Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.6K 20 1
                                    

Օր 34

Գլխումս ինչ-որ անբացատրելի աղմուկ է:Մի քանի օր իրար վրա խմելը երբեք իմ ոճի մեջ չի եղել, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:Ես սկսել եմ մոռանալ ինչ է նշանակում լինել սթափ, և չխելագարված ինչ-որ հաբերով: Իմ կոպերը հազիվ են բարձրանում, գլխացավից ես սկսում եմ խելագարվել: Նայում եմ շուրջս, հյուրանոցի համար է, ամենուր գցված են իրեր:Անկյունում իմ զգեստն է:Զգում եմ, որ այս անկողնու մեջ ես մենակ չեմ, շրջում եմ գլուխս և տեսնում եմ, թե ինչպես է կողքիս պառկած Սթիվը: Մեծ չափով սկոտչը խմելուց հետո...Գլխումս ամեն ինչ սկսում պարզ դառնալ:Ես այս գիշերը անկցկացրել եմ շիկահերի հետ, նա իմ երկրորդ տղամարդն է, որովհետև Չեդից բացի ես ոչ ոք չեմ ունեցել: Աստված իմ ինչ է անում մարդկանց հետ ալկոհոլը: Չնայած դրան, որ ես արել եմ այդ հիմարությունը, գլխումս միայն Չեդի մասին մտքերն են: Ես նայում եմ վերմակի տակ, ես և Սթիվը լրիվ մերկ ենք: Ես վեր եմ կենում, նստում անկողնու ծայրին և սկսում փնտրել ներքնազգեստս: Երբ կոճկում եմ այն, զգում եմ, թե ինչպես է Սթիվի ձեռքը հայտնվում իմ իրանին:

-Արդեն արթնացե՞լ ես, պուճուրս:

-Մոռացե՞լ ես ինչ էի ասել <<պուճուրի>> վերաբերյալ:

-Ես շատ եմ սիրում քեզ բարկացնել:

Նա մոտենում է ինձ և սկսում համբուրել վիզս:

-Սթիվ մի կողմ կգնա՞ս, թե խփեմ քեզ:

-Լսիր, ես ոչինչ չեմ հասկանում, սկզբում նետվում ես գիրկս, իսկ հետո սուրբ անմեղություն ես խաղում:

-Ես եկա քեզ մոտ, որովհետև ձանձրացել էի, ցանկացա նոր զգացողություններ ունենալ, հա իդեպ դու այդպիսին չես ինչպիսին թվում է:

Սթիվը մի կողմ է գնում, ես շրջվում եմ և տեսնում նրա ամոթխած վիճակը:

-Դու առաջինն ես, ով դա ասում է:

-Եվ հույս ունեմ ոչ վերջինը-ես վեր եմ կենում, նայում եմ նրան և ուզում եմ ծիծաղել:

-ՈՒրեմն ես քեզ պետք էի մի գիշերո՞վ:

-Այդպես է ստացվում:

-Աստված իմ, ես ինձ բռնաբարված աղջկա պես եմ զգում:

Ես ծիմաղում եմ:

-Տուր զգեստս խնդրում եմ:

Սթիվի հայացքը լիքն է կատաղությամբ և դա ինձ սկսում է դուր գալ, մտածում եմ նա կյանքում առաջին անգամ զգաց, թե ինչ է նշանակում լքված լինել առաջին գիշերից հետո: Նա իրեն այն բազմաթիվ աղջիկների տեղում զգաց, որոնց նա լքել է:Հենց դա էլ ես ուզում էի:

***

Ես գնում եմ դեպի իմ համարը: Հետաքրքիր է, ինչպե՞ս է գիշերը անցկացրել Բեկկսը, վստահ եմ նա հիմա բարկանում է իմ վրա և ամբողջ օրը կհարցաքննի:Համարի դուռը բացվում է և ես տեսնում եմ թե ինչպես է այնտեղից դուրս գալիս Ջեյը: Ես մի քանի քայլ հետ եմ գնում, որ նա ինձ չնկատի և թաքնվում եմ պատի հետևում: Իմ երեսին ժպիտ է հայտնվում: Դե ինչ, իմ ծրագիրը գործեց, Ռեբեկկան ընկեր ունի և հիմա երկուսսել կարող ենք նոր կյանք սկսել առանց ծնողների և այլ խնդիրների: Ես բացում եմ դուռը, Բեկկսը կանգնած է:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now