Օր 21
Առավոտյան ցնցուղը միշտ սթափեցնում է: Ես փակում եմ
աչքերս, ջրի կաթիլները դանդաղ հոսում եմ մարմնովս:
Ես սկսում եմ հիշել երեկվա երեկոի մասին, Մեթի
մասին, ես ինձ լավ եմ զգում: Նրա կողքին գտնվելով ես
ասես մի էներգիայի լիցք եմ ստանում, ես ուզում եմ
ապրել, ուզում եմ շնչել, ուզում են նորից նրան տեսնել ու
համբուրել: Ես չգիտեմ ինչպես նկարագրեմ այդ
զգացողությունը, երբ դու երջանիկ ես: Ես շատ քիչ եմ
իրոք երջանիկ լինում:
Ես հագնում եմ դպրոցական հագուստս, ուզում եմ
աննկատ տնից դուրս գալ:
Մայրս դեռ քնած է, ես չեմ անհանգստացնի նրան: Ես
լսում եմ դռան զանգը, իմ առաջ կանգնած է Թեզերը
անհանգիստ վիճակով:
-Թե՞զ :
-Լորի ես խնդիր ունեմ:
-Ի՞նչ է եղել, անցիր ներս:
Նա մտնում է տուն, ես փակում եմ դուռը:
-Մեթը կորել է:
-Ի՞նչ է նշանակում կորել է:
-Ես երեկ ամբողջ երեկո նրան եմ զանգել, բայց նա
չպատասխանեց:
-Լսիր գուցե չարժի անհանգստանալ, գուցե նա ինչ-որ
տեղ է գնացել ընկերների հետ:
-Գուցե:
Թեզը արտաշնչում է, անցնում հյուրասենյակ և նստում
բազմոցին:
-Լորի, ես խճճվել եմ:
-Թեյ կուզե՞ս:
-Չէ ախորժակ չկա: Ի՞նչ անեմ, ու՞մ ընտրեմ, Մեթին
թե Ադամին:
-Ո՞վ է քեզ ավելի շատ դուր գալիս:
-Դե Ադամը շատ քնքուշ է, յուրօրնակ, ես ինձ նրա հետ
լավ եմ զգում, իսկ Մեթը ինձ պետք է:
-Պե՞տք է, որպես մա՞րդ, թե որպես քո հավելված:
-Ի՞նչ ես ակնարկում:
-Ես ասում եմ, որ նախ և առաջ, դու ինքդ քեզանից
պետք է գլուխ հանես, իսկ հետո որոշես, ով է իրոք քեզ
պետք:
Կես ժամ անց մենք հայտնվում ենք դպրոցում: Ես
մոռացել եմ, թե վերջին անգամ երբ եմ դաս սովորել,
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել