💜 4 💜

197 11 0
                                    

Երբեք չէի մտածի, որ զզվելով տեղափոխվելով ինչ-որ նոր միջավայր կարող եմ ընկերանալ ինչ-որ մեկի հետ, ավելին ' սիրահարվել։
Սովորաբար ինձ համար ժամանակն այնքան արագ է թռչում։ Ու ես այնքան գործ ունեի անելու։ Երբ տուն եկա բավականին ուշ էր։ Սկսեցի տները հավաքել, դաս անել։ Վերջինը տևեց շատ երկար։ Քանի որ ես ունեի բավականին գրելու և սովորելու բան, ունեի մի քանի գործնական, Դասերս ավարտեցի մոտավոր ժամը 1-ին, սկսեցի մի փոքր նկարել, ապա ' կտավ գործել։ Ու եկավ ժամը 2-ը։ Քանի որ ես սկսել էի ամեն օր մտածել նրա մասին, սպասում էի նրա հաղորդագրություններին, բացեցի հեռախոսս։ Գրել էր, ինչպես կանխատեսել էի։

- Մե՜ր։
- Հա Դեյվ։ Հեսա կուղարկեմ։
- Չէ, դա չեմ ուզում։Շա՞տ են դասերը։
- Հա։😥
- Կգրե՞ս, որն ինչ ա տվել։
- Դե աշխարհագրությունն ու կենսաբանությունը գործնական։
- Ահա՜։ Շատ ա։ Դե թեման դու պետք ա ընտրես։
- Լավ դրանք չեմ գրի, բա մնացածը։
- Ի՞նչը չես գրի։ Պետք ա գրես։
- Չէ, հավես չկա էս գիշերվա կեսին դաս գրելու։
- Ես երկու թեմա եմ գրել, մեկը քեզ կտամ։
- Չէ, ապրես դու տանջվել ես, ինչի՞ ինձ տաս։
- Ես չեմ հարցնում, ասում եմ քեզ կտամ։
- Լավ, ապրես շատ։
- 👍
- Շա՞տ ես հոգնել։
- Ահավոր։
- Բա շուտ քնեիր։
- Դե եսիմ։ Մոտ մեկ ժամ ուրիշ բաներով եմ զբաղվում։
- Օրինակ։
- Կտավ եմ գործում, նկարչություն անում, պատմության գրում։
- Ամեն օր, ամեն վարկյան սկսում եմ քեզ բացահայտել։
- 😊
- Լավ դե գնա, քնիր։ Քեզ քաղցր երազներ։ Չմտածես ինչ-որ բանի մասին, միանգամից կքնես։
- Լավ💤։

Ու հաջորդ օրը ես իմ ու իր գործնականը ձեռքիս գնում եմ դասի։ Նրան տեսա փողոցում, բարևեցի ու անցա։ Ու ես գալիս եմ դասարան ու պարզվում ա ինքը դասի չէ եկել։ Ես էլ աննոռմալի նման հանձնում եմ նրա գործնականը։ Ուսուցիչը կարդում է, թե ով է բերել, ով չէ։ Ու բարձրաձայն կարդում է.

- Սահակյան Դեյվ։ Դե՞յվ։ Բայց դասի ա եկել։ Ո՞վ ա բերել։
- Դե... ես եմ բերել։
- Բայց ինչպե՞ս։
- Դե երեկ ճանապարհին տեսա, տվեց։
- Բայց աղջկա ձեռագրի ա նման։ Չլինի՞ դու ես գրել։
- Չէ։
- Հաստա՞տ։
- Հա։
- Եթե ինքն ա գրել, լուրջ գործ ա արել։
- Չէ, ինքն ա գրել։

Ու այդ օրն էլ չգրեց տնայինների համար։ Հաջորդ օրը եկա դասի, եկել էր։ Նստած էի, ասաց.

- Մերի,- թեքվեցի դեպի աջ։
- Ապրես շատ։ Արամիկն ասավ, որ դասատուն շատ հավանել ա։
- Խնդրեմ։

Ու սրանից հետո սկսվեց ամեն ինչ։

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя