Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

1.6K 22 0
                                    

Օր 29

Արևի ճառագայթները մտնում են մուգ վարգույրներից ներս և այրում իմ փակ կոպերը:Ես շոյում եմ անկողնու մեջ նրա հատվածը և հայտնաբերում,որ անկողնում մենակ եմ:Վերջապես ես բացում եմ աչքերս և սկսում վայելել այդ մթնոլորտը,եթե միայն իմանայիք ինչքան անսովոր է արթնանալ ոչ թե հորս ձայնից,այլ ուղղակի լռությունից:

Ես հաճելի բույր եմ զգում,այն գալիս է խոհանոցից:Ես վեր եմ կենում,իմ վրա Չեդի կապույտ վերնաշապիկն է,ես ուղղակի լողում եմ դրա մեջ,բայց միևնույն է հաճելի է կրել նրա հագուստը:Ես հասնում եմ խոհանոցի դռան մոտ,Չեդը կանգնած է ջեռոցի առաջ,ես տեսնում եմ նրա մերկ մեջքը:Ես սկսում եմ նայել նրան'դռան արանքից,նրա ձեռքերը կտրատում են ինչ որ բան:Երբեք չէի մտածի,որ տղաները գիտեն նորմալ պատրաստել,չնայած այդ կարծիքը իմ մեջ առաջացել է հորս պատճառով' ում մոտ տապակած միսը այրված կոշիկի համ է տալիս:

Ես մոտենում եմ Չեդին,գրկում նրա մեջքը և դնում եմ գլուխս նրա ուսին:Նա նույնիսկ չի շարժվում,կարծես թե զգում էր,որ ես արդեն 5 րոպե է նայում եմ նրան:

-Իսկ ես ուզում էի քեզ անակնկալ մատուցել:

-Այնքան համեղ բույր է գալիս' ես չդիմացա:

Չեդը շրջվում է,ձեռք է տալիս դեմքիս,նայում է վերքիս:

-Դեռ ցավու՞մ է:

-Երբ դու կողքիս ես ոչինչ չի ցավում:

-Ինչ նրբություններ են,-ծիծաղում է նա,հետո նա ձեռքերը մտցնում է մազերիս մեջ,և մեր շուրթերը միանում են համբույրով:Ես ինքս չնկատելով սկսում եմ մեջքով առաջ գնալ,վերջապես հասնում եմ սեղանին և նստում դրա վրա:Չեդը գրկում է իրանս,միաժամանակ չդադարելով համբուրել.

-Գնամ լոգանք ընդունեմ,-ասացի ես:

-Կվերցնե՞ս ինձ էլ քեզ հետ:

Հաջորդ կես ժամը մենք անցկացնում ենք լոգարանում,երբեք ինձ ավելի լավ չէի զգացել:Ցանկությունը գրավում է երկուսիս էլ և մենք ի զորու չենք դիմադրել:

***

-Երբեք չէի մտածի,որ կնախաճաշեմ իմ երազանքների աղջկա հետ:

Մենք նստած էինք խոհանոցի սեղանի կողքին,միայն ես և նա:Ասես մենք մեր անձնական աշխարհում ենք,որտեղ ոչ ոք չի կարող մտնել.

-Չեդ,ես քեզ մի բան պիտի ասեմ:

-Ի՞նչ,բիվշտեքսը շա՞տ աղի է:

-Չէ,բիվշտեքսը շատ համեղ է:Ես ուզում եմ ասել,որ երբեք այսքան երջանիկ չեմ եղել,ես ինձ քեզ հետ լավ եմ զգում:

-Ավելի լավ,քան Մեթի հե՞տ:

-Արի ավելի լավ է մոռացիր նրա մասին, նա անցյալ է:

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջWhere stories live. Discover now