Ես շշմել էի, երբ տեսա ովքեր են մեր հյուրերը։
-- Դու՞...
-- Դու՞...
Ցավոք սրտի դռան մյուս կողմում կանգնած էր ինքնահավան Քրիսը' իր ընտանիքի հետ։
Քրիս -- Վայրենի, դու նաև անշնորհք ես ինչպես երևում է, գուցե ներս հրավիրես (քմծիծաղով)
Ջես -- Հա, իհարկե, ներս եկեք պարոն Քրիս ։
Pov Քրիս
Անկեղծ ասած ես շատ էի զարմացել, երբ իմացա, որ Ջեսին պարոն Սմիթի դուստրն է բայց մի կողմից էլ շատ ուրախ էի։ Չգիտեմ ինչու դեմքիս անկեղծ ժպիտ էր հայտնվել, ես շատ երջանիկ էի, որ այս հիմարիկին նորից եմ տեսնում...
Pov Ջես
Ես շատ հիասթափվեցի, երբ իմացա, որ հորս գործընկերոջ որդին Քրիսն է, իրակնում ես շատ լուրջ ու հավասարակշռված անձնավորության էի սպասում, բայց ինչպես ասում են ինչից փախչում ես գլխիդ է գալիս...
Մոտ 1 ժամ արդեն նստել էինք' ծնողները խոսում էին իրենց գործերից, Քրիսը խերասուզվել էր հեռախոսի մեջ, իսկ ես ձանձրանալով ամենից' որոշեցի մի պատրվակ գտնել ու դուրս գալ տնից...
Ջես -- Հայրիկ, ես գնամ խանութ քիչ հետո կվերադառնամ...
Պարոն Սմիթ -- Աղջիկս արդեն մթնել է, մենակ ես քեզ հաստատ չեմ թողնի։
Ջես Բայց հայրիկ...
Քրիս -- Պարոն Սմիթ, մի անհանգստացեք ես կուղեկցեմ նրան...
Pov Ջես
Այդ հիմարը ինչպես միշտ իրեն մեջ գցեց, նա չի էլ պատկերացնում, թե ոնց եմ ատում իրեն։
Pov ի վերջ
Չնայած ամենին մենք կարողացանք տանից դուրս գալ...
Ջես -- Ինքնահավան, ինչու քեզ մեջ գցեցիր, ես մենակ էլ կարող էի գնալ ...
Քրիս -- Լավ էլ բարձր կարծիք ունես քո մասին, չմտածես թե անհանգստանում եմ ուղղակի տանը շատ ձանձրալի էր... (հեգնական հայացքով)
Ջես -- Ուզում ես անկեղծանամ, Քրիս, ես ուղղակի ատում եմ քեզ, ամբողջ հոգով ատում եմ ...
Pov Քրիս
Նրա այդ խոսքերը ասեղի պես խոցեցին սիրտս, չհասկացա ինչ կատարվեց հետս, ես շատ վատ էի զգում, բայց ինչու՞, ի՞նչ նշանակություն ունի նա ինձ համար ինքս էլ չեմ կարողանում հասկանալ ։
Pov Ջեսի
Ես զգացի, որ իմ այդ խոսքերից հետո նա այլայլվեց, ինչ -որ բան փոխվեց նրա աչքերում, բայց ի՞նչ... Անկեղծ ասած ես շատ փոշմանեցի, անկեղծ ուզում էի ներողություն խնդրել, բայց ախ այդ հպարտությունը... Ինչու եմ ես այսքան հպարտ գրողը տանի...
Մենք արդեն երկար ժամանակ էր ինչ քայլում էինք և որոշեցինք տուն վերադառնալ, երբ շատ ուժեղ անձրև սկսվեց։
Քրիս -- Մեզ միայն այս էր պակասում, արի գնանք այտեղ փակ է, կսպասենք մինչև անձրևը կտրվի, թե չէ հիմա թրջված հավ կդառնանք...
Մենք արդեն 10 րոպեից ավել այդտեղ նստած էինք, բայց անձրևը կտրվելու փոխարեն միայն ավելի էր սաստկանում։ Ես շատ էի մրսում բայց ինչ կարող էի անել...
-- Հապչի Հապչի -- Ջեսի
Քրիս -- Հեյ դու լավ ես, ինչ է մրսու՞մ ես...
Ջեսի -- Ե՞ս, իհարկե ոչ ... Ես .. Հապչի...
Pov Քրիս
Ջեսին գույնը շատ էր գցել, պարզ երևում էր, որ իրեն լավ չի զգում։ Նա անընդհատ փռշտում էր ու նաև դողում։ Ես չգիտեի ինչ անել։
Քրիս -- Հե՜յ... Մոտ արի...
Ջես -- Ի.. Ի՞նչ...
Քրիս -- Ասում եմ մոտ արի, դու դողում ես, էդպես չի կարելի...
Ջես Բայց...
Pov Ջես
Եդ չհասցրի ավարտել խոսքս, երբ Քրիսը ինձ դեպի իրեն քաշեց ու պինդ գրկեց... Ես ապշել էի, չէի հասկանում ինչ է կատարվում... Շուրջս անձրև էր, սառնություն, բայց նրա գրկում ես ոչինչ չէի զգում, բացի ջերմությունից, որն ինձ այնքան հաճելի էր, սիրտս արագ էր բաբախում... Մի՞թե...

ВЫ ЧИТАЕТЕ
Իմ ինքնահավան ապուշը
Genç KurguՋեսիկա Սմիթը նորեկ է քաղաքի ամենահայտնի դպրոցներից մեկում։ Նա սիրում է ֆուտբոլ ու ամեն խենթություն։ Քրիս Ջոնսոնը ինքնահավան երիտասարդ է, ով հետաքրքված չէ ոչնչով և առավել ևս ինչ որ մեկով։ Պատահական հանդիպում աստիճանների վրա.... Ատելություն... Սե...