Օր 26
Մենք նստած ենք սեղանի կողքին,այնքան կամաց,որ ես լսում եմ ինչպես է յուրաքանչյուրս կուլ տալիս մեր << ընտանեկան >> նախաճաշը:
Հայրս լռում է և նայում է ինձ,ես ձևացնում եմ, թե իբր չեմ նկատում նրան և կամաց ուտում եմ:
-Լսեք,իսկ ի՞նչ կլինի եթե այս հանգստյան օրերին ինչ-որ տեղ գնանք,եղանակը լավ է,կարելի է մի բան կազմակերպել,- ասաց Նենսին:
Նորից տիրում է լռություն:
-Ինչքա՞ն է սա շարունակվելու,ինչքա՞ն ես դու ինձ տանջելու,- դիմեց ինձ հայրս:
-Դէվիդ,ոչ հիմա,-ասաց Լորենսը:
-Չե,հենց հիմա,որովհետև նա էլի ինչ-որ տեղ թափառելու կլինի:
Ես լռում եմ:
-Դէվիդ նա ընդամենը դեռահաս է:
-Եվ ի՞նչ ,դեռահասները 16 տարեկանում պետք է դառնան փչացա՞ծ,- բոլորի ուշադրությունը ինձ վրա է,- ի՞նչ ես լռում,գուցե ասե՞ս մի բան,- գոռաց հայրս:
-Ինձ մի կտոր պանիր տուր,- քմծիծաղ տալով ասացի ես:
Դա ամբողջովին կատաղեցրեց հորս,նա վերցրեց պանրի ափսեն և ամբողջ ուժով խփեց գետնին:Այդ վայրկյաններին մենք լսում ենք, թե ինչպես են բեկորները հայտնվում գետնին: Հետո հայրս հրում է աթոռը և հեռանում:
-Իսկ ի՞նչ ենք անելու հանգստյան օրերին,- կամաց հարցրեց Նենսին:
-Նենսի, պետք չէ մեզանից իդեալական ընտանիք ստեղծել,դու ապրում ես այստեղ,որովհետև <տալիս ես> հորս:
-Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել:
-Շատ սովորական,- ես հրում եմ աթոռը և մոտենում եմ դռանը,հետո շրջվում եմ և նայում եմ Նենսիին:
-Գիտեք ես չեմ կարողանում, հասկանալ,ի՞նչն է ձեզ դուր եկել հորս մեջ,նա ստորի մեկն է,նա բոլորին ցավեցնում է ,մի օր դուք դա կհասկանաք:
***
Դպրոցում նորից բոլորը նայում են ինձ վրա և դա արդեն ոչ թե կապույտ մազերի համար է,այլ երեկվա երեկույթի պատճառով: Հետաքրքիր է,ինչպե՞ս է Թեզերը,հնարավոր է ես խամրեցրեցի նրա փառքը,բայց ինձ համար միևնույն է:
Այն ժամանակ ես երբեք չէի մտածի,որ ընդունակ եմ այդպիսի բանի:Ինձ համար ավելի հարմարավետ էր լինել մի անկյունում,միայն թե ինձ ոչ ոք ձեռք չտար,բայց հիմա ամեն ինչ փոխվել է և դա ինձ դուր է գալիս: Գրականության ժամին իմ կոխքին նստում է Չեդը: Երեկ ես,նա և Բեկկսը,անցկացրեցինք համարյա ամբողջ գիշերը փաբում,շատ հրաշալի էր:Երբեք չէի մտածի,որ Չեդի պես տղաները այդպիսի ուրախ մարդիկ են,նրա շնորհիվ ես սկսել եմ մոռանալ Մեթին:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել