Ամբողջ գիշեր չեմ քնել ու չեմ կարող բացատրել ինչ վիճակում էի։ Մանեն մոտավորապես ժամը 9-ին արթնացավ։ Եկավ իմ սենյակ։
- Մեր։
- ...,- չեմ լսել որ բան ա ասել։
- Մերի։
- Հա Մանե։
- Մերի, ի՞նչ վիճակում ես։ Մերի քեզ դա պետք չի։
- Մանե, դու չգիտես։
- Հա ես չգիտեմ ինչի ես նման որոշում ընդունել։ Մերի դուք սիրում եք իրար։
- Կմոռանանք։
- Մտածու՞մ ես հեշտ ա։
- Չէ։ Բայց ուրիշ ձև չի լինի։
- Մերի, դու ոնց ես պատկերացնում, ուրիշին սիրելով լինես ուրիշինը։
- Ես չեմ լինի Ալեքսինը, որովհետև ես Դեյվինն եմ։
- Մերի, առավել ևս։ Խոսա Դեյվի հետ, դուրս եկեք երկրից։
- Փախուստը լավագույն ելքը չի։
- Մերի դու լա ինչ վիճակում ես։
- Ի՞նչ վիճակում եմ որ։
- Քեզ թվում ա չեմ լսել ձայնդ։ Մերի դու սաղ գիշեր լացում էիր, սիրտս կտոր-կտոր էր լինում, Մելինեն ու Սոնան էլ էին ուզում գան մեր տուն, բայց ծնողները չէին թողել։
- Ավելի լավ։ Չեն տենա ինձ էս վիճակում։ Ասել ես, որ չասեն Դեյվին։
- Հա։
- Մանե, ե՞րբ են գալու ձերոնք։
- Մեկի-երկուսի կողմերը։
- Լավ, դե ես գնամ տուն ու պատրաստվեմ հարսանիքիս։
- Վերջնակա՞ն ես որոշել։
- Հա, ես Իրան էնքան եմ սիրում, որ սա էլ կանեմ։ Մեր սերը նման չի աշխարհում ինչ-որ սիրո։ Մենք իրար առեղծվածային սիրով ենք սիրում։ Ու ես իմ սերը կզոհաբերեմ նրա ազատությանը։ Որովհետև ես իրենն եմ։ Մենակ իրենը, ինձ էլ ոչինչ պետք չի։
- Այսինքն։
- Կյանքուկ, հետո կիմանաս։Ու ես պատրաստվեցի ու գնացի տուն։ Չգիտեմ մերոնք ու Ալեքսը ինձ ինչ կանեին, երբ իմանային իմ ու Դեյվի մինչ ամուսնական կապի մասին, բայց դե ես լռեցի, որովհետև ես ու Դեյվը էլ մի օր միասին էինք անցկացրել։ Մենք Դեյվին չէինք ասել հարսանիքի մասին, միայն վերջի օրը ասեցինք։
Հարսանիքից մի օր առաջ
Ինչ-որ մեքենա փակեց ճանապարհս։ Մեքենայից դուրս եկավ Դեյվը։ Եկավ ու բացեց դուռս։
- Ինչի՞ չես գալիս դասի։
- Չեմ ուզում։
- Քո ուզելով չի։
- Հա ճիշտ ես իմ ուզելով չի, վաղվանից ուրիշի ուզելով ա։
- Այսինքն։
- Կներես Դեյվ։ Բայց ես ամուսնանում եմ, վաղը իմ հարսանիքն ա։
- Հն? Ձե՞ռ ես առնում։
- Ամենևին։
- Ես էլ մտածում եմ ծանր կտանես իմ ամուսնության փաստը։ Բայց արի ու տես դու էլ ես ամուսնանում։
- Այսինքն։
- Հա, դու չգիտես էլ։ Նարեն բողոք ա ներկայացրել դատարան մեր հարաբերությունների մասին, ու ասել ա միայն հարսանիքի օրը հետ կվերցնի բողոքը։ Ինձ էլ ապացույց չունենալու պատճառով բաց են թողել ու Նարեն ասել ա եթե չամուսնանամ նկարները ցույց կտա։
- Բայց էն անգամ Նարեն հետ էր վերցրել բողոքը։
- Դա Նարեն չէր եղել, անծանոթ աղջիկ։
- Ի՞նչ ասեմ։ Դե ձեզ երջանկություն ու անսահման սեր եմ ցանկանում։
- Իրո՞ք։
- Հա։
- Դրա համար ես լացում։
- Դեյվ, դու լավ գիտես իմ զգացմունքների մասին։ Ու ես ապացուցելու կարիք չունեմ։ Ես էլ քո զգացմունքների վրա եմ վստահ։ Ինչ էլ լինի, ինչ էլ անեմ։
- Հն ի՞նճ եղավ։
- Ոչ մի բան գլուխս ֆռռաց։
- Արի նստիր։
- Չէ հաց չեմ կերել դրանից ա։ Հա լսի, ինչ էլ անեմ ես, միշտ իմացի ես մենակ քեզ եմ սիրում ու մենակ քեզ եմ սիրե... սիրելու։
- Արի նստիր մեքենան։ Ես կվարեմ։
- Ու՞ր ես տանում։
- Գնանք կիմանաս։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...