Օր 12
Այնքան անսովոր է արթնանալ ուրիշի տանը, որտեղ այլ կանոններ են, ուրիշ ապրելակերպ է: Չեմ կարող ասել, որ տանը ես ինձ լավ եմ զգում, բայց նույնիսկ Թեզի տանը ես ինձ վատ եմ զգում: Ես ամենաուշն եմ արթնացել, արագ հագնվում եմ, ինձ կարգի եմ բերում և վազում խոհանոց, որտեղ Թեզը իր մոր հետ նախաճաշում է:
-Բոլորին բարի լույս-ասացի ես:
-Բարի լույս Գլորիա, ինչպե՞ս քնեցիր մեր տանը-հարցրեց Թեզի մայրը:
-Հրաշալի, ձեր մոտ շատ հարմարավետ է:
Ես նստում եմ և սկսում ուտել նախաճաշը՝ մեկ բաժակ սուրճ, թխվածք, բեկոն և ինչ որ աղցան, ամեն ինչ շատ համեղ է թվում:
-Գրեյս, Գրեյս, արի այստեղ-գոռաց Թեզը: Մենք այնքան վատ տան աշխատող ունենք:
-Իսկ ինձ դուր է գալիս Գրեյսը, նա մեզ լավ է ծառայում:
Մի րոպե անց սեղանին մոտենում է մի կին և գրեթե ընկնում Թեզի ոտքերը:
-Այո, օրիորդ:
-Ես տանել չեմ կարողանում կաթով սուրճը, դու ինչ է տարական բաները չե՞ս հասկանում։
-Կներեք օրիորդ ես ամեն ինչ կուղղեմ:
-ՈՒշ է, 200 դոլլար հանում ենք քո աշխատավարձից:
-Խնդրում եմ օրիորդ մի արեք դա, դուք արդեն երեկ իջեցրել եք ալխատավարձս, ես չեմ կարողանում երեխայիս կերակրեմ:
-Ինձ համար միևնույն է, ազատ ես:
Կինը լուռ հեռանում է:
-Մամ ե՞րբ կազատես նրան։
-Ես խղճում եմ նրան, հա իդեպ քո այդ վարքով մեր տանը ոչ ոք չի աշխատի:
-Դու ինչ որ բա՞ն ես ուզում ասել։
-Չէ, չէ ես ուղղակի ասացի:
-Դե ուրեմն լռիր մայրիկ:
Ինձ միշտ այս տանը զարմացրել է նրանց շփումը, երևում է այստեղ ոչ ոք ոչ մեկի չի հարգում, և դա բոլորին դուր է գալիս:
Սեղանի կողքով անցնում է Թեզերի հայրը, նա ինչ որ մեկի հետ հեռախոսով է խոսում, և մեր վրա ուշադրություն չի դարձնում:
-Բարի լույս սիրելիս-ասաց Թեզի մայրը, բայց նա չլսեց-կյանքս:
-Պապ:
Նա շարունակում էր իր խոսակցությունը և դուրս գալիս տնից:
-Նա շատ աշխատասեր է:
-Իսկ ինձ թվում է նա մեր վրա թքած ունի:
-Հնարավոր է:
Հաջորդ րոպեին մենք լսում ենք դրսից մեքենայի ձայն:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել