Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.6K 19 2
                                    

Օր 13

- Լորի, Լորի, դու ինձ լսու՞մ ես, Լորի- ինչ որ մեկը սկսում է խփել իմ թշերին, ես բացում եմ աչքերս, բերանիս մեջ արյան համ եմ զգում, մի քանի վայրկյան հետո գիտակցությունս սկսում է արթնանալ:

- Մե՞տտ։

- Փառք Աստծո:

Ես վեր եմ կենում և սկսում եմ նայել շուրջս, տարածքում միայն ես և Մեթն ենք, սա ավելի շատ նկուղի նման է, որին մեկ լամփ է լուսավորում:

- Որտե՞ղ ենք մենք։

- Չգիտեմ:

Նրա ճակատին արյան հետք կա, երևում է նրանել են, ինչպես որ ինձ քաշ տվել այստեղ: Իմ մեջ արթնանում է կատաղությունը, ես սկսում եմ խփել դռանը և գոռալ:

- Հեյ սրիկա, բաց թող մեզ:

- Լորի, հանգստացիր:

- Բաց թող մեզ:

- Լորի- նա հրում է ինձ պատին- գոռալը անիմաստ է, մեզ ոչ ոք չի լսի:

- Ինչու՞։

- Կարծես թե ես գիտեմ այս տեղը, սա Նիկի ակումբ-բունկերն է, այստեղ փակ երեկույթներ են անցկացվում, երաժշտությունը շատ բարձր է, բայց դրսից ոչինչ չի լսվում:

- Եվ ինչ անե՞նք հիմա։

- Պետք է սպասենք, վաղ թե ուշ, նա կբացի այս դուռը և մենք ամեն ինչ կքննարկենք:

Ես նստում և հենվում եմ պատին, ես այնպիսի վիճակում եմ, որ նկարագրել հնարավոր չի: Ես ուզում եմ լացել, բայց նույնիսկ դրա համար ուժ չունեմ: Այնպես եմ ուզում, որ այս ամենը վերջանա, ես ամեն ինչ կտայի, որ հիմա հայտնվեի տանը, մորս և հորս մոտ, ես նրանց կհանդուրժեմ, միայն թե դուրս գամ այստեղից:

Մենք լռում ենք գրեթե կես ժամ, ես նայում եմ մի կետի, ու աշխատում եմ ոչ մի բանի մասին չմտածել, բայց Մեթը ընդհատում է մեր լռությունը:

- Ուտել եմ ուզում, ես նույնիսկ որդ կուտեի հիմա:

- Իսկ ես ուզում եմ այստեղից դուրս գալ:

- Վախենու՞մ ես։

- Չէ, ինձ համար զզվելի է այստեղ գտնվելը ու չիմանալը, թե մեզ հետ ինչ կլինի:

- Դա Նիկի վրեժի ծրագրի մի մասն է, նա կանգ չի առնի մինչև ամեն ինչ չհասցնի վերջաբանին:

- Իսկ գուցե՞ նա ուզում է մեզ սպանել։

- Չեմ կարծում, Նիկը շատ վախկոտ է և այդ քայլին չի գնա:

Հանկարծ դռան հետևից ես ձայներ եմ լսում:

- Դու դա լսու՞մ ես։

- Այո, դրանք ոտնաձայներ են- Մեթը մոտենում է դռանը և սկսում խփել- Նիկ, բացիր այս գրողի տարած դուռը, Նիկ:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now