Մենելը իջավ մեքենայից, ու գնաց դեպի տուն, իսկ Ուիլյամը դեռ կանգնած էր նույն տեղում, ու չէր կարողանում շարժվել տեղից։
*Ուիլյամի անունից*
"Ինչո՞ւ եմ այսքան շատ սիրում քեզ, ինչո՞ւ..."
***
Մենելը մտավ տուն։
-Ես եկա՜։
-Էստեղ արի սիրելիս։
Մտավ խոհանոց։
-Մայրի՞կ, ինչ լավ է, որ տանն ես։
-Ինչո՞ւ։
-Պատճա՞ռ է պետք։ Հաճելի է, երբ տուն եմ գալիս ու տանն ես լինում։
-Հա՜, դե մանրամասնիր։ Գիտեմ Ուիլյամի հետ էիր, բայց ո՞ւր էիք գնացել։
-Եթե ասեմ չե՞ս բարկանա։
-Եթե ճիշտը ասես՝ ոչ։
-Նրանց տուն։ Նա հրավիրեց ծանոթանալու ընտանիքի անդամների հետ։
-Այդքան պարտադի՞ր էր, որ դու ճանաչեիր նրանց։
-Պարտադիր չէր, բայց նա ուզում էր դա։
Հայրը խոհանոց մտավ։
-Ի՞նչ էր ուզում, ո՞վ էր ուզում։
-Լավ ընկերոջս մասին եմ խոսում հայրիկ։ Ուիլյամի։ Այսօ՜ր։
-Արդեն լսեցի։
-Ո՞ւ։
-Ու կարծում եմ կարելի է համեղ սեղան պատրաստել, ու հրավիրել նրան։ Մենք նույնպես ուզում ենք ճանաչել քո լավ ընկերոջը։
-Լո՞ւրջ,-երջանիկ ասաց աղջիկը։
-Այո։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։
-Ոչ մի։ Դա նույնիսկ հիանալի գաղափար է։
-Դե ուրեմն իմացիր երբ է հարմար, ու մեր տուն բեր։
-Շնորհակալ եմ հայրիկ,-նա հոր գիրկը նետվեց։ Սրտում անասելի երջանկություն էր կուտակվել,-Նա շատ կամաչի, բայց կհամոզեմ։ Կտեսնեք, թե ինչ լավ ընկեր ունի ձեր աղջիկը։
-Ես չեմ կասկածում։ Եթե կասկածեի, չէի հրավիրի։
-Նորից շնորհակալ եմ հայրիկ։ Լավ ես գնամ սենյակ։
-Լավ աղջիկս։
Մենելը վազեց սենյակ, ու միանգամից Ուիլին զանգեց։
-Ուի՜լ։
-Այո՞,-զարմացած ժպիտով։
-Գիտե՞ս, հայրս քեզ մեր տուն է հրավիրել,-Մենելն այնքան ոգևորված էր, որ քիչ էր մնում սիրտը փախչեր։
-Ի՞նչ։
-Այո՜։ Ես մայրիկի հետ քո մասին էի խոսում։ Ասացի, որ այսօր ձեր տանն եմ եղել։ Հայրիկը լսեց, ու ասաց, որ քեզ մեր տուն կանչեմ։
-Օ Աստված իմ, ես կմեռնեմ։
-Ուի՜լ,-ծիծաղելով։
-Չէի սպասում նման բանի։
-Ամեն ինչ հոյակապ է։ Հանգստացիր։
-Ե՞րբ է կանչել։
-Ե՞րբ է քեզ հարմար։
-Ավելի լավ է դա դուք ասեք։ Ես կարող եմ հարմարեցնել։
-Լավ։ Դե կխոսենք։
-Ըհն։
Անջատեցին, ու Մենելը ուրախ ուրախ անկողնուն թռավ։*Մենելի անունից*
"Որքան հիանալի է կյանքը, երբ նա կա կողքիս։ Ամեն ինչ գունավոր է դառնում նրա հետ։ Շնորհակալ եմ Աստված իմ, նրան ինձ տալու համար"։
***
-Ուզում է իրենց տուն գնամ։ Ավելի ճիշտ ծնողներնն են հրավիրել,-խառնված ու արագ-արագ խոսում էր Ուիլյամը,-Գնամ ի՞նչ անեմ, ի՞նչ խոսեմ։ Գուցե հիմարի տպավորություն թողնեմ, ու ծնողները թույլ չտա՞ն շբվել ինձ հետ, հը՞ն։
-Վերջապես կլռե՞ս։
-Ասա մայրիկ։
-Դու հիմար չե՛ս, որ հիմարի տպավորություն թողնես։ Ամեն ինչ լավ կլինի մի՛ մտահոգվիր։
-Վստա՞հ ես։
-Այո։
-Հայրիկը որտե՞ղ է։
-Սենյակ գնաց։
-Գնամ խոսեմ հետը։
-Լավ որդիս։
