Օր 8
Այս առավոտը լուսավոր է և տաք, լռություն է, դեռ չի արթնացել աշխարհը, այդ լռությանը խառնվել է խոհանոցի ափսեների ձայնը այստեղ ես չեմ վախենում բացեմ աչքերս, այստեղ ես ինձ անվտանգ եմ զգում, չեմ ուզում մտածել ծնողներիս մասին, անգամ չեմ ուզում հիշել նրանց չար դեմքերը: Այս օրերը պետք է շատ հանգիստ անցնեն:
Ես հագնում եմ կապույտ բլուզ և շալվար, ես ինձ հետ քիչ իրեր եմ վերցրել, 2 շալվար, 4 շապիկ, սվիտեր և այս բլուզը: Իհարկե նաև վերցրել եմ օրագիրս, չէ որ դա իմ մի մասն է, ես այն չէի կարող թողնել: Մտնում եմ խոհանոց, տատիկս կանգնած է ջեռոցի մոտ, Ադամը նստած է սեղանի կողքին և ինչ որ բանի մասին է խոսում:
-Բարի լույս բոլորին:
-Բարի լույս աղջիկս-ասաց տատիկը:
-Բարի լույս-ասաց Ադամը:
-Կարող ես բլիթներ ուտել, կամ էլ ես քո սիրած նախաճաշն եմ պատրաստել:
-Չէ, չեմ ուղում:
-Ո՞նց թե, ամբողջ օրը դպրոցում ես լինելու, պետք է ուտես:
-Ես ճաշարանում կուտեմ, հիմա ախորժակ չունեմ:
-Լավ, բայց ես քեզ հետ խնձոր, և մի քանի բլիթներ կդնեմ:
Տատիկը գնում է մյուս սենյակ, ես մնում եմ Ադամի հետ: -Նա այնքան հոգատար է -ասաց Ադամը:
-Ես նրան պաշտում եմ, այսօրվա համար ի՞նչ պլաններ ունես:
-Աշխատանք ու տուն պետք է գտնեմ:
Խոհանոց է գալիս տատիկս և ընդհատում մեր խոսակցությունը:
-Տու՞ն ես փնտրում: Ինձ համար դու թոռնիկի պես ես, չէ որ դու և Գլորիան ամբողջ մանկությունը միասին եք անցկացրել, մնա այստեղ ինչքան կուզես:
-Շնորհակալություն, միսս Մալբռես:
Այ քեզ բան նա հիշում է տատիկիս ազգանունը:
-Կոչիր ինձ ուղղակի Կոռնելիա-տատիկը և Ադամը ժպտում են-Գլորիա Մաքսը քեզ կտանի դպրոց, հավաքվիր:
Այսօր դպրոցի վերջին օրն է, իսկ վաղը ես կհիանամ Փարիզի գեղեցկությամբ ինքսել չեմ հավատում, բայց ինձ մոտ կարծես թե ամեն ինչ լավ է:Ես արագ հավաքում եմ պայուսակս, այսօր հեշտ առարկաներ են, բացի քիմիայից, երեկ ես եկել էի կիսախմած և ուժերս չհերիքեցին սովորելու պարագրաֆը: Հենց մոտենում եմ դռանը, լսում եմ տատկի ձայնը:
-Գլորիա:
-Հա տատիկ:
-Գուցե զանգե՞ս մորդ:
-Ինչու՞:
-Գուցե անհանգստանում է:
-Նա չի անհանգստանում, ես վստահ եմ, նրան այս վերջին ժամանակներում անհանգստացնում է միայն այն, որ խմիչք լինի:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել