա՞ր, երեկ նա իր մշտական տեսքին էր։
-Լա՜վ, չխոսենք նրա մասին։
-Ինչ վերաբերվում է երեկվա տեսքին, ապա՜, շատ գեղեցիկ էիր,-թեթև ժպիտով։
-Այո՞։
-Ըհն։
-Շնորհակալ եմ։ Իսկ ես կարծում էի, որ ցախավելի եմ նման։
-Ո՜չ, հիանալի էիր։
-Նորից շնորհակալ եմ,-ձեռքը սրտին դնելով, ու մի քիչ խոնարհվելով։ Ուիլը ծիծաղեց,-Ի դեպ, դու էլ։
-Օհ, չէի սպասում, թե նման բան կասես։ Այ թե համարձակն ես է։
-Ես մի՛շտ եմ համարձակ։
-Գիտեմ։ Գիտե՞ս դա ինչից է։
-Ե՞վ։
-Շատ խելացի ես։ Գիտես, որ սխալ չես, ու քանի որ ճիշտ ես, համարձակվում ես համարձակ լինել։
-Ուի՜լ, ինձ թվում է դու խմած ես։
-Երեկ բաժակի կեսին էի հասել, երբ տեսա քեզ, այնպես որ կես բաժակ հասցրի խմել։
-Լավ է, որ այդ հիմարը շուտ մոտեցավ, չհասցրիր հարբել,-ծիծաղելով։
-Ծիծաղում ես, ես պատրաստվում եմ սպանել նրան։
-Դու նրան նույնիսկ չես ճանաչում։
-Բախտը բերել է, բայց գտնել կլինի։
-Ինչ արեցիր երեկ, հերի՛ք էր։ Դու նրան լավ դաս տվեցիր, այնպես որ մտքովդ չանցնի որևէ բան անել։
-Հասանք,-մեքենան կայանելով, ասաց Ուիլյամը։
Իջան ու մտան համալսարան։ Կարծում եմ նոր թեման "Ուիլյամի և Մենելի վերամիավորումը" վերնագիրն է կրելու։ Բոլորի հայացները նորից սևեռված են նրանց կողմ, բայց նրանց առհասարակ չի հետաքրքրում դա։ Եվ ահա մտան լսարան, որտեղ մեծ ներկայացում էր սպասվում։
-Ահա և դուք։ Էլի միասին եք հա՞,-վրա հասավ Դեբոռան։
-Պատկերացնո՞ւմ ես,-ձեռք առավ Ուիլյամը։
-Կարծում եք կարող եք ծնունդս հարամելով հաշտվել, ու շարունակել հանգիստ ապրե՞լ։
-Քո պլանների մեջ չէ՞ր մտնում մեր հաշտությունը։
-Վե՛րջ տուր Ուիլ,-փորձելով իրավիճակը հանգստացնել, ասաց Մենելը։
-Ինչո՞ւ, թող ասի,-սառը ասաց տղան, ով, եթե թույն լիներ, հիմա Դեբոռան մեռած կլիներ։
-Ի՞նչ պլաններ,-վախեցած հարցրեց Դեբոռան, այնուամենայնիվ հասկանալով, թե ինչի մասին է խոսում տղան։
-Դե որ կարող ես քո խմած ու այլասեռված ընկերներին ուղարկել նրա նման բարոյական աղջկա մոտ, ու լավ երեկո մաղթել։
-Ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել։
-Այո՞, իսկ նա որտեղի՞ց գիտեր Մենելի անունը։
-Երևի հյուրերից մեկն է ասել։
-Ինչ լավ արդարացումներ ես գտնում, բռավո։ Կարծում էիր նրան վարկաբեկելով ինձ ավելի մո՞տ ես լինելու, հա՞։ Մտածում էիր, եթե նրա հետ նման բան լիներ ես էլ չէի՞ ցանկանա շբվել հետը։
-Գնացինք Ուիլ, արի,-Մենելը սկսեց Ուիլյամի հետևից հրել նրան, հետո մի դառը հայացք գցեց Դեբոռայի կարմրած աչքերին, ու գնաց առաջ։ Նստեցին իրենց տեղում։ Ուիլյամը շատ նյարդային էր,-Ուի՜լ։
-Հը՞ն,-հանգիստ ասաց նա։
-Մի բարկացիր հա՞։ Արի խոստովանենք, որ եթե նրա այդ քայլը չլիներ, գուցե մենք հիմա այստեղ միասին նստած չլինեինք։
-Մենք առանց այդ էլ կհաշտվեինք։
-Բայց սա՛ էր միջոցը։
-Ինչ վերաբերվում է իրար հետ նստած լինելուն, ասեմ, որ կարոտել էի տեղս։
Մենելը ծիծաղեց։
-Բարի վերադարձ։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...