Մաս 10

164 15 2
                                    

Ուիլյամը հասավ տուն։
-Անառակ որդին վերադարձե՜լ է,-ձայն տվեց նա տան շեմից ներս մտնելուց անմիջապես հետո։
-Հիմարի՜կ,-խոհանոցից դեպի միջանցք գալով, ծիծաղելով ասաց մայրն ու գրկեց որդուն,-Ինչպե՞ս ես անառակ որդի։
-Հոյակապ մամ։
-Աչքերդ փայլում են։
-Լո՞ւրջ։ Տեսնես ինչո՞ւ։
-Դա էլ դո՛ւ կիմանաս,-ունքերը վերև բարձրացնելով, կասկածամտորեն ասաց մայրը, որի ժպիտը դեռ դեմքին էր։
-Ինձ թվում է գիտեմ, բայց չեմ ասի,-խորամանկ ժպիտը մորը կարծես բառացի հասկացրեց, թե որն է տղայի երջանկության պատճառը։
-Գլխի եմ ընկնում, ու դու էլ հենց նոր քեզնից անկախ ասացիր, դրա համար կարող ես չասել։
-Իմ խելացի մայրի՜կ։
-Գնա՜, գնա խուլիգան։ Գնա մի բան կեր, արդեն սեղան եմ պատրաստել,-թեթևակի որդու մեջքից հրելով ասաց մայրն ու քայլեց խոհանոց։
-Հիմա կգամ,-ասաց տղան ու բարձրացավ իր սենյակ։ Քույրը դիմացը դուրս եկավ։
-Ուիլյա՞մ,-իր մշտական թռվռուն, ակտիվ կերպարի մեջ ասաց քույրը։
-Այո՞ մատնաչափիկ,-ցուցամատով քրոջ դնչին թփացրեց, հետո սկսեց քթի հետ խաղալ, աջ-ձախ, աջ-ձախ։
-Վա՜յ,-տղան ծիծաղում էր, մինչ աղջիկը շարունակեց խոսել,-Ինչպե՞ս ես։
-Կարծում եմ պիտի գլխի ընկնես,-ժամացույցը քանդելուց հետո, աղջկա աչքերին նայեց։
-Ու ինչպե՞ս։
-Դե մայրիկը աչքերիս փայլից հասկացավ։
-Դե ես մայրիկի պես աչքերց տրամադրություն չեմ հասկանում, ես միայն տեսնում եմ, եթե թաց է, ուրեմն կամ թարթիչ կա ներսում, կամ փոշի է լցվել, կամ էլ մարդն ուղղակի լաց է լինում։
-Մատնաչափիկի ուղեղ։
-Ուիլյա՜մ,-թեթև հարվածեց եղբոր ուսին։
-Ես շատ լավ եմ։ Ասա տեսնում դո՞ւ ինչպես ես։
-Ես էլ եմ շատ լավ։
-Դպրոցում լա՞վ էր։
-Ինչպես միշտ։
-Դե լավ, բայց հիշում ես չէ՞, եթե նեղացնեն...
-Միանգամից ասում եմ քեզ։
-Այ ապրե՜ս։
-Դե լավ հագուստդ փոխիր ու իջիր հաց ուտելու։ Մայրիկը չէր թողնում խոհանոց մտնել։ Ասում էր մինչև Ուիլյամը չգա՝ չե՛նք ճաշելու։
-Ամենաանառակն ու երես առածը,-հպարտ կեցվածք ընդունելով ասաց նա։
-Հենց էդպես էլ կա։
-Դե գնա ես էլ հիմա կգամ։
-Լավ,-քույրն ուղղվեց դեպի խոհանոց, իսկ Ուիլյամը մտավ սենյակ, արագ փոխեց հագուստը, լվացվեց, ու իջավ հացի։
-Ի՞նչ ենք ուտում։
-Ինչ տեսնում ես։
-Ինչ էլ լավ պատասխան էր։
-Ձայնդ կտրիր ու կեր։
-Այո, մանավանդ, որ շա՜տ սոված եմ։
Ամանի մեջ լցրեց իր սիրելի ուտեստը։ Անցավ երկուսից երեք րոպե, ու մայրը խախտեց լռությունը.
-Ուի՜լ, ասում եմ իսկ դու չե՞ս ուզում նրան մեր տուն հրավիրել։
-Ո՞ւմ։
-Դե այն մարդուն, ում պատճառով դու նստած ես հացի առաջ, քո առջև դրված է քո սիրելի կերակուրը, իսկ դու հիմարի պես մի կետի վրա ես սառել։
-Հը՞ն։
-Դու ձեռքից գնում ես։
-Մամ ոչինչ չեմ հասկանում։
-Ոչինչ։ Ասում եմ սառում է, կե՛ր։
Տղան արագ կերավ ուտելիքն ու վեր կացավ։
-Ներեցեք, բայց ձեզ մենակ եմ թողնում։ Գնամ սենյակ։ Մի երկու պարապելու բան կա։
-Լավ։
Բարձրացավ իր սենյակ։ Մեջքի վրա փռվեց անկողնուն ու սկսեց ապուշի նման սառած առաստաղին նայել։
"Նրան որտեղի՞ց այդքան խելք",-բարձրաձայն մտածեց Ուիլյամն ու վեր կացավ լեկցիաները սովորելու։

***

Մենելը սենյակում էր։ Մի տեսակ այդ պահին չէր ցանկանում իրեն դասերին տալ, այլ ուզում էր մի քիչ հանգստացնել ուղեղը։ Ուզում էր կիսվել իր փոխված կյանքի մասին։ Սխալ կլինի ասել, որ նա կյանքի օրագիր էր պահում, նա ուղղակի ուներ մի տետր, որում հաճախ էր լրացումներ անում։ Կյանքի օրագիրը կյանքի պահերի համար է, իսկ սա ուղղակի որոշ հետաքրքիր ու փիլիսոփայական տետր է, որտեղ հաճախ կարող ես շարադրությունների հանդիպել։ Դե ինչպես հասկացաք Մենելը սիրում է գրել, որն էլ իր միակ տաղանդն է, ու որի մասին ո՛չ ոք չգիտի։ Նա երբեմն​ գրում է նաև իր ներաշխարհում տեղի ունեցածը, ու դրա՛ համար թույլ չի տալիս մտնել դրա մեջ։ Ու նա վերցնելով իր հասարակ գծավոր տետրը, սկսեց գրել.
"Մարդ ամեն օր կարող է բացահայտել ինքն իրեն, զարմանալ իր վրա, չհավատալ իրեն...
Մարդ կարող է անել որոշ քայլեր, որոնք նույնիսկ ի՛ր համար տարօրինակ կլինեն։ Հնարավոր է փոշմանի, բայց չէ՞ որ այդ քայլը ստիպել է իրեն ճանաչել իր ներսում թաքնված մի ուրիշ ԵՍ-ի։ Մարդն ամեն օր բացահայտվող մի նոր գիրք է, մի նոր աշխարհ։ Ամեն օր մենք կարդում ենք մի նոր էջ, մի նոր տող, մի նոր բառ։ Պիտի չշտապենք։ Հասկանանք ամեն բառն իր բոլոր իմաստներով։ Ու սա պիտի լինի մեր կյանքի միակ գիրքը, որ պետք է վարժ կարդալ իմանալով հանդերձ՝ կմկմանք, որ այնքան երկար բառերին նայենք, որ չվրիպենք, չսխալվենք։ Ամեն բառը կարդանք երկրո՛րդ, երրո՛րդ անգամ։ Նախադասությունը կարդալիս ուշադիր կարդանք, որ խորին իմաստը հասկանանք։ Ու կարդանք շատ ուշադիր, որ մտքերով ընկած՝ չշեղվենք։
Առաջին հայացքից մարդ կարող է մեզ դուր գալ, կամ հակառակը, բայց երկրորդ պահին կարող է վստահեցնել, որ մենք սխալվել ենք երկո՛ւ դեպքում էլ։
Երբ մարդ ընտանիքի պատերից դուրս վստահում է կյանքում առաջին անգամ, նա կարծես նորից սկսի ապրել։ Դա մի հետաքրքիր երևույթ է, որ փորձում ես առաջին անգամ։ Բայց ավելի հետաքրքիր է, երբ առաջին անգամ ընկերներ ես ունենում։ Դա բոլորն ունենում են շա՜տ փոքրուց, իսկ իմ ընկերը մի՛շտ քույրս է եղել, ու ես նոր նոր եմ սկսում մտերմանալ մարդկանց հետ, ճանաչել նրանց, հետաքրքրվել նրանցով։ Հուսով եմ իմ կյանքի գրքի այս նոր էջը չի՛ հիասթափեցնի ինձ"։

Ամեն Օր Նոր ԷջWhere stories live. Discover now