Օր 32
Վաղ առավոտ է:Թաց գետինն է ոտքերիս տակ,անտառը դեռ չի արթնացել,ես բավականին հեռացել եմ մեր ճամբարից:Դանդաղ քայլերով գնում եմ առաջ, վայելում եմ լռությունը:Այստեղ ես խաղաղություն եմ զգում:Այդպիսի բան ես չէի զգացել:Ինչ հրաշալի է աշխարհը առավոտյան:Ես նայում եմ շուրջս և փորձում եմ մտքումս պահել այս անտառի ամեն մի միլիմետրը:Ես էլ երբեք չեմ հայտնվի այստեղ,մենք նորից կգնանք անհայտ ուղղությամբ :Իմ սրտի աշխատանքը արագանում է,երբ սկսում եմ մագլցել այս ոչ մեծ լեռան վրա:Ես հասնում եմ նպատակիս և իմ առջև շատ գեղեցիկ տեսարան է բացվում:Ես գտնվում եմ ամենավերևում,ներքևում աղմուկ է, գետի ջուրը կանաչ երանգի է,նրա մեջ արտացոլվում են ծառերը'տնկված ափին:Շունչս կտրվում է:
-Իրոք գեղեցիկ է:
Իմ կողքին կանգնած է Չեդը,նա դիտում է հրաշալի պեյզաժը ,իսկ ես վախով նայում եմ նրան:Ինչու՞ է նա աչքիս երևում,ի՞նչ է ինձ հետ կատարվում,միթե՞ ես վերջնականապես գժվել եմ:
-Դու ընդամենը հալյուցինացի ես չէ՞:
-Իսկ դու ինչպե՞ս ես ուզում:
-Ես ուզում եմ,որ դու իրոք կողքիս լինես:
Չեդը նայում է ինձ:
-Ես միշտ քո կողքին եմ:
Ես այնքան լավ եմ ինձ զգում,ասես ես Չեդի տանն եմ,մենք ուտում ենք նրա այրված թխվածքը և աշխարհը միայն մերն է:
-Գլորիա,-ես անսպասելիությունից կտրուկ շրջվում եմ,- ինչու՞ ես այսքան հեռու գնացել,-ասաց Ռեբեկկան :
Ես նկատում եմ,որ Չեդը անհետացել է,և իմ հոգում նորից դատարկություն է տիրում:
-Ուզում էի ման գալ:
-Քեզ Ալեքսն է փնտրում:
-Ալե՞քսը:
-Ես մտածում եմ այդ երաժիշտը սիրահարվել է քեզ:
Ես սկսեցի ծիծաղել:
-Բեկկս ի՞նչ հիմարություններ ես ասում:
-Լուրջ եմ ասում,նա մի քիչ տարօրինակ է,բայց գեղեցիկ:
Իմ դեմքից ժպիտը չի հեռանում:
-Ահա թե որտեղ են:
Երեք երաժիշտները մոտենում են մեզ,նրանք նայում են ներքև,և ես նկատումեմ, որ նրանց դեմքին մանկական հիացմունք է առաջանում:
-Օօօ,հրաշալի է,-ասաց Սթիվը:
Ալեքսը կանգնում է կողքիս և ծխում է:
-Ո՞վ է առաջինը,-հարցրեց նա:
Այդ րոպեին բոլորս լռում ենք,բայց լռությունը ընդհատում է Ջեյը:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել