💜 6 💜

195 13 0
                                        


Մի շաբաթ հետո ծննդի եմ հրավիրված։ Ընկերուհիներիցս մեկի ծնունդն է։ Ու ռեստորանում են նշելու։ Ես էլ որոշեցի իջնել քաղաք ու մի քիչ գնումներ անել։
Շատ երկար փնտրեցի ու այս զգեստը գնեցի։

Մի շաբաթ հետո ծննդի եմ հրավիրված։ Ընկերուհիներիցս մեկի ծնունդն է։ Ու ռեստորանում են նշելու։ Ես էլ որոշեցի իջնել քաղաք ու մի քիչ գնումներ անել։Շատ երկար փնտրեցի ու այս զգեստը գնեցի։

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.


Գնացի տուն։ Ու ուղարկեցի շորիկս Դեյվին։ Նույն վարկյանին զանգեց.

- Մեր, էն ի՞նչ շոր ա։
- Դեյվ, ասել էի, որ Արևիկի ծնունդն ա։ Ու շորիկ պետք ա գնեի։
- Հասկանում եմ։ Բայց դու պատրաստվում ես սա հագնել։
- Դեյվ, շատ սիրուն ա ու շատ ա ինձ սազում։
- Չեմ կասկածում, որ քեզ սազում ա։ Բայց չեմ ուզում, որ դու աչքի ընկնես։
- Բայց, Դեյվ...
- Վերջ, Մերի։ Վաղը դպրոցում կխոսենք։
- Դեյվ, բայց չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մեր մասին իմանա։ Առայժմ։
- Լավ, վաղը կխոսենք։

Ես արդեն գիտեի, թե ինձ ինչ ա սպասում։ Ու դպրոց շատ տխուր գնացի։ Դասամիջոցին ինչպես միշտ կողքովս անցնելուց ասաց.

- Վերև բարձրացի էսա կգամ։
- Մերի, ի՞նչ ասաց Դեյվը,- ամենաանհարմար պահին Սոնան հարց ա տալիս։
- Ոչ մի բան։ Տնային էր ուզում։
- Պարզ ա։

Ես բարձրացա երկրորդ հարկ։ Այդ ժամերին, երբ մենք գալիս էինք դասի, երկրորդ հարկը ազատ էր լինում։ Ու եկավ դասարան։

- Շա՞տ ես ծխել։
- Դա ի՞նչ կապ ունի։
- Ծխի հոտը շատ էր գալիս։
- Մեր, արի թեման մի փոխի։ Մեր ջան, նայիզ դու ասենք կարող ես հագնել այդ շորը, բայց առաջին հերթին դու կլինես ամենասիրունը ու կգտնվես բոլորի ուշադրության կենտրոնում։ Բոլորը քեզ են նայելու հոբելյարին թողած։ Բա որ ու իր բարեկամների մեջ տղա լինի, ով քեզ սիրահարվի։
- Չի լինի։ Դե սիրահարվում ա սիրահարվի։ Դե մարդ ա ինչ անենք։ Սիրտ ա կպել ա։
- Սրտային մի գցի էլի։
- Լավ հիմա մենակ դա ա պատճառը, որ չես թողնում էտ շորը հագնեմ։
- Բացի էտ։ Դու չես տեսել, որ էտ շորը բաց ա։ Չեմ ուզում հագնես ու վերջ։ Չեմ ուզում նեղացնեմ, բայց չհագնես։
- Լավ, դեռ պապան չի տեսել, կարող ա ինքն էլ չթողա։
- Ավելի լավ։ Մեր, բայց էտ շորով այնքա՜ն սիրուն կլինես։ Կլինի մենակ իմ համար հագնես։
- Բա որ սիրուն կլինեմ թող հագնեմ։
- Չէ։ Չեմ ուզում քեզ մեկը հավանի։
- Լավ, լա տենամ պապան ինչ ա ասում,- նենց հայացքով նայեց, մթամ ես հեչ էլի, եթե պապան թողա կհագնես։,- վայ, լավ տենց մի նայի,-մի փոքր դադար տալով ու կամաց ասելով,- սիրտ ես հալեցնում։
- Ի՞նչ։ Ի՞նչ ասացիր։
- Հեչ։
- Վայ, Մերի, Մերի։

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя