Ես պատրաստվեցի ու հիշեցի, որ պետք ա Դեյվին գրեի։- Դեյվ, ես դուրս եմ գալիս տնից, արդեն գնում եմ։
- Լավ։Ու ես նստեցի տաքսի ու գնացի։ Դուր եկա մեքենայից ու ամբողջովին սառա։
- Դե՞յվ։
- Դե ապրես։
- Դեյվ, ի՞նչ ես անում այստեղ։
- Եկել եմ ընկերուհուս տենամ։
- Դե՜յվ։
- Ասի գամ տենամ ինչ ես հագել, ի՞նչ տեսք ունես։
- Հետո։
- Շորդ ուսերիդ բարձրացրու։
- Ձևն ա սենց։
- Բարձրացրու։
- Հետամնաց։
Ու ես ունքերս կիտած բարձրացրի շորիս ուսերը։- Քո համար եմ ասում։
- Ահա։ Բա ինչի՞ եկար, չէի՞ր վստահում ինձ։
- Մեր ջան դու եկար ինձ մոտեցար, ես չէի պատրաստվում քեզ մոտենալ։
- Լավ, ես ներս եմ մտնում։ Դու էլ գնա,- ու ես քայլելով գնացի,դե պարզ ա հո չէի վազելու ։
- Մեր,- ես շրջվեցի,- շատ սիրուն ես,- ես ժպտացի ու գնացի,- Մեր,- շրջվեցի,- սիրում եմ քեզ,- ժպտացի ու ներս մտա։Օրս շատ հավես էր, մենակ ինձ համար տարօրինակ էր այն, որ ընկերուհուս բարեկամներից մեկը շատ էր ինձ նայում։ Ուղղակի երեկոյան 9-ի մոտերը արդեն ուզում էի տուն գալ միայն իր համար։ Նախ նա մոտեցավ DJ-ին, հետո եկավ ինձ պարի հրավիրեց։
- Կպարե՞ս ինձ հետ։
- Կներես, բայց ես չեմ ուզում, հոգնել եմ։
- Լավ։Ու այսպես պարելուց կողքերովս էր ֆռռում, ինչը ինձ դուր չէր գալիս։ Ու պարում էի, երբ ինձ կանչեցին։
- Մեր, հեռախոսդ ա։
Ես էլ նայեցի, տեսնեմ Դեյվն ա։ Դուրս եկա սրահից, որ խոսենք։
- Հա Դեյվ։
- Ի՞նչ կա։
- Դու ասա։
- Դեռ ըտե՞ղ ես։
- Հա, դու ասա։ Ի՞նչ ես անում։
- Ախպորս հետ լռված։
- Պարզ ա։
- Լավ դե գնա, կզանգես տուն գնալուց։ Պապադ ա գալու տանի։
- Երևի։
- Առայժմ։Ու այդ ժամանակ շրջվում եմ ու տեսնում, որ այդ տղան 'Արենը հետևս կանգնած ա։ Ես նրան չտենալու տվեցի ու ուզեցի գնամ։ Երբ կողքով անցնում էի բռնեց ձեռքս։
- Մի րոպեով կսպասես։
- Ի՞նչ ես ուզում։
- Դե Մերի ջան, անկեղծ ասած դուրս գալիս ես։
- Հն՞։Էս մի քանի ժամ ա ինչ իրար ճանաչում ենք, ավելի ճիշտ տենում ենք։ Մտածում ես սիրուն տղա ես կընկնեմ գիրկդ, չէ սխալվում ես, ես նման աղջիկ չեմ։ Էլ ինձ չանհանգստացնես։
- Սպասի, թող խոսեմ,- ու նա բռնեց ձեռքիցս։
- Բաց թող, ես պարտավոր չեմ քեզ լսելու։
- Մե՜ր,- միանգամից թեքվեցի։
- Դե՜յվ,- ու Արենը բաց թողեց ձեռքս։ Դեյվը մեզ մոտեցավ։ Ես էլ առաջ գնացի ու գրկեցի նրան։ Նա մի ձեռքով գրկեց ինձ։ Մոտավորապես այս ձև։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
Любовные романыԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...