Ուիլը արագ հոր սենյակ բարձրացավ։ Թակեց դուռը։
-Ներս եկեք։
-Հայրի՞կ,-դուռը կիսաբաց,-Կարո՞ղ ենք խոսել։
-Այո։ Ես ինքս էի ուզում խոսել քեզ հետ։
-Ինչի՞ մասին,-սենյակ մտնելով։
-Մենելի,-ասաց փոքրիկ բազկաթոռին նստած հայրը։
Ուիլը նստեց դրա ուղիղ դիմաց դրված բազկաթոռին։
-Պապ ծնողներն ինձ իրենց տուն են հրավիրել։
-Հոյակապ է, կգնաս։ Բայց պատմիր ինձ հա՞։
-Ի՞նչ պատմեմ։
-Թե ինչ ես պատրաստվում անել։
-Ինչ եմ պատրաստվում անե՞լ։
-Այո։ Նրան կողքիդ պահելու համար։ Հավե՛րժ կողքիդ պահելու համար։
-Չէ՛ պապ։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ։
-Ես չասացի, որ հեշտ է, ավելին՝ դժվար է, եթե հեշտ լիներ առանց ոչնչի էլ լավ կլիներ, բայց կյանքի համար կարևոր հարցերը, մի՛շտ դժվար են լինում։ Դու պիտի ամեն ինչ անես, որ քո սիրած աղջիկը կողքիդ մնա։
-Պապ մենք ընկերներ ենք։
-Դու վաղուց խախտել ես ձեր ընկերությունը։
-Չէ՛ պապ, նման բան մի ասա խնդրում եմ։
-Ճշմարտությունից չե՛ս փախչի։
-Ես ուզում եմ հավատալ, որ ուղղակի որպես ընկեր եմ սիրում, որովհետև բարդ է գիտակցելը...
-Գիտակցելը, որ սիրահարվել ես ընկերոջդ։
-Հա՛։ Ախր նա ինձ ուղղակի որպես ընկեր է վերաբերվում, ու եթե իմանա, հաստատ ամեն ինչ գրողի ծոցը կկորի։
-Դա մի կողմ, բայց գոնե ինքդ քե՛զ հետ անկեղծ եղիր։
-Ինչո՞ւմ։
-Դու մինչև հիմա ինքդ քեզ հետ տունտունիկ ես խաղում։ Դու սիրում ես նրան, բայց բոլորին ու ավելի վա՛տ՝ ինքդ քե՛զ ես խաբում, որ ուղղակի ընկեր է։ Դու պիտի տեսնեիր քո հայացքը, երբ նայում էիր նրան։ Աչքերդ անասելի փայլում էին։ Դու հիացած էիր նրանով։
-Դա այդքան զգացվո՞ւմ էր։
-Ես տղամարդ եմ Ուիլ։ Ես տարբերում եմ ընկերոջ ու սիրող տղայի հայացքները։ Դրանք շատ տարբեր են։
-Այո՜, այո գուցե, բայց սա այն դեպքն է պապ, որ ես չեմ կարող ոչինչ անել։
-Հիմա պետք էլ չէ։ Հիմա ուղղակի խաղա քո լավ ընկերոջ դերն այնպես, որ չկորցնես նրան, իսկ երբ մի քիչ կմեծանա, ասենք երկու տարուց՝ կասես։ Չնայած, եթե իհարկե ամեն ինչ չանցնի։
-Չեմ կարծում, թե որևիցե օր սա կանցնի։
-Չես կարող ասել, թե վաղն ինչ կլինի։ Դուք դեռ այն տարիքում եք, որ ամեն ինչ խաբուսիկ է։
-Նա շատ ճիշտ մարդ է պապ։
-Գիտեմ, ու դրա համար այսքան բանն ասում եմ քեզ, որովհետև տեսնում եմ, թե ինչ հոյակապ աղջիկ է նա։
-Շնորհակալ եմ հայրիկ,-ձեռքերը ծնկներին հենելով կանգնեց, ու աջը պարզեց հորը, հայրը ամուր սեղմեց ձեռքը,-Դե գնամ, դու էլ պարկիր արդեն։
-Լավ տղաս,-գրկեց որդուն։
Ուիլյամը դուրս եկավ սենյակից։ Սկսեց քայլել միջանցքով, դեպի իր սենյակ, երբ քույրը գլուխը դռան արանքից դուրս հանեց։
-Սենյակ արի։
-Ինչո՞ւ։
-Արի կխոսենք,-Ուիլը սենյակ մտավ,-Նստի՛ր։
Նստեց աթոռին։
-Հետո՞ ինչ կհրամայեք,-ժպիտով։
-Պատմի՛ր,-ոտքերը խաչած նստեց անկողնուն։
-Ի՞նչ պատմեմ։
-Մենելի մասին։
