Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.6K 17 2
                                    

Օր 35

Խորություն, ջուրը սառն է, մկաններս բռնվել են: Ամեն ինչ սև է, ես ոչինչ չեմ տեսնում շուրջս: Իմ ներսում կա մի քիչ օդ, բայց դժվար թե այն հերիքի ապրելու համար: Ես լողում եմ ջրում , ևս մեկ րոպե և թթվածին չի մնա: Իմ թոքերում կհայտնվի ջուրը: Ես կմեռնեմ: Ես նայում եմ վերև, այնտեղ լուսավոր է և թվում է, որ ջուրը ավելի տաք է:Ես օգնում եմ ինձ ձեռքերով և ոտքերով, որպեսզի բարձրանամ վերև: Թթվածինը ինձ լքում է, բայց մի քիչ էլ և ես դուրս կգամ այս անիծյալ խորությունից: Մեկ, երկու վայրկյան, և ես դուրս եմ գալիս ջրից: Ես ողջ եմ:

***

Կտրուկ բացում եմ աչքերս, ծանր եմ շնչում: Մի քանի րոպե անց ես հասկանում եմ, որ ինչ-որ բան ինձ պահում է, մեկ փոքր շարժումը արթնացնում է երկաթի զզվելի ճռոց, ես մեքենայի մեջ եմ, ինձ պահում է անվտանգության ամրագոտին: Ձեռքերիս վրա արյուն է, կոտրված դիմապակու պատճառով: Ես մի կերպ շրջում եմ գլուխս, Ալեքսը անգիտակից վիճակում է:Ես հազիվ ձգում եմ դեպի նրան ձեռքս, նորից լսվում է այդ սարսափելի ճռռոցը:

-Ալեքս...

Ես ոչ մի ցավ չեմ զգում, լսում եմ միայն իմ սրտի զարկերի ձայնը: Ես ողջ եմ, ես նորից ողջ մնացի: Մենք երկար ժամանակ ենք գտնվում այս մեքենայի մեջ, մի քիչ էլ և այն կպայթի: Պետք է դուրս գանք: Արձակում եմ ամրագոտին, ոտքով սկսում եմ խփել փակված դռանը, առաջի երկու անգամից ոչինչ չի ստացվում, բայց 3-րդ անգամից ես ինձ եմ ենթարկում, այդ երկաթի կտորը:Ես ուղիղ իմաստով սողում եմ այդ երկաթի տակից: Բռնվում եմ գետնից և դադարում զգալ բենզինի տհաճ հոտը: Ինձ հարվածում է մաքուր օդը: Ես դեռ երկար եմ պառկած մնում: Երկար շուռ եկած իրավիճակում մնալու պատճառով, արյունը հարվածում է երակներիս: Գլուխս պտտվում է, սիրտս խառնում է:Ես իմ մեջ ուժ եմ գտնում, որ վեր կենամ: Նայում եմ շուրջս, ոչ ոք չկա: Այստեղ միայն ես եմ, Ալեքսը և մեքենայի կտորները: Իսկ գուցե ես մահացե՞լ եմ, չէ որ այդպիսի վթարից հետո ես ոչինչ չեմ զգում, չնայած հնարավոր է, սա ուղղակի շոկ է:Ես կաղալով զննում եմ մեքենան: Մի կերպ բացում եմ դուռը: Ալեքսը նույնպես պատված է արյունով , մի րոպե ինձ թվաց, որ նա չի շնչում: Խուճապը ավելի է հզորանում: Ես սկսում եմ Ալեքսին քաշել մեքենայից, դա ավելի դժվար էր քան ես պատկերացնում էի: Ինձ թվում է, որ մի քիչ էլ, և իմ ոսկորները կկոտրվեն այդ ծանրությունից: Ես փակում եմ աչքերս և մտովի ինձ ասում, որ ես պարտավոր եմ դա անել: Ես քաշում եմ նրան, գլուխս սկսում է ավելի շատ պտտվել: Ես նստում եմ նրա կւղքին և հիմա սկսում եմ իրոք վախենալ: Ամբողջ այդ պատկերը ինքնին սարսափելի է:Մենք վթարի ենթարկվեցինք, որովհետև կայֆի տակ էինք: Ավելի լավ էր ես մեռնեի, որովհետև ինձնից է հիմա կախված Ալեքսի կյանքը:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now