Ու այս օրից հետո ես չգիտեի թե ինչպես եմ գնալու դասի ու նայեմ նրա աչքերին։ Նա իրեն ազատություն տվեց, ես էլ ինձ։
Բայց ես չէի կարող սովորել էդ ամենին։ Բայց դե....
Հաջորդ օրը գնացի դասի ուժեղ գլխի ցավով։ Անցակետի դիմաց Դեյվն էր կանգնած։- Բարև։
- Բարև։ Ո՞նց ես։
- Նոռմալ։ Դու՞ ասա։
- Էտքան էլ չէ։
- Ինչի՞ երեկ ուշ ես քնել։
- Հա, Դեյվ։ Նենց ա գլուխս ցավում։
- Դու մի հատ ներս գնա, հեսա ես կգամ։
- Դեյվ ինչի՞ ու՞ր ես գնում։
- Գնա, հեսա կգամ։
- Լավ։Ես ձևացրի, թե մտնում եմ ներս։ Ավելի ճիշտ մտա ներս։ Բայց չանցա անցակետը։ Ու տեսնեմ, որ Դեյվը մոտենում ա Սևակին ' էն տղուն, ով ինձ զանգել էր։ Երբ որ տեսա դուրս եկա անցակետից ու գնացի Դեյվի մոտ։
- Դեյվ, արի գնանք։
- Չէ։ Դու գնա։
- Առանց քեզ ոչ մի տեղ։
- Լավ, արի գնանք ներս։Ես մարմնովս դող զգացի։ Մենք գնացինք դասի ու ինձ համար ահավոր էր չխոսել նրա հետ, քանի որ գիտեի խոսելուց ինչ ա դառնալու ավելի էի անհանգստանում։ Ու էդ անհանգստությունից ինձ ահավոր վատ էի զգում։ Գնացի դասարան նստեցի.
- Մերի, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես թթված։
- Սոն, ես էլ չգիտեմ։ Նենց վատ եմ։
- Ուզու՞մ ես գնա տուն։
- Չէ։Առաջին ժամը մի կերպ անցկացրի։ Երկրորդ ժամի դասամիջոցին դուրս եկանք, ու Դեյվը կողքովս եկավ անցավ ու ասաց.
- Մյուս դասամիջոցին երրորդ հարկ Կբարձրանաս։
- Մերի՞։ Ի՞նչ էր սա նշանակում։ Դու ի՞նչ գործ ունես Դեյվի հետ։
- Դե... դե....
- Մենակ չասես, որ.... լու՞րջ։ Մերի լավ էլի։ Լու՞րջ ես ասում։
- Ահա։
- Այ, ես կմեռնեմ։ Լավ լա արի գնանք դասարան, քեզ դուրս գալ չի կարելի։
- Պահ, էդ ինչի՞։
- Դու էլ ազատ չես ու քեզ վրա մեկը աչք կդնի։
- Ահա։ Ձեն-ձենի եք տվել։ Եկեքզ բարձրացանք։Էս մի ժամն էլ գլորեցի։ Ու զգում էի, որ շատ էի լարվում։ Բայց բարձրացա վերև։ Մելիին ու Սոնային էլ ասացի.
- Կարու՞մ եք ինձ պահեք։
- Ու՞ր ես գնում։
- Կարևոր չի։ Կարևորը եկեք դուրս գնացեք։ Դասի զանգը տա, կգաք կսպասեք, ես կգամ իրար հետ կգանք դասարան։
- Լավ։Ու ես բարձրացա։
- Դե՜յվ։
- Ինչի՞ ես գույնդ գցել։
- Եսիմ։
- Մեր, հիմա հասկացար, որ ամեն ինչ լուրջ ա քան դու ես մտածում։
- Դեյվ, դու գիտես, որ ես չեմ իմացել, որ ինքը գալիս ա հետևիցս։
- Հա, էդ ես էլ գիտեմ։ Մերի, ի՞նչ- որ բան այն չի։ Լա՞վ ես քեզ զգում։
- Չէ։
- Ի՞նչ ա եղել։
- Գլուխս ֆռռում ա։
- Արի նստիր։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...