Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.5K 19 0
                                    

Օր 39

Ես մեջքով պառկած եմ ջրի վրա, իմ աչքերը փակ են: Լռության հետ միախառնվում է ջրի ձայնը: Իմ մազերը' կապույտ ջրի գույնի, միահյուսվում են նրան: Ջրի մեջ գտնվելով դժվար է շնչել, բայց այնուամենայնիվ ես համարձակվում եմ շնչել ամբողջ կրծքով: Ես չեմ լսում իմ մտքերը, չեմ նկատում, թե ինչպես է ջուրը կամաց-կամաց լցվում ականջներիս մեջ: Իմ հոգին ասես մարմնիցս առանձնացած լինի: Հանկարծակի, ինչ-որ տեղ հեռվում, բարձր ձայն է լսվում: Հետո ես լսում եմ ինչ-որ մեկի ոտնաձայները, ես բացում եմ աչքերս և տեսնում, որ իմ առաջ կանգնած է հայրս: Ես սարսափով նայում եմ նրա կարմիր, ջղայն աչքերի մեջ: Նա կռացած է դեպի ինձ:

-Հայրի՞կ-մի կերպ արտասանում եմ ես:

-Ահա և բռնվեցի'ր-գոռաց նա, հետո բռնեց վզիցս և սկսեց մտցնել ջրի մեջ: Ես գոռում եմ ամբողջ կոկորդով, ջուրը լցվում է բերանիս մեջ և դրանից ես սկսում եմ խեղդվել: Հայրս շարունակում է ինձ խեղդել, ես ամեն կերպ դիմադրելով փորձում եմ դուրս պրծնել, բայց ապարդյուն, նա իր ամբողջ ուժը ուղղել է ինձ վրա: Ես չեմ դադարում արձակել խղճահար ճիչեր, բայց հայրս դա չի նկատում:

Կտրուկ բացում եմ աչքերս: Շնչում եմ այնպես, ասես հենց նոր ամբողջ ուժով վազել եմ մի քանի կիլոմետր: Նայում եմ շուրջս: Ես գտնվում եմ համարի 2-րդ հարկում: Ամբողջ գիշերը ես քնած եմ եղել պատուհանի կողքին գտնվող բազմոցի վրա: Աստված իմ, միթե՞ դա երազ էր: Իմ մարմինը դողում է, չնայած որ, ես ինձ հրամայում եմ հանգստանալ:

-Գլորիա, ի՞նչ է պատահել-ես չնկատեցի, թե ինչպես այստեղ հայտնվեց Ռեբեկկան, նա բավականին անհանգիստ տեսք ունի:

-Ես ինչ է, գոռու՞մ էի:

-Այո, ես մտածեցի, որ քեղ այստեղ մասնատում են:

-Ես մղձավանջի մեջ էի ընկել:

Բեկկսը նստում է կողքիս:

-Ի՞նչ մղձավանջ:

-Կարևոր չէ:

-Պատմիր: Որպեսզի ազատվես վատ մտքերից, պետք է կիսվես դրանց մասին մեկի հետ:

-Ես հորս տեսա, նա այստեղ էր և խեղդում էր ինձ լողավազանի մեջ:

-Հմ, դու հաճա՞խ ես նրա մասին մտածում:

-Ես միշտ եմ նրա մասին մտածում: Ինձ թվում է, որ կբացվի դուռը, նա կմտնի այստեղ և վերջ կդրվի իմ ազատ կյանքին:

-Գլորիա, մեզ ոչ ոք չի գտնի: Ամեն ինչ լավ կլինի, պետք է ուղղակի մոռանալ այդ հիմար երազի մասին:

Ես իմ մտքերը կարգի եմ բերում, աստիճանաբար ես ինձ թեթևացած եմ զգում: Դա իրոք պարզապես երազ է, հայրս մնացել է Ֆլորիդայում, իսկ ես շատ հեռու եմ նրանից:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now