Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

2.2K 34 2
                                    

Օր 5                                                                                                                                                                                       Ես արթնանում եմ նրանից, որ իմ գլխին ինչ որ մեկը ձեռք էր տալիս, դա Արքայազնն է, ես բացում եմ աչքերս, բայց այնպիսի տպավորություն է, որ ես ամբողջ գիշեր դրանք չեմ փակել: Ես քնել էի նույն հագուստով, որով եկել էի երեկույթից: ԵՐԵԿՈՒՅԹ, իմ գլխում ամեն ինչ սկսում է պարզ դառնալ: Նիկը, իմ ձեռքը դեռ նրա արյան մեջ է, ներքևի շրթունքս ուռել է և կապտել, սևաներկս քսվել է աչքերիս տակ լացելու պատճառով, ես սկսեցի նորից դողալ' նախ ես հարվածել եմ Նիկի գլխից, ես չգիտեմ ողջ է նա թե մեռած, երկրորդ, ժամը 12-ն է, ես ուշացել եմ դպրոցից և ինձ վեճ է սպասվում ուսուցիչների հետ:

Ես մոռանում եմ լոգանքի մասին, ուղղակի լվացվում եմ, փոխվում, սանրում մազերս և իջնում ներքև: Պետք է ձևացնել իբր ոչինչ չի եղել, քանի որ ես մեղավոր չեմ, ես ուղղակի պաշտպանվել եմ: Մայրս կանգնած է խոհանոցում և քթի տակ խոսում է:

- Մամ:

- Նախաճաշդ սառել է:

- Ինչու՞ դու ինձ չես արթնացրել:

- Նստիր Գլորիա:

Ես նստում եմ, ներսումս ամեն ինչ ծակծկում է, բայց ես ինձ զսպում եմ:

- Լսիր աղջիկս, այսօրվանից ես դադարում եմ լինել քո մայրը, ուզում ես գնալ խնջույքների' խնդրեմ, ուզում ես խմել' խնդիր չկա, այժմ դու ոչ մի արգելք չունես:

Մորս խոսքերը ինձ անակնկալի բերեցին:

- Մամ, ես քեզ չեմ հասկանում:

- Միթե՞: Երեկ ես հասկացա, որ դու մեծացել ես, քանի որ կարող ես փակել իմ բերանը, այժմ խորհուրդները կարող են քեզ տալ ընկերուհիներդ, սերը' տղաները, լավ տրամադրությունը ' ալկոհոլը, ես քեզ էլ պետք չեմ և այդ պատճառով ես էլ քո մայրը չեմ, չէ իհարկե ես քեզ կկերակրեմ, կգնեմ իրեր, ես պարտավոր եմ դա անել մինչև դու կդառնաս չափահաս, բայց իմացիր բաժանվելուց հետո ես կմեկնեմ Կալիֆոռնիյա և դու կապրես հորդ հետ:

- Ինչ հիմարություն է, մամ դու ինձ պետք ես:

- Գնա դպրոց, եթե ուզում ես ողջ կյանքդ զվարճանալ' խնդրեմ, բայց սովորելու մասին մի մոռացիր:

Մայրս շրջվեց և հեռացավ: Ի՞նչ է սա, ինչու՞ մայրս ինձ հետ այսպես վարվեց, ես ինքս ինձ կշարունակեմ համոզել, որ սա ընդամենը խոսքեր են, որ սա լուրջ չէ, բայց նրա խոսքերը շարունակում են հնչել գլխումս <Ես դադարում եմ լինել քո մայրը> :

Ես վազում եմ դպրոց, ուշադրություն չդարձնելով ոչ ջրափոսերին, ոչ անցորդներին, ես հիմա այնքան խնդիրներ ունեմ, որ սկսում եմ դանդաղ խելագարվել: Նիկը, մայրս, դասերը, Մեթը, ծնողներիս բաժանումը' ինչ-որ բան ինձ հուշում է, որ ես այն 50 օրերը չեմ ձգի, որովհետև դրանցից 5-ը ահավոր դժվար էին, իսկ վաղը Ադամը պետք է գա և մենք գնանք խնջույքի, ինչպե՞ս ես կարող եմ մտածել խնջույքի մասին, եթե երեկվա խնջույքի խնդիրներս դեռ չեմ լուծել:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now