Հաջորդ օրը շատ անհանգիստ էի։ Դեյվը երեկոյան չէր գրել։ Շատ անհանգիստ էի։ Դասի չէր եկել։ Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել։ Դեյվը դասի չէր եկել։ Ես էլ որոշեցի չգնամ դասի։ Ու էլի գրեցի։ Պատասխանեց.
- Չեմ գալու դասի։
- Ես էլ։
- Դու ինչի՞ չես գնում։
- Դու չկաս։
- Ի՞մ համար։
- Քո համար։
- Առանց ինձ չես կարա՞։
- Չեմ կարա։
- Արի հանդիպենք։
- Արի։
- Որտե՞ղ։
- Թատրոնում։
- Մի ժամից։
- Լավ։Ու մի ժամ հետո մենք հանդիպեցինք։ Ինձ թվում էր, որ մի բան ա թաքցնում ինձնից։
- Դեյվ,ի՞նչ ա եղել երեկ։
- Ոչ մի բան։ Խոսացինք ու վերջ։
- Դեյվ, ինձնից ինչ-որ բան ես թաքցնում։ Ես դա զգում եմ։
- Չէ Մեր ջան։
- Դեյվ, մենա՞կ ես եղել։
- Չէ։
- Բա ո՞վ ա եղել քո հետ։
- Ախպերս,- մի քիչ հետո,- Ինչի՞ տենց գույնդ գցիր։
- Դեյվ, ախպորդ ասե՞լ ես մեր մասին։
- Դե կիսատ-պռատ։
- Լավ դե ոչինչ։ Քո ախպերը ուրիշը չի։
- Հա մեկա հետո գալու ես մեր տանն ապրես։
- Վերջացրու։
- Մի կարմրի, ամենաշատը 4 տարի ա պետք, համբերի էտքան։
- Չէ։ 10։
- Ի՞նչ 10։ 4։
- Լավ, արի չպլանավորենք մեր անցյալը։
- Անցյա՞լը, Մերի խառն ես։
- Ապագան։
- Մեր տուն հարս գալու մասին լսեցիր ու խառնվեցիր։ Մեր, ուզում եմ մերոնց ասեմ մեր մասին,- ես լուռ նայեցի իրան։ Ամեն ինչ իր ձեռքին էր։ Ուզեր կասեր, չուզեր չէր ասի,- լավ մի նայի տենց հայացքով։ Չեմ ասե ով ես։ Բայց ասել եմ, որ ամեն ինչ լուրջ ա։
- Հետո։
- Դե պապան ասավ նայի չկորցնես էտ աղջկան, եթե ամեն ինչ էտքան լուրջ ա, ու դու վստահ ես դրանում, մաման ասավ ուրախ եմ, ո՞վ ա։ Ախպերս էլ ասավ ինչ եղնի հետդ եմ։
- ...,-լուռ եմ։ Որովհետև ինքս ասելու բան չունեմ,- բայց, Դեյվ, կլինի Մամայիդ չասես ով եմ։ Ուղղակի չեմ կարող նայել նրա դեմքին։
- Ոնց կուզես։
- Դեյվ, լա լսի կասե՞ս երեկ ինչ եք խոսել։
- Չէ։ Մենակ իմացի, որ ինքը քեզ չի անհանգստացնի։
- Դեյվ, բա Իրան ոնց ես ներկայացել։
- Արխեին չեմ ասել, որ դու իմն ես։ Որ ով ես դու ինձ համար։ Ուղղակի ասել եմ, որ դասարնիցդ եմ, թե ինչի եմ քո համար ըտեղ, էտ արդեն կարևոր չի։
- Պարզ ա։
- Մեր, էքսկուրսիաւին գալու՞ ես։
- Վայ։ Լրիվ մոռացել էի։ Երևի չէ։
- Ես քո համար եմ գնում։ Դու էլ չես գալիս։
- Լավ, դեռ մի շաբաթ կա։ Երևի գամ է։ Թե չէ տանը նստելու եմ ու մտածեմ, որ դու հիմա ուրախանում ես ուրիշների հետ,ջղայնանամ,- այս վերջի խոսքերը կամաց ասացի, բայց իմ կամացը հավասար է բարձր ասելուն։
- Մեր, ոնց որ բարձր մտածեցիր։
- Լսվեց հա՞։
- Դու մի ամաչի։ Արի սենց անենք։ Սկսենք դասերը։
- Ի՞նչ դաս։
- Ռոմանտիկության ու անկեղծության դասերը։ Էսօր էս երկու դասն ունենք, վաղը կունենանք, ըըըըը՜, մի րոպե մտածեմ, համարձակության ու Ռոմանտիկության դաս։
- Դեյվ, պարա՞պ ես։
- Պետք ա էտ դասերը, մեզ ոչ ոք չի սովորեցնի թե ինչ պետք ա անենք, որ լինենք ռոմանտիկ, համարձակ ու անկեղծ, թե ոնց պետք ա անենք, որ չվստահենք կեղծավորներին։
- Իմ խելացի, ես համաձայն եմ։ Դասի չեմ գնում, իսկ դու՞։
- Ես էլ։ Արի այստեղ մնանք։
- Լավ։Մենք նստեցինք աստիճաններին։
- Մեր, դու մրսկա՞ն ես։
- Դե և հա, և չէ։ Բայց հիմնականում հա։ Շատը ցերեկներն եմ մրսում։
- Շատ լավ ա։ Իսկը իմ ուզածն ա։
- Այսինքն։
- Նայի, դու պետք ա ցերեկները մրսես, որ ես քեզ տամ իմ շորը, իսկ գիշերները, դե գիշերները պետք ա մրսես, որ ինձ գրկես ու տաքա...,- ես ձեռքով փակեցի նրա բերանը։ Նա էլ մյուս ձեռքս բռնեց ես էլ իմ ձեռքն իջացրի։ Ու որ գիշերները նստենք լուռ նայենք աստղերին, ես քեզ, դու կմրսես,ես շորս կտամ քեզ, ու մենք այնքան մոտ կլինենք իրար, որ....,- փակեցի բերանը։ Ես արդեն գիտեի նա ինչ էր ասելու։ Ես հասկանում էի նրա ամեն մի խոսքը, կարողանում էի հասկանալ, թե որ բառից հետո որ բառն ա ասելու։ Ես զգում էիզ որ կարմրել եմ, վառվում եմ, ու չէի էլ կարողանում նայել նրա աչքերին, բայց երբ տեսնում էի թե ոնց են նրա աչքերը անկեղծ ժպտում ինձ։ Ես մի պահ մոռանում էի, որ ես դեռ դպրոցական եմ, որ ես մի քանի վարկյան առաջ փակել եմ նրա բերանը, որ նա չխոսի,- լավ, Մերի, բաց թող։ Ոնց հասկացա, հասկանում ես, թե ինչ էի ուզում ասել, դրա համար չեմ շարունակի։ Արի հիմա էլ անկեղծության ժամը լինի։
- Լավ։
- Ինձ երբեք չխաբես։
- Չեմ էլ պատրաստվում։
- Բայց փորձել ես։
- Էլ չեմ փորձի։
- Այ սա ուրիշ բան։
- Դեյվը, վաղը ընկերուհուս ծնունդն ա։
- Հա նոռմալ կհագնվես, տանգո չպարես, շատ չպարես։ Եթե տղա եղնի շուտ տուն կգաս։ Տուն գնալուց ինձ կգրես։
- Լավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...