Օր 43
Ես կամաց մտնում եմ Սթիվի սենյակ: Նա դեռ քնած է' պառկած փորի վրա և ձեռքերը մտցրած սառը բարձի տակ: Ես մոտենում եմ նրան և նուրբ համբուրում եմ նրա այտը: Սթիվն արթնանում է:
-Բարի լույս, ծերուկ,-ասացի ես:
Նա ժպտում է: Ես նայում եմ նրա քնկոտ աչքերին, ժպիտին և իմ մեջ ինչ որ բան է արթնանում: Այնպես եմ ուզում գրկել նրան, համբուրել և երբեք բաց չթողնել:
-Ես ծերուկ չեմ, ես ընդամենը քսանվե... մի րոպե դու գիտես իմ ծննդյան մասին,-հարցրեց նա:
-Ես ամեն ինչ քո մասին գիտեմ: Շնորհավոր,-ես գրկում եմ նրան իսկ նա այնքան ուժեղ է ինձ քաշում դեպի իրեն և ես հաշված վայրկյանների ընթացքում հայտնվում եմ նրա անկողնում: Իմ մեջ ամեն բան խառնվել է իրար: Սթիվը կատարեց իմ ցանկությունը: Ես համբուրում եմ նրան: Ձեռք եմ տալիս նրա մետաքսյա մարմինը: Զգում եմ նրա բույրը: Նրա ձեռքը դանդաղ շոյում է իմ իրանը, հետո կոնքերս, հետո ավելի ու ավելի է իջնում:
-Հեյ, զգույշ, քո տարիքում պետք է զգույշ լինես կտրուկ շարժումներ անելիս,-ծիծաղեցի ես:
Դա ավելի շատ է նրան գրգռում: Նրա շուրթերը ծածկում են իմ մարմինը համբույրներով' թողնելով բազմաթիվ հետքեր: Ես զգում եմ, որ հիմա կհալվեմ:
Հանկարծ նա կանգ է առնում:
-Եվ ով է քեզ ասել:
-Կարևոր չէ:
-Ջեյը:
Ես ծիծաղում եմ:
-Լավ էլ հոտառություն ունես:
Սթիվը նորից համբուրում է շուրթերս: Հետո նրա ձեռքերը մտնում են վերնաշապիկիս տակ, բայց ես ժամանակին կանգնեցնում եմ նրան, քանի որ մենք մի փոքր անակնկալ ենք պարտաստել և առավոտյան սեքսը չի մտնում մեր ծրագրերի մեջ:
-Դե լավ, վեր կաց,- ես արագ լքում եմ անկողինը և ուղղում եմ շորերս:
-Ես ուզում եմ ողջ օրը անցկացնել անկողնում' քեզ հետ:
-Իսկ ուժերդ կհերիքեն:
-Այն էլ ինչպես: Ես ընդամենը քսանվեց տարեկան եմ: Ես երիտասարդ եմ թե հոգով, թե մարմնով:
Ես սենյակում գտնում եմ Սթիվի վերնաշապիկը:
-Բռնիր,- ասացի ես և գցեցի վերնաշապիկը, բայց շիկահերը չի հասցնում բռնել այն:
Նա վեր է կենում անկողնուց, կռանում է և նրա դեմքի արտահայտությունը փոխվում է:
-Մեջքս բռնվել է:
Ես բարձր ծիծաղում եմ այդ <<երիտասարդ ծերուկի>> վրա:
Հենց որ Սթիվը հագնվում է, մենք բացում ենք սենյակի դուռը և տեսնում ենք թե ինչպես են Բեկկսը, Ջեյը և Ալեքսը կանգնած մեր առջև, իրենց ձեռքում հսկայական պաստառ կա' <<Happy Birthday>> գրությամբ:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել