Օր 24
Գլուխս պայթում է:
Ես ոչինչ չեմ գիտակցում: Ամենուր մառախուղ է, լռություն:
Մենք պառկած ենք խոնավ հողի վրա,ոչ ոք չկա: Նա դեռ քնած է, և հույս ունեմ չի նկատի,թե ես ինչպես կգնամ: Իմ բաց երկնագույն զգեստը դարձել է ցեխի կտոր: Երեկվա խմածության պատճառով ես չեմ կարողանում ոտքի վրա կանգնած մնալ, ես փորձում եմ ինչքան հնարավոր է հեռու գնալ: Երբ ես հասնում եմ փողոցին, ես հասկանում եմ ,որ գլխացավից բացի ցավում է նաև փորիս ներքևի մասը: Ես սկսում եմ հիշել երեկվա եղածները,և ... Ես քնել եմ Չեդ Մակկուպերի հետ: Ի դեպ դա իմ առաջին սեքսն էր: Աստված իմ ես ինձ հիմա ավելի վատ եմ զգում: Չի կարող սա իրական լինել: Մենք զբաղվում էինք դրանով հողի վրա,կամրջի տակ: Ռոմանտիկա է ուղակի,երբեք չէի մտածի որ իմ առաջին անգամը այդպես կլինի: Ես ինձ ատում եմ, ես ինձ անբարոյական եմ զգում: Եթե հանրավորություն ունենայի ինքս իմ կաշին կքերթեի,քանի որ ես զզվում եմ դրա մեջ գտնվելուց: Ես գնում եմ մայթով,փաթաթված Չեդի վերնաշապիկի մեջ: Կողքովս մեքենաներ են անցնում,վարորդները ինձ նայում են ինչպես անչափահաս մարմնավաճառի: Ես փորձում եմ նրանց վրա ուշադրություն չդարձնել: Չհասցրեցի նկատել, թե ինչպես հասա սեփական տանս շեմին: Բացում եմ դուռը, հայրս և Նենսին նստած են ճաշի սեղանի կողքին և հենց տեսնում են ինձ, վազում են ինձ մոտ:
-Գլորիա որտե՞ղ էիր,մենք քեզ ամբողջ գիշեր փնտրել ենք - գոռաց հայրս:
Ես չեմ լսում նրա խոսքերը, նա նայում է ինձ և ես նրա աչքերում վախ եմ տեսնում: Ես մտնում եմ լոգարան,միացնում եմ ջուրը և սկսում ողբալ: Նայում եմ հայելուն, իմ թշերը սևաներկից սև են դարձել,մազերս ասես ագռավի բույն լինեն: Թեզի հարվածներից շրթունքս ուռել է, ձախ աչքիս հետ մեկտեղ: Արցունքները թափվում են աչքերիցս:
Թանկագին օրագիր...
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵՌՆԵԼ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵՌՆԵԼ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԵՌՆԵԼ...
Երեկ ինձ կուսությունից զրկել է այն մարդը ում հետ ես տարին մեկ անգամ եմ շփվում: Համել ես ընկերուհի չունեմ,ինձ լքել է Մեթը: Ես մենակ մի բան չեմ հասկանում ,ինչի՞ համար է ինձ այդքան ատում Հիսուսը:
Ամբողջ մարմինս դժոխային ցավում է: Այնպիսի տպավորություն է,որ ինձ բռնաբարել է մի ամբողջ բանտի անձնակազմ: Մի երեկոյի ընթացքում իմ կյանքը լիովին փոխվեց:
Ինչպե՞ս հետ բերեմ Թեզին, չէ որ ես սիրում եմ նրան,ես չեմ ուզում,որ մեր ընկերությունը այդպես վերջանա: Իսկ Մե՞տտը: Երբ նա հեռացավ այնպիսի տպավրություն էր,որ կտրել են ոտքերս,ահավոր ցավալի է,և ես նույնիսկ շարժվել չէի կարողանում: Բայց մյուսների համար երեկույթը երկար կհիշվի: Պատկերացնում եմ ինչքան բամբասանքներ ծնվեցին իմ,Թեզի և Մեթի մասին: Միևնույն է ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել,և ես անհամբեր սպասում եմ թե երբ այս ամենը կվերջանա:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
FantasyՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել