-Մամ ի՞նչ եք պատրաստվում անել վաղը երեկոյան,-հյուրասենյակ մտնելով, ու հեռուստացույցի առաջ նստած մորը մոտենալով՝ ասաց Ուիլյամը։
-Ոչինչ, ինչո՞ւ։
-Գնանք Գրեգենց տուն։
-Լավ առաջարկ է, թող հայրդ աշխատանքից գա, քննարկենք, եթե հարմար լինի կգնանք։
-Լավ։
-Մենելից ի՞նչ կա։
-Մամ օր օրի ամեն ինչ ավելի հոյակապ է դառնում։
-Շատ ուրախ եմ տղաս։ Ծննդյան օրը եկար տուն, ու միանգամից սենյակ փախար, բայց հասցրի տեսնել, թե ինչ խառնված, հուզված ու երջանիկ ես։
-Տեսնես կա՞ մի բան, որ վրիպի քո աչքից։
-Ինչ վերաբերվում է իմ ընտանիքին, ապա ոչ։
-Իսկ ինչ վերաբերվում է նրա ծննդյան օրվան, ապա այդ օրը իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։
-Մի ասա, թե ինչու, ես միայն բավարարվում եմ նրանով, որ տղաս երջանիկ է։
Ուիլի քույրը մտավ հյուրասենյակ։
-Ուի՞լ։
-Այո՞ մատնաչափիկ։
-Ինչո՞ւ ես այդքան երջանկացել։ Ի՞նչ էր ասում մայրիկը։
-Ամեն ինչ պիտի իմանա՞ս,-քրոջ քթին թմփացնելով ասաց Ուիլյամը։
-Է՜յ, հետաքրքիր է։
-Դե որ հետաքրքիր է, ուրեմն չեմ ասի։
-Ուի՜լ, միշտ նույն անտանելի՞ն ես մնալու։
Մայրը ծիծաղում էր երեխաների վրա։
-Երկուսդ էլ չարաճճի եք։
-Դե դու էլ հենց դրա համար ես մեզ սիրում մայրիկ։ Ինչքան վատը, այնքան սիրելի։
-Դե կորիր է։
-Կորում եմ կորում։ Ես գնացի՜։
-Ո՞ւր,-հարցրեց մայրը։
-Գնամ երջանկանալու, իսկ դո՛ւ մատնաչափիկ, տառապիր, ու մի իմացիր, թե ինչ է եղել։ Չասե՛ս մամ։
-Ես ձկան պես լուռ եմ տղաս։
-Գնա՛ սրիկա,-ասաց քույրը, իսկ Ուիլյամը ծիծաղելով դուրս եկավ հյուրասենյակից,-Մա՞մ, դու կասե՞ս ինչ է եղել նրան։
-Ասել եմ, որ չեմ ասելու, ուրեմն չեմ ասի։
-Տղայիդ կողմից ես հա՞։
-Ուղղակի ավելի հետաքրքիր կլինի, եթե նա ի՛նքը ասի։
-Ո՜չ, ուզում եմ դո՛ւ ասես։
-Այսօր շատ հետաքրքիր հաղորդումներ կան, կնայե՞ս ինձ հետ։
-Հասկացա,-նեղացած ասաց աղջիկը,-Ես գնում եմ իմ սենյակ, ու ո՛չ, չեմ նայի։ Ես նեղացած եմ։
-Ներիր սիրելիս։
Բարկացած, մռութները կախ արագ քայլերով դուրս եկավ սենյաից, իսկ մայրը ծիծաղում էր։***
Ուիլը դուրս եկավ տանից, նստեց մեքենան, ու շարժվեց դեպի Մենելի տան մոտ։ Հասավ ու զանգեց։
-Ի՞նչ ես անում։
-Պատրաստվում եմ թեյ խմել, դո՞ւ։
-Պատրաստվում եմ խանգարել քեզ։
-Այսի՞նքն։
-Դե այգու մոտ եմ։
-Ի՞նչ ես անում այդտեղ։
-Քեզ եմ սպասում, որ գնանք ֆիլմ դիտելու։
-Ուի՜լ, չեմ կարող գալ։
-Ինչո՞ւ։
-Դե տանը միայն ես ու քույրս ենք։ Չեմ կարող նրան մենակ թողնել։
-Նրան էլ քեզ հետ բեր։
-Ոչ ոչ ոչ։ Հաստատ ոչ։
-Դե ես եմ ձեր տուն գալիս։
-Ի՛, սպասի՜ր։ Ծնողներս կգան տուն, կտեսնեն, ու լավ չի լինի հաստատ։
-Դե տաս րոպեյից մեքենայիս մոտ կլինես։
-Ի՞նչ է ասում,-ասաց Լիլին, ով նստած էր քրոջ կողքին։
-Ոչ մի բան, դու թեյ լցրու։
-Լիլի՞ն է։
-Այո։
-Չնայած նոր ասացիր, որ միայն դուք եք տանը, ու ուրիշ մարդ չէր կարող լինել։
-Տրամաբանական է։
-Տուր խոսեմ Լիլիի հետ։
-Որպես ի՞նչ։
-Ուղղակի։
