իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.1K 16 0
                                    

Օր 48

Կարողացա աչքերս կպցնել միայն այն ժանանակ, երբ արդեն լուսանում էր: Ամբողջ գիշեր ինձ տանջում էին մտքերը, թե ինչ կլինի ինձ հետ հետագա օրերի ընթացքում: Ես մեկ այրվում եմ, մեկ դողում: Ես գիտեի, որ այդ ընտրությունը ինձ համար հեշտ չի լինի: Գիտեի, բայց միևնույն է գնացի այդ քայլին:

Մի կերպ վեր կացա անկողնուց: Մտա լոգարան և ինձ կարգի բերեցի: Կոնքիս վրա արված կարը, չգիտես ինչու սկսեց ցավել: Ինձ դա ընդհանրապես դուր չի գալիս: Շնչելը ավելի դժվար դարձավ: Նայում եմ հայելու մեջ <<Գլորիա, նայիր թե ու՞մ ես դու նման: Եվ ինչքան դժբախտություն դու բերեցիր մարդկանց: Եվ մինչև հիմա մտածում ես ապրել, թե մեռնե՞լ: Հիմա'ր>>, լսվում է իմ գլխում:

Մտնում եմ խոհանոց, Լորենսը կանգնած է ջեռոցի մոտ:

-Բարի լույս-ասացի ես:

Նենսին շրջվում է իմ կողմը:

-Բարի լույս Գլորիա: Լավ քնեցի՞ր:

-Դե... մի փոքր:

-Ինչպե՞ս ես քեզ զգում:

-... նորմալ:

-Նստիր նախաճաշելու:

Ես նստում եմ սեղանի կողքին, Լորենսը իմ առաջ դնում է մի ափսե' խոզապուխտի օմլետով , և նարնջի հյութ:

-Իսկ որտե՞ղ է հայրիկը:

-Նա առավոտվանից գնացել է փաստաբանական գրասենյակ: Խոստացավ գտնել ամենալավ փաստաբանին: Այնպես որ, մենք գլուխ կհանենք առանց Կորնելիայի օգնության:

-Միթե՞ կարելի է մտածել, որ դա ինձ կօգնի-քմծիծաղ տալով ասացի ես:

-Իհարկե կօգնի: Պետք է ուղղակի հավատալ:

Ես վերցնում եմ պատառաքաղը և դանակը, ձեռքերս դողում են և ինձ չեն ենթարկվում: Նկատում եմ, թե ինչպես է Լորեսնը մի քանի րոպե կանգնում միջանցքի հայելու մւտ, հետո հագնում սև վերարկուն և վերցնում նույն գույնի պայուսակ:

-Ու՞ր ես գնում-հարցրեցի ես:

-Ռեբեկկայի հուղարկավորությանը:

Ես թուքս կուլ եմ տալիս :

-Պարզ է:

-Դու հաստա՞տ չես գալիս ինձ հետ:

-Հաստատ-մի կերպ զսպելով արցունքներս ասացի ես:

-Գուցե դա է ճիշտը, դու առանց դրա էլ շատ բաների միջով ես անցել, -մեկ րոպե դադար տալուց հետո, Նենսին շարունակում է-եթե պետք լինեմ զանգիր, լա՞վ:

-Հա...

Հենց որ Լորենսը փակեց իր հետևից դուռը, ես նորից ազատություն տվեցի իմ զգացմունքներին: Դժվարությամբ սեղմում եմ ձեռքերս ու աչքերս, տաք արցունքները թափվում են կարմրած այտերիցս: Չէ ես չեմ գնա: Կներես Բեկկս, բայց ես չեմ գնա: Գալ քո հուղարկավորությանը, նշանակում է քեզ բաց թողնել... մեկընդմիշտ: Ես դրան պատրաստ չեմ: Կներես: Նույնիսկ մինչև հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում' <<հուղարկավորություն>> և <<Ռեբեկկա>>:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now