Օր 37
Հիմա ժամը քանի՞սն է, գուցե առավոտյան ժամը 9-ը կամ 10-ը:Ես իմ սենյակում չեմ, ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչպես եմ այստեղ հայտնվել: Պառկած եմ կողքի վրա, ինձ գրկում է Սթիվի ձեռքը: Երևում է ես երկար եմ այդ դիրքով պառկած եղել, որովհետև մարմինս բռնվել է:Ես փորձում եմ պառկել մեջքի վրա, բայց Սթիվի ձեռքը բռնում է ինձ:
-Նորից ուզում ես փախնե՞լ ինձանից-ասաց նա, և սեղմեց ինձ դեպի իրեն-բայց հիմա ես քեզ բաց չեմ թողնի:
Սթիվը համբուրում է ուսս, ես դրանից դանդաղ հալվում եմ:
-Իսկ ես չէի էլ պատրաստվում քեզանից փախնել-ասացի ես ժպիտով:
Մենք երկար նայում ենք իրար: Առաջին անգամ ես ինձ շատ լավ զգացի նրա հետ, ես ինքս ինձ խոստովանում եմ, նա ինձ օգնեց մոռանալ Չեդին և այն ինչ տեղի ունեցավ իմ անցյալ կյանքում:
-Առանց զգեստի դու ավելի գեղեցիկ ես-ասաց Սթիվը:
Ես ծիծաղեցի:
-Աստված իմ Սթիվ, դու գոնե մի անգամ կարո՞ղ ես չմտածել խուժանության մասին:
-Դե երբ կողքիս կիսամերկ աղջիկ է պառկած, ուրիշ մտքեր չեն ծնվում ուղեղումս:
Ես նայում եմ նրան, նա այնքան լավն է, դեռ լրիվ չարթնացած, խառնված մազերով նա լրիվ ուրիշ է թվում և դա ինձ դուր է գալիս: Հետո ես նայում եմ նրա սենյակը: Պատերին պաստառներ են, լուսանկարներ, յուրօրինակ մթնոլորտ է:Իմ կողքին' պատի վրա մի նկար կա: Նրա վրա պատկերված են Սթիվը, Ջեյը և Ալեքսը, յուրաքանչյուրի ձեռքում կիթառ կա:
-Դա դ՞ու ես նկարել:
-Այո, ես գիտեմ այն սարսափելի է:
-Գժվե՞լ ես, շատ գեղեցիկ է-ես ձեռք եմ տալիս թղթին, այդ մատիտով արված նկարը ասես ապրի իր կյանքով, նա իր մեջ մի ամբողջ պատմություն ունի: Նրա վրա ուզում ես անդադար նայել:
-Ես մի բան էլ ունեմ:
Սթիվը բացում է պահարանը, քանդում այն և վերջապես հանում ինչ-որ բան: Դա ևս մեկ նկար է, նա այն ինձ է տալիս: Նկարի վրա ես և Ռեբեկկան ենք, մենք իրար գրկած կանգնած ենք և ծիծաղում ենք:
-Դու նկարե՞լ ես մեզ, հրաշալի է-ասացի ես, չթաքցնելով ժպիտս, այն իրոք շատ գեղեցիկ է:
-Այո, դա իմ թուլությունն է, եթե տեսնում եմ նոր մարդկանց կամ հետաքրքիր ինչ-որ բան, պետք է նկարեմ:
-Դու մեծ տաղանդ ունես-ես շարունակում եմ նայել նկարին:
-Պահիր քեզ:
-Շնորհակալ եմ-ես զգուշորեն ծալում եմ նկարը-ինչու՞ դու միշտ չես կարողանում լինել այդպիսին:
YOU ARE READING
Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
ФэнтезиՄի աղջկա մասին է ով հոգնել է ամեն ինչից և ուզում է ինքնասպան լինել