Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.5K 17 4
                                    

երեխեք կարող եք նաև կարդալ իմ երազանք պատմությունը

Օր 23

Օրը սկսվեց մազի լաքի զզվելի հոտով: Մենք ամբողջ առավոտը Թեզերի հետ եղանք գեղեցկության սրահում' մեր մազերը հարդարելու համար: Երեկույթը կսկվի երեկոյան ժամը 6-ին, այդ ընթացքում մենք պետք է հասցնենք հագնվել, շպարվել, ընտրել աքսեսուարներ: Դա ինձ նյարդայնացնում է:Այո, մի տարի առաջ ես երազում էի, որ այդ երեկույթը շուտ լինի, բայց այդ ժամանակ ես պատկերացում անգամ չունեի ինչի կվերածվի իմ կյանքը: Ես հիմա չեմ կարողանում մտածել զվարճանալու մասին, բայց վերջ ի վերջո ինձ ապրելու 27 օր է մնացել, ամսից էլ քիչ: Դուք չեք պատկերացնի ինչքան ուրախ եմ դրա համար, ավելի լավ է թաղված լինեմ հաստ հողի տակ, քան տեսնեմ այս ամենը:

Թանկագին օրագիր...

Ես հիմա գտնվում եմ իմ սենյակում, հսկայական զգեստով: Այն ուղղակի շլացուցիչ է' նուրբ կապույտ երանգի, ես նրա մեջ հեքիաթի հերոսուհու նման եմ: Իմ սանրվածքի հետ, այն շատ համահունչ է: Իմ մազերը խուճուճացրած են և հավաքած: Զգեստը չի ծածկում իմ ուսերը, ինձ դա շատ է դուր գալիս, շատ կուզեի ինձ այսպիսի զգեստով թաղեին:

Ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, մեկ ամսից էլ քիչ, բայց ես դեռ չեմ մըածել ինչպես եմ ինքնասպան լինելու: Ի՞նչ կլինի դա, կա՞խվել, թե ինչ-որ դեղեր խմել, չէ այդպես ինձ հետ կբերեն: Մնացած օրերի ընթացքում, շատ լավ պետք է մտածեմ մահվանս մասին:

Մնաց 27 օր:

Ես լսում եմ ինչ-որ մեկի ոտնաձայները դռան հետևում, դա հայրս է: Նա մտնում է ներս և սկսում զննել ինձ:

-Գլորիա, շատ գեղեցիկ ես:

-Ապրես-ասացի ես:

-Ի՞նչու ես նեղացել:

-Ամեն ինչ կարգին է պապ:

-Գլորիա, ես զգում եմ, որ մի բան այն չէ:

-Ինչու՞ դուք չեք կարող առանձին ապրել:

-Որովհետև դու դեռ երեխա ես, և ես չեմ կարող քեզ մենակ թողնել այս տանը:

-Ես գլուխ կհանեմ:

-Ես քո հայրն եմ, և պարտավոր եմ լինել քո կողքին:

-Լավ, արա ինչ ուզում ես, միևնույնն է շուտով ամեն ինչ կվերջանա:

-Ի՞նչը կվերջանա:

Ապրես Գլորիա, քիչ մնաց բերանիցե թռներ:

-Դե ես կնդունվեմ համալսարան և կհեռանամ ձեզանից:

-Իհարկե, տանե՞մ քեզ դպրոց, թե կգան հետևիցդ:

-Տար:

-Լավ, ես սպասում եմ քեզ:-Հայրս մոտենում է դռանը և նորից կանգ առնում-Նենսին սիրում է քեզ և շատ լավ է վերաբերվում:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now