-Չէ՛։
-Տուր խոսեմ Ուիլյամի հետ։
-Շ՜, դու գի՞ժ ես,-կամաց ասաց Մենելը քրոջը սաստելով։
-Ես գնում եմ սենյակ։
-Թեյդ խմիր։
-Չեմ ուզում,-նեղացած ասաց քույրն ու վազեց սենյակ։
-Ինչո՞ւ նեղացրիր։
-Չնեղացրի։
-Նեղացրիր։
-Ուիլյամ, ուրեմն թող չխառնվի։ Շատ է անպոչ գդալի նման մեջ ընկնում։
-Գնա խոսիր հետը։
-Ինչի՞ համար։
-Որ չտխրի։
-Այնպիսի բան չեմ արել, որ տխրի։
-Լավ։
Անջատեցին զանգը։
-Ես արդեն այստե՜ղ եմ,-երջանիկ ասաց Լիլին խոհանոց մտնելով։
-Ու ի՞նչ։
-Ես քե՛զ հետ չեմ խոսում։
-Ինձնից բացի ոչ ոք չկա այստեղ։
-Կա,-աղջիկը թեքեց հեռախոսն ու հեռախոսի միջից Ուիլյամը ձեռքով արեց։
-Լիլի՞,-զարմացած ու բարկացած ասաց Մենելը։
-Չբարկանա՛ս նրա վրա,-ասաց Ուիլյամը։
-Դու լռի՛ր հեռախոս, քեզ հետ հետո կխոսեմ։
-Մենք կինո ենք գնում, գալի՞ս ես, թե՞ ոչ։
-Անջատի՛ր դա,-ասաց ու հեռախոսը քաշեց քրոջ ձեռքից,-Ի՞նչեր ես քեզ թույլ տալիս Լիլի,-Մենելի հեռախոսին զանգ եկավ,-Ուիլյա՞մ։
-Ես ձեր տան դիմաց եմ։
-Ուիլյամ...
-Դռան մոտ։
-Ուիլ...
-Թակում եմ,-ասաց ու թակեց դուռը։
-Ես կբացե՜մ,-երջանիկ ասաց Լիլին, ու վազեց դուռը բացելու։
"Երկուսիդ էլ սպանելու եմ",-մտածեց Մենելը։
Ուիլյամը Լիլիի հետ ներս եկավ։
-Ու ի՞նչ,-բարկացած ասաց Մենելը։
-Բարև։
-Բարև,-կոպիտ տոնը զգացնել էր տալիս աղջկա նյարդային վիճակը։
-Դու դեռ պատրաստ չե՞ս։
-Ինչպես տեսնում ես՝ ոչ։
-Դե մենք կսպասենք քեզ, արագացրու։
-Ես չեմ գալիս։
-Գալիս ես։
-Ուիլյամ, եթե ասում եմ ո՛չ, ուրեմն ո՛չ,-Ուիլյամը Լիլիին աչքով արեց։ Լիլին Մենելի թիկունքից սավանը գցեց նրա վրա, իսկ Ուիլյամը նրան գրկեց ու վազեցրեց դուրս,-Ուիլյամ կսպանե՛մ, կսպանե՛մ սրիկա։ Բա՛ց թող։ Ի՞նչ ես անում Ուիլյամ, բա՛ց թող։
-Ես ու քույրդ փախցնում ենք քեզ։
-Լիլի՜, Լիլի ափսոսալու ես արածիդ համար։ Ուիլյամ դեռ պատասխան ես տալու։ Լիլի՜, դուռը չմոռանաս կողպել,-գոռում էր Մենելը, իսկ Ուիլյամն ու Լիլին ծիծաղից թուլացել էին,-Ուիլյամ մի՛ ծիծաղիր, ուժասպատ կլինես ու չես կարողանա պահել՝ կընկնեմ կմեռնեմ։
Լիլիի մահացու ծիծաղը ամբողջ երկիրը լսեց։ Ուիլյամը տարավ, ու նրան նստեցրեց մեքենայի ետնամասում, իսկ Լիլին նստեց Ուիլյամի կողքին։ Մենելը հազիվ դուրս պրծավ սավանի միջից։ Մազերը գզգզված էր, աչքերը կատաղությունից՝ կարմրած։ Ուիլյամն ու Լիլին, ով տղայի կողքին էր հարմարվել, բռունցքներով իրար խփեցին։
-Երկուսդ էլ հիմարի մեկն եք,-կատաղած ասաց Մենելն ու ձեռքերը խաչած նստեց։
Ուիլյամը երգ էր միացրել ու Լիլիի հետ պարում էր, երգում էին միասին, իսկ Մենելը ամբողջ ճանապարհին մի բան չասաց։
YOU ARE READING
Ամեն Օր Նոր Էջ
ActionՄենելը, ով իր կյանքը միայն գրքերի հետ է անց կացնում՝ չունի ընկերներ։ Գրքերն ասում են, որ մարդիկ չար են, բայց այդ նույն գրքերն ասում են, որ սերը հիասքանչ է։ Ու եթե մարդիկ կարող են սիրել, թող սիրեն, իսկ նա կմնա էջերի արանքում, որպես մի էջանիշ...💛📚📚...