-Չեմ հասկանում։
-Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես եք ծանոթացել, ի՞նչ է կատարվում քեզ հետ, որ այսպիսինն ես դարձել։
-Չգիտեմ Մատնաչափիկ, ես իսկապես չգիտեմ։
-Ուիլ, լսիր եղբայրիկ, ես տեսնում եմ, որ սիրում ես նրան։
-Ինչպե՞ս ես տեսնում։
-Դու քեզ նման չես, և հետո, քո աչքերը նրան նայելիս ուրիշ են դառնում։ Եվ հետո, եթե չսիրեիր տուն չէիր բերի։
-Հա ճիշտ ես, ես նրան սիրում եմ, բայց, բայց նա...նա ինձ իր ընկերն է համարում։
-Դա կապ չունի։ Դու պիտի պայքարես նրա համար։
-Ու դա ինձ ասում է իմ տասնյոթ տարեկան քո՞ւյրը։
-Պատկերացրու, որ այո։ Ես նրան շատ եմ հավանել։ Մտածում եմ կարելի է ծննդյանս տոնին հրավիրել։
-Դուք դեռ այդքան մտերիմ չեք։
-Բայց կդառնանք։ Դեռ մեկ ամիս ժամանակ կա։ Կհասցնենք։
-Դե տես։ Հիանալի միտք է։ Ես նրանց տուն եմ հրավիրված։
-Օ՜, հոյակա՜պ է։
-Դե հա, բայց ես մի տեսակ վախեցած եմ։
-Ինչի՞ց։
-Չգիտեմ ինձ ինչպես եմ պահելու։
-Այնպես, ինչպես կաս։ Դու կլինես այն Ուիլյամը, որը հիմա ես, որը մի՛շտ ես եղել։
-Լավ։ Շնորհակալ եմ Մատնաչափիկ։
-Ուիլ կգա՞ս միասին մի տեղ գնանք։
-Ո՞ւր։
-Ասենք ֆիլմ դիտելու։
-Գնանք։ Վաղուց է, ինչ միասին որևիցէ տեղ չենք գնացել։
-Պատրաստվե՞մ։
-Պատրաստվիր։
-Տաս րոպե։
-Լավ դե, գնամ սենյակ ես էլ պատրաստվեմ։
-Ըհն։
Ուիլը դուրս եկավ, իսկ Կամելիան սկսեց պատրաստվել։***
-Եթե ցանկանում ես, կարող է Մենելն էլ գալ մեզ հետ։
-Իհարկե շատ կուզեի տեսնել նրան, բայց այսօր ուշ է գնացել տուն, չեմ ուզում ծնողները բարկանան։ Եվ հետո՜, մենք ուզում ենք միասին լինել։ Ես ու քույրս։ Նման դեպքերում ոչ ոք չպետք է միանա։
-Լավ։ Ո՞ւր ենք գնում,-հարցրեց աղջիկը, ով կապում էր ամրագոտին։
-Ես արդեն նայել եմ, հիանալի ֆիլմեր կան մոտակա մեկ ժամվա մեջ։ Կարող ենք մինչ դա էլ ինչ-որ տեղ մի բան ուտել միասին,-մեքենան շարժի գցելով։
-Խնդիր չկա, ինչպես սիրտդ կկամենա։
-Եթե ավելի լավ առաջարկ ունե՜ս...,-
-Ես մտածում էի, որ կարելի է գնալ բոուլինգ խաղալու,-ասաց քույրը։
-Հոյակապ է։ Գնա՞նք։
-Ոչ։
-Ինչո՞ւ։ Դու ինքդ ասացիր, որ հոյակապ է։
-Այո, բայց այսօրվա ֆիլմը ձեռքիցս բաց չեմ թողնի։ Իսկ ինչ վերաբերվում է բոուլինգին, ապա ասեմ, որ ես ինքս եմ հրավիրում քեզ ու Մենելին։ Տոմսերն ինձ վրա։
-Օ՜, ինչ եք ասո՜ւմ։
-Սա աննախադեպ առաջարկ է։
-Արդեն հասկացա։
-Դե ուրեմն Մենելին կփոխանցես, որ այս քանի օրը միասին բոուլինգ խաղալու ենք գնալու։
-Շատ լավ։ Իսկ որտե՞ղ ես ուզում կշտանալ։
-Իրականում կուշտ եմ, դրա համար կարելի է ուղղակի տորթ ու պաղպաղակ։
-Խմելու մի ինչ-որ բանի հետ։
Քույրը ձեռքը պարզեց, Ուիլը թխեց։
-Մեզ հոյակապ երեկո է սպասվում,-ժպիտով ասաց Կամելիան։
-Դու կարդում ես մտքերս...
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...