Երկար փնտրտուքներից հետո Կամելիայի համար նվեր ընտրեցին, իսկ նվերի գումարի մասին խոսակցությունը սկսվեց ու ավարտվեց մի արտահայնությամբ. "Մենք չենք ուզում, որ դու քեզ վատ զգաս։ Եվ հետո մենք խնայած շատ փող ունենք։ Էլ չխոսենք այս մասին"։
***
Դե իսկ այսօր բոլորը պատրաստ են գնալ ծննդյան խնջույքին։ Ինչպես ասել էին, Ուիլյամը չեկավ նրանց հետևից, ու իրենք տաքսի նստելով՝ ճանապարհ ընկան։ Երբ մեքենան կանգնեց տան դիմաց, Ուիլյամը տանից դուրս գալով՝ մոտեցավ։ Առաջինը չաչանակ Լիլին էր, ով վազեց ու նետվեց տղայի գիրկը։ Հետո հայրը ձեռքը սեղմեց, հետո մայրը համբուրեց, իսկ վերջում Մենելին ձեռքի տակ առավ, ճակատը համբուրեց։
-Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Շա՜տ լավ։
-Լիլի իջի՛ր գրկից, ծանր ես։
-Ծանր չէ, մի՛ անհանգստացիր։
Մենելը դեռ Ուիլի թևի տակից գրկած էր, ու բոլորը քայլեցին առաջ։
Մտան տուն, ողջունեցին իրար, ծանոթացան, հավանեցին ինչպես հասկացա, հետո տվեցին աղջկա նվերը, ու տեղավորվեցին սեղանի շուրջ։
Սեղանի գլխամասում Ուիլի հայրն է, իրենից աջ կինը, կողքին Կամելիան, նրա կողքին էլ Ուիլյամը։ Իրենից ձախ Մենելի հայրը, կողքին մայրը, կողքին Մենելը նստեց, մյուս կողքին էլ Լիլին։ Հետո Լիլին սովորության համաձայն դժգոհեց, ու նստեց մոր ու Մենելի մեջտեղում։
-Շատ ուրախ ենք Ձեզ հյուրընկալել,-ասաց Ուիլյամի հայրը։
-Մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար։ Իսկապես հաճելի է,-ասաց Մենելի հայրը։
-Մեր երեխաների մեջ այնքան անկեղծ ու մաքուր ընկերություն է, որ ես վստահ էի, որ մի օր նման առիթ հաստա՛տ կլինի։
-Այո։ Իդեպ ձեր որդին աղջկաս առաջին ընկերն է ողջ կյանքի ընթացքում։
-Մեծ պատիվ է Ուի՛լ։
-Ես դա նրան արդեն ասել եմ հայրիկ, որ ինձ համար պատիվ է նրա պես ընկեր ունենալն ու նրա միակ ընկերը լինելը։
Մենելը ժպիտով նրան էր նայում։
-Իսկ դու քանի՞ տարեկան ես փոքրիկ Լիլի։
-Տասներկու։
-Դո՞ւ էլ ես քույրիկիդ պես սովորել սիրում։
-Ես ավելի շատ գժություն անել եմ սիրում, քան սովորել։
-Ա՜, փաստորեն դուք շատ տարբեր եք։
-Այո շատ։ Ես զարմանում եմ, թե ինչպես նա կարող է այդքան շատ սովորել սիրել։
-Դե մարդիկ տարբեր են։
-Ուզում եմ մի հայտարարություն անել, եթե թույլ կտաք,-ասաց Կամելիան։
-Ասա աղջիկս։
-Քիչ անց ես ներկա գտնվող բոլոր երիտասարդների հետ լքելու եմ ձեզ, ու մենք գնալու ենք ծնունդս նշելու։ Դուք էլ կմնաք այստեղ, ու ավելի մոտիկից կծանոթանաք։
Մենելը նայեց հոր դեմքին, իսկ հայրը աննկատ ժպիտով գլուխը վեր ու վար արեց։
-Շատ լավ, կարող եք գնալ, ու մի լավ ուրախանալ,-ասաց Ուիլի հայրը։
-Շնորհակալ ենք թույլտվության համար։ Լիլին կգա մեզ հետ։
-Շատ ավելի լավ։Մոտ կես ժամ սեղանի շուրջ խոսել ծիծաղելուց հետո, երիտասարդները վեր կացան։
-Ձեզ բարի երեկո, մե՛զ բարի ժամանց։
-Բարի ժամանց,-ստանալով բոլորի լավ մաղթանքները, երիտասարդները լքեցին տունն ու տեղավորվեցին Ուիլյամի մեքենայի մեջ։ Կամելիան պատճառաբանելով, որ չի սիրում դիմացը նստել, նստեց հետևում՝ Լիլիի կողքին։
-Կամելի ինձ կպատմես ինչով ես սիրում զբաղվել։
-Իհարկե Լիլի։ Սիրում եմ մարդկանց նյարդերի հետ խաղալ, ուտել, քնել։
-Մենե՜լ,-բացականչեց Լիլին, այնպես, որ մեքենայում բոլորը վեր թռան։
-Ի՞նչ է Լիլի։
-Ես գտել եմ իմ հարազատ քրոջը։ Կամելիան է իմ քույրը։
-Դո՞ւ էլ ես սիրում զբաղվել այն ամենով, ինչ ես։
-Այո՜, ես էլ եմ սիրում ոչնչով չզբաղվել։
-Ա՜,-բղավեց Կամելիան,-Դու ինձ դուր ես գալիս։ Ընկերուհինե՞ր։
-Ընկերուհիներ,-ասաց Լիլին, ու իրար ձեռք սեղմեցին։
Մենելն ու Ուիլյամը սառած իրար էին նայում։
-Առաջինը ե՞ս թռչեմ մեքենայից, թե՞ դու։
-Միասին։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...