Օր 40
Քամին մազերս բարձրացնում է վերև:Գնացքը հոգնեցուցիչ հարվածում է երկաթգծերին:Անցումների բարձր ձայնը արթնացնում է ինձ,ես սեղմվում եմ արմունկներիս վրա:Վառ արևի լույսը,թույլ չի տալիս լրիվ բացել աչքերս:Ես բռնվում եմ գնացքի պատերից և սկսում եմ զննել այն տարածքը,որտեղ մենք գտնվում ենք:Լեռներ՝ սաղարթախիտ ծառերով,հեռվում էլ ,ինչ որ տափաստաններ են երևում ՝ դեղին խոտով պատված:Չեմ կարողանում հասկանալ,թե որտեղ եմ ես:
Տասներեք ժամ առաջ:
Բեկկսը ամուր բռնել է ձեռքս:Իմ սիրտը քիչ է մնում դուրս թռնի կրծքիցս:Ես վախենում եմ չհասցնեմ պահել շունչս:Եվ միայն հիմա եմ ես հասկանում,թե ինչքան եմ վախենում:
-Շրջվիր-գոռաց Ալեքսը:
Ջեյը կտրուկ շրջում է ղեկը:Նույն վայրկյանին մենք բացում ենք ավտոբուսի դռները:Մենք արդեն զգում ենք,թե ինչպես են մեքենայի անիվները պոկվում գետնից:Անորոշություն:Նորից անորոշության տհաճ զգացում ,մենք միաժամանակ թռնում ենք ավտոբուսից:Հարվածը ջրին այնքան ուժեղ էր,որ դեռ մի քանի վայրկյան մարմինս չի կարողանում ուշքի գալ:Քանի,որ ավտոբուսը գնաց դեպի հատակ,ինձ էլ ջուրը ամբողջ ուժով քաշում է ներքև:Իմ և Բեկկսի ձեռքերը բաժանվում են իրարից:Ես դեռ երկար փորձում եմ գտնել նրան,բայց իմ բոլոր փորձերը անհաջողությամբ են պսակվում:Երբ ես հավաքում եմ իմ ուժերը բռունցիս մեջ և փորձում եմ բարձրանալ հասկանում եմ,որ իմ պայուսակը (դա միակ բանն էր ,որը ես հասցրեցի վերցնել ավտոբուսից)մնացել է ինչ որ բանի արանքում:Հերիք չի,որ ջուրը սարսափելի սառն է,այն նաև ամբողջովին սև է և ես ոչինչ չեմ տեսնում իմ շուրջը:Ամբողջ ուժով քաշում եմ պայուսակս,բայց դա չի փոխում իրադրությունը:Իմ մեջ շատ քիչ թթվածին է մնացել:Անելանելի իրավիճակի պատճառով ես ինչ որ ձայներ եմ սկսում հանել:Միթե՞ սա վերջն է,միթե՞ ինձ այսպիսի մահ էր վիճակված:Ես փակում եմ աչքերս և սկսում լողալ ջրի մեջ:Միայն մի քանի վայրկյան անց ,ես զգում եմ,թե ինչպես է ինչ որ մեկի ձեռքը քաշում ոտքիցս,պայուսակս նույն պահին,ի զարմանս ինձ,դուրս է գալիս արանքից,ես բարձրանում եմ ջրի մակերևույթին:Մենք դուրս ենք գալիս ջրից:Մազերս ամբողջովին դեմքիս վրա են ,ես փորձում եմ ազատվել բերանիս մեջ հավաքված ջրից՝ հազալով:Իմ ուսի վրա դեռ ինչ որ մեկի ձեռքն է՝ դա Սթիվն է:Նա նայում է ինձ,նույնպես ծանր է շնչում:
-Ինչպե՞ս ես -հարցրեց նա:
-Ն...նորմալ-մի կերպ պատասխանեցի ես:
Ես դեռ չեմ կարողանում մինչև վերջ ուշքի գալ:
-Գլորիա-գոռաց Ռեբբեկան:
Ես և Սթիվը շրջվում ենք և տեսնում,որ Ալեքսը և Ռեբբեկան նստած են կամրջի տակ:
Մենք մոտենում ենք նրանց:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել