Մաս 31

119 14 3
                                    

Դե՜, մեկ տարի անց...

***

-Չգիտեմ ինչ նվեր գնել նրա համար։
-Ինչի՞ կարիք ունի։
-Ոչնչի։ Նա ամեն ինչ ունի։ Լիլի՜, մտածի՜ր։
-Գուցե նրա՞ն հարցնես։
-Գժվե՞լ ես, ինչպե՞ս ես պատկերացնում, որ հարցնեմ, թե ինչ նվիրեմ ծնունդին։
-Ը՜մ, դա էլ կա, բայց ախր դեռ մեկ ամիս կա, հիմա շունչ քաշիր։
-Եթե հիմա չգիտեմ ինչ անել, հետո՞ ինչ եմ անելու։
-Կմտածես մի բան։
-Պիտի շա՜տ լավը լինի, որ միշտ հիշի, որ արժևորի։
-Քո նվերը նրա համար հաստատ ամենակարևորն է։
-Ինչո՞ւ ես այդքան վստահ։
-Չգիտեմ։
-Լավ ինչևէ։ Ես մի բան կմտածեմ։ Հիմա դուրս եմ գալիս տանից, հետո կխոսենք,-պայուսակն ուսին առնելով դուրս եկավ։ Դասի չէր, ուղղակի ուզում էր մի քիչ խանութներով պտտվել։ Հնարավոր է լավ տարբերակներ գտներ։ Գնաց նվերի խանութ։ Մեծ ու շքեղ է, լիքը հետաքրքիր ու լավ նվերներով, բայց ախր Ուիլի համար յուրահատուկ մի բան պիտի ընտրի է։ Էնպիսի մի բան, որ Ուիլը երբեք նման նվեր ստացած չլինի։ Դե շատ գումար իհարկե չունի, բայց գերազանց ուսման համար ստացած թոշակն ամեն ամիս մի քիչ խնայելով մի բան ստացվել էր։
Աշխատակիցը մոտեցավ։
-Բարև Ձեզ։ Ինչո՞վ կարող եմ օգնել։
-Բարև Ձեզ։ Ես մի նվեր եմ ուզում գնել, որ լավագույն ընկերս միշտ հիշի ինձ։
-Տղա՞։
-Այո։
-Եկեք ինձ հետ։ Այստեղ գեղեցիկ ժամացույցներ կան։ Հավանո՞ւմ եք որևէ մեկը։
-Ոչ, չեմ ուզում ժամացույց նվիրել։ Ի՞նչ է սա, դրամապանա՞կ։
-Այո։
-Կարո՞ղ եմ մոտիկից տեսնել։
-Իհարկե, հիմա ցույց կտամ, մեկ վարկյան խնդրում եմ։
Վաճառողուհին բացեց ապակին ու խնամքով դուրս բերեց դրամապանակը։
-Շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է։ Սա գրի՞չ է։
-Այո։ Իր տուփով ու անվանական գրիչ։
-Այո դա էլ եմ ուզում։
-Մինչ անունը տպագրվի գրիչի վրա, ժամանակ կպահանջվի։
-Ոչինչ, ես ժամանակ ունեմ։
-Շատ լավ։ Այսքա՞նը։
-Այո։
-Կես ժամ կպահանջվի անունը գրելու համար։
-Լավ։ Կխնդրեմ դրամապանակն էլ պահեք Ձեզ մոտ։ Ես կվերադառնամ կես ժամից։
-Բարի։
Դուրս եկավ ու գնաց մոտակայքում գտնվող տղամարդու հագուստի խանութ։ Ուզում էր վերնաշապիկ գնել։ Արդեն պատկերացնում էր կապույտ վերնաշապիկը, կրծքավանդակին փոքրիկ գրպանով։ Ու պատկերացնում էր, թե ինչպիսի տեսք կունենար Ուիլն այդ վերնաշապիկով։ Ի վերջո նա իրավաբան պիտի դառնար, ու վերնաշապիկը հաստատ շատ կսազեր։ Նա միշտ շապիկներ է կրում, իսկ վերնաշապիկը ավելի գործնական տեսք կտար նրան։
"Իմ Ուիլը, իմ գեղեցիկ ու բարի Ուիլը։ Ինչ սիրուն կլինի, երբ կոստյում կրի",-մտածում էր Մենելը, երբ կանգ առավ իր իսկ ուզած վերնաշապիկի առաջ,-"Հիասքանչ է",-փայլող աչքերը վերնաշապիկին գցած, ներսում արդեն ուրախանում էր իր ուզածը գտնելու համար, հետո տեսավ գինն ու մտքերի մեջ ընկավ։ Գումարը չի բավականեցնի, բայց ախր իսկը իր ուզածն էր է,-"Ոչի՛նչ, ինձ համար կոշիկներ մյուս կրթաթոշակիս գումարից կգնեմ",-ինքն իրեն վստահեցնելով վերցրեց ու մոտեցավ վճարելու։ Դուրս եկավ խանութից, հետո գնաց մյուս նվերների հետևից։ Ու մի վերջին նվերն էլ գնելուց հետո, քայլեց դեպի տուն։ Վերջին նվերն էլ շրջանակ էր, ներսում իրենց նկարով։
Ճանապարհին էր, երբ զանգեց Ուիլյամը։
-Ի՞նչ կա։
-Ոչինչ, իսկ քեզ մո՞տ։
-Ուզում եմ տեսնել քեզ։
-Ինչո՞ւ։
-Կարոտել եմ։
-Լա՜վ։ Մեր տուն արի։
-Իսկ կլինի՞ դրսում տեսնվենք։
-Ո՛չ։ Ես գնում եմ տուն ու խմորեղեն պատրաստեմ հատո՛ւկ քեզ համար։
-Օ՜, ես այդ առիթը բաց չեմ թողնի։
-Դե կսպասեմ։
-Մենե՞լ։
-Հա՞։
-Որտե՞ղ ես։
-Ինչո՞ւ։
-Որ տուն ես գնում։
-Ա՜,-վստահ ասաց աղջիկը,-տանը կից այգում։ Գիրք էի կարդում։
-Լավ։ Դե արագացրու։ Ես արդեն գալիս եմ։ Էնպես չլինի գամ ու սպասեմ, թե երբ է պատրաստ լինելու։
-Լավ բկլիկ, հասկացա։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now