*** Գլուխ 1 ***

1.4K 35 3
                                    

-Դենի այստե՞ղ ես : 

  -Այո, նորից պատվե՞ր ,- հոգնած ձայնով ասացի ես :  

  -Սա վերջինն է:
-Իսկ հասցե՞ն:
-Մեր փողոցի վերջին շենք՝ երկրորդ հարկ, բնակարան 3:
-Լավ: Երկու հա՞տ:  

-Այո:

  -Դե գնացի: Հետո միանգամից տուն կգնամ , բարի գիշեր ,- պիցցան վերցնելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկա :
Անունս Դանիելա է (կրճատ ասում են Դենի ): Ինչպես հասկացաք այսպես կոչված պիցցա առաքող եմ : Երկու ամիս է ինչ զբաղվում եմ այս գործով: Դրանից առաջ ընդունվեցի համալսարան՝ իրավագիտության բաժին , սակայն վարձը չվճարելու համար դուրս մնացի: Կարծում եմ ՝ որոշ ժամանակ հետո, երբ կունենամ բավական գումար , կշարունակեմ կրթությունս:Ապրում եմ մայրիկի հետ: Նրա անունը Էմմա է : Նա աշխատում եմ թերթի փոքր խմբագրությունում: Շատ եմ սիրում նրան ...

Ահա արդեն հասա փողոցի վերջին շենքին : Այնքան մռայլ էր , որ նույնիսկ մի պահ վարանեցի ՝ գնա՞լ , թե՞ ոչ: Հետո վերցրեցի պիցցայի փաթեթները և արագ բարձրացա 2-րդ հարկ:Երեէ անգամ դռան զանգը տալուց հետո վերջապես այն բացեցին : Մի բարձրահասակ տղա էր ՝ գզգզված մազերով: 

  -Սա ձեր պատվերն է ,-ասացի ես՝ նրան մեկնելով փաթեթները:
-Փաստորեն շատ արագ էլ առաքում է գործում ,- պատասխանեց հորանջելով:   

-Հատկապես այս ժամին ,- ժպտացի ես :

Արդեն կեսգիշեր էր :

  -Կցանկանա՞ք ուղեկցեմ ձեզ տուն:  

-Ոչ, շնորհակալ եմ , ինքս էլ կարող եմ գնալ:  

-Ի դեպ ինչքա՞ն պետք է վճարեմ:  

-Եթե մոռացել եք ՝ հիշեցնեմ , որ դուք արդեն օնլայն եք վճարել:  

-Ճիշտ որ , շնորհակալություն:  

-Խնդրեմ ,-շրջվեցի ու քայլեցի դեպի ավտոմեքենան:  

-Անունս Բրեդ է ,- իջնելու ճանապարհին լսվեց նրա ձայնը :  

-Հաճելի չէր , Դենի ,- բացականչեցի ես ու անմիջապես տուն վերադարձա: 

Տուն մտնելուն պես ավտոմեքենայի բանալիները գցեցի սեղանին , պառկեցի բազմոցին: Հեռուստացույցով ոչ մի կարգին հաղորդում չկար , անջատեցի , գնացի խոհանոց: 

Սեղանին դրված էր մի գրություն. <<Սիրելիս վաղը շատ աշխատանք ունեմ դրա համար այսօր շուտ պառկեցի : Սառնարում սենդվիչներ կան , կուտես անպայման , համբուրում եմ >>:  

Արդեն պառկել էի , երբ հանկարծ հեռախոսիս հաղորդագրություն եկավ անծանոթ համարից: 

  ԱՆԾ:: Դենի՞, քեզ վտանգ է սպառնում:
Ո՞ր մի հիմարն է :

ԵՍ:: Ո՞վ է:

  ԱՆԾ:: Ինչպե՞ս թե ով է : Մի ժամ առաջ չծանոթացա՞նք:
ԵՍ:: Ախ այո , այդ դու՞ ես գիշերային պիցցայակեր:
ԱՆԾ:: Բրեդ :
ԵՍ:: Համարս քեզ որտեղի՞ց:

ԲՐԵԴ:: Գուշակիր : 

  ԵՍ:: Ոստիկանություն կդիմեմ , ապուշ:

ԲՐԵԴ:: Հանգիստ , հանգիստ սիրելիս , այցեքարտդ ու անձնագիրդ գցել էիր դռան մոտ:

ԵՍ:: Վաղը անպայման կվերադարձնես ու ինձ էլ այդպես չդիմես , եղա՞վ: 

Անջատեցի հեռախոսը :

Այս ցնդածը որտեղի՞ց հայտնվեց :Շրջվեցի ու անմիջապես քնեցի :

Կարող ես սիրել ինձ?حيث تعيش القصص. اكتشف الآن