💜 11 💜

163 10 0
                                    

Քանի որ ես հիմնական պատճառ չունեի մամային ասելու, թե ինչի չեմ ուզում գնամ, ես գնացի էքսկուրսիա։ Ամբողջ օրը աղջիկների հետ էր լինում, ուրախ , զվարթ, նայում էր ինձ ու ժպտում։ Ինչքան ուզում էի ձևացնել, թե ինձ համար մեկ ա, չէր լինում։ Բարձրացանք եկեղեցի, որը սարի գլխին էր։ Մոմ վառեցինք, նկարվեցինք, ու երբ դասարանով էինք նկարվում, աչքով հասկացրեց, որ գամ իր դեմը կանգնեմ։ Տղաները բարձր քարի վրա էին։ Ես կանգնեցի ու նկարվելու ընթացքում նա բռնեց իմ կողից։ Ես էլ վեր թռա տեղիցս, որովհետև նախ անսպասելի էր, երկրորդ ' կողքերներիս շատ մարդ կար։ Ու ձեռքս տարա նրա ձեռքին կպցրեցի։ Ու երբ նկարը նայում էի, տեսնեմ, որ ձեռքս ծուռ ա դուրս եկել։ Հետո էլի կռիվ սարքեց։ Մեր հետևից ' իմ ու ընկերուհիներիս, 2 տղա, մի աղջիկ էին բարձրանում։ Ճիշտ ա ինձ էլ նրանցից մեկի պահվածքը դուր չեկավ, բայց հիմա էլ ասում ա.

- Ովքե՞ր են։ Ճանաչու՞մ ես։
- Չէ։ Բայց ինչի՞ պետք ա ճանաչեմ Դեյվ։
- Դե եսիմ։ Քո հետևից են գալիս։
- Դեյվ, Վերջացրու։ Ուղղակի մարդիկ են բարձրանում են, հիմա ինչ անեն, որ մենք ենք իրենց առջևից գնում։
- Ասում եմ քո հետևից էին գալիս։ Ի՞նչ որ բան ես արել։
- Նախ Դեյվ, ինչի՞ց վերցրիր, որ իմ հետևից են գալիս, կարող ա Մելիի, Սոնայի կամ էլ Մանեի հետևից եմ գալիս։
- Մերի, ես էտքան հիմարի տեսք ունեմ։ Ինչի՞ պետք ա իրանց հետևից գան։
- Բա ինչի՞ պետք ա իմ հետևից գան։
- Դու իրոք չես հասկանում։ Որովհետև տղեքին դուր են գալիս քո նման աղջիկները։
- Ինչի՞ ես ինչ ձևի եմ։ Իմ ի՞նչն են հավանում։
- Քո նման համարձակ, անկեղծ, սիրուն, խելացի աղջիկները, ովքեր կարենում են իրենց պաշտպանել, կռիվ են տալիս հանուն արդարության, բայց միևնույն ժամանակ անկեղծ են ու ամաչկոտ։
- Ու ո՞նց էտ տղեքը մի քանի րոպեում տեսան իմ անկեղծությունը, համարձակությունը, խելքը։
- Ուղղակի ուզում եմ իմանամ ինչ-որ բան ասել ես իրանց մոտով անցնելուց։
- Դեյվ, չէ, չես հասկանում չէ։ Դեյվ ես ազատ աղջիկ չեմ, որ ինչ ուզեմ անեմ։ Դու կաս իմ կյանքում։ Ինչի՞ պետք ա ես ինչ-որ մեկի վրա նայեմ, եթե կողքիս քո նման տղա կա։ Էդ դու ես, որ ուրիշների հետևից ես ընկնում։ Դու քեզ ոնց ես պահում։ Չեմ հասկանում իմ ինադու ես աղջկեքի հետ ֆռռում, թե ուղղակի ուզում ես։
- Խանդում ես։
- Հա, ինչի՞ չի կարելի։ Դու կարաս ինձ խանդես, ես չէ՞։ Խանդը սիրո արդյունք ա։ Եթե չկա խանդ, չկա սեր։ Իսկ իմ համար միևնույն չի քո ճակատագիրը, քո վարքը, քո կյանքը, իմ համար միևնույն չես դու։
- Բա ինչի՞ չես լսում ինձ։ Հիմա էլ էս շորդ հագել ես, որ խաղալուց թռչես, շորդ օդեր բարձրանա։ Որ ձեռքերդ բարձրացնես, շորդ էլ բարձրանա, հափռկե՞մ։ Դրա համա՞ր ես հագել։
- Արի մի պչացրու օրս։ Առանց այն էլ փչացել ա։ Մտածի։ Ու իմացի, որ մենք հասել ենք վերջին։

Ու ես թողեցի ու հեռացա։ Ամբողջ օրը էլ չենք խոսել։ Հաջորդ օրվանից դասի չէինք ու սկսեցինք արդեն լուրջ քննարկել։ Զանգեց։

- Ալո։
- Ո՞նց ես։
- Լավ եմ։
- Ապրես, ես էլ եմ լավ։
- Ինչի՞ ես զանգել Դեյվ։
- Շա՞տ եմ քեզ նեղացրել։
- Շատ։
- Շանս չկա՞։
- Չէ։
- Ա, Մեր, ինչ անեմ։ Ես էլ սենց եմ։ Քեզ խանդում եմ ինչ անեմ։ Չեմ կարում տենամ թե ոնց են նայում քեզ տղեքը, կամ ոնց են ինձ գալիս ասում « Դեյվ ջան, ձեր դասարանի Մերիին հավանում եմ, եթե ինչ-որ նեղացնեմ կամ ինչ-որ մեկը մոտենա կասես ինձ»։ Դու գիտես քանի հոգու համար կա մոտսզ ովքեր տվել են իրենց համարը, որ զանգեմ, եթե քեզ ինչ-որ բան պետք եղնի։ Հասկանում ես, ես վախենում եմ քեզ կորցնել։
- Իսկ ես քեզ քանի անգամ եմ ասել, որ ես մենակ քոնն եմ, մենակ քոնը։ Իսկ դու շարունակել ես քոնը պնդել։
- Մերի մի շանս։
- Չէ Դեյվ, արդեն շանս չէ։ Ժամանակ եմ տալիս։ Գնա մտածիր, ու կհասկանաս, որ մեր բաժանման մեջ մենակ ես չեմ մեղավոր։
- Տենց հա։
- Հա, Դեյվ։ Մտածի, միգուցե հասկանաս սխալդ, կամ ուրիշին գտնես երջանիկ լինես։
- Դե որ տենց, իմացի, ես մենակ քեզ եմ սիրել ու ում հետ էլ ընկերություն անեմ չեմ սիրելուց որովհետև ես քեզ եմ սիրում,- ասավ ու անջատեց հեռախոսը։ Արցունքները գլորվում էին։ Չէի կարողանում հանգստանալ։ Մենք բաժանվեցինք։ 4 ամիս անց շփվելուց հետո բաժանվեցինք։  Ու եկավ ամառային արձակուրդները ու նա գնաց բանակ։ Ես իմ սերը բաց թողեցի ու ուղարկեցի սահման։
Ու ես սկսեցի ապրել մեր սիրո վառ հիշողություններով, միայն հիշողություններով։ Միայն.....։

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя