💜 16 💜

179 9 0
                                        

Առավոտը երբ աչքերս բացեցի Դեյվն ինձ էր նայում։

- Ոնց ես քնել։
- Չէ, Դեյվ չասես որ..
- Դու՞ իմն ես։
- Հա։
- Դու իմն ես։
- Դեյվ, ինչի՞ ենք նման բան արել։
- Նրա համար, որ սիրում ենք։
- Դեյվ, բայց ես նշանված եմ։
- Նշանդ հետ կտաս։
- Իսկ Նարեն։
- Մերի մի մտածի իր ա մասին։
- Դեյվ, ախր ես նեղվում եմ, երբ քո կողքով անցնելիս աղջիկները դիպչում են քեզ կամ գալիս են կողդ։
- Նեղվում ես, երբ ասում են Դեյվ, մի հատ վերցրու էս, Դեյվ էս գրե՞լ ես։
- Հա։ Ուզում եմ սպանեմ սաղին, որովհետև դադարել եմ վստահել ինչ-որ մեկին։
- Մերի, իսկ դու չես հասկացել, որ ես մենակ քեզ եմ սիրում, ես դպրոցական տարիներին էլ եմ դա ասել, երբ ինչ-որ մի տղա գալիս էր մոտենում ինձ ասում, Դեյվ ջան էս աղջկան հավանում եմ ինչ խորհուրդ կտաս, ես էլ էի նույնը զգում։ Երբ կռված էինք, քո ինադու մեր դասարանի աղջիկների հետ ջանուղուրբանով էի խոսում։
- Հա ու իրանք էլ դրանից ուրախանում էին, ավելի առիթավորվում։
- Ու ես էլ քո սիրուն, ջղայնացած ու ինձ ուտող աչքերին էի հանդիպում։ Բացի էտ ես էլ չեմ վստահում մեր դասարանում ինչ-որ մեկին։ Ես սաղի հետ հավեսով եմ խոսում, մեկել աչքերի փայլն եմ նայում, մեկել ջոգում եմ հետևիցս ֆռռում են։ Չեմ սիրում նման աղջիկների։ Ես իրանց նմաններին մի օրում կարամ հասնեմ, ու ոչ միայն ես, բոլոր տղաները։ Հետո էլ ես քեզ հազար անգամ եմ ասել որ դու ուրիշ ես։
- Վայ, Դեյվ, ամեն անգամ ասում ես ես ուրիշ եմ, ինչով եմ ուրիշ։
- Դու քեզ կարաս պաշտպանես, երեսառած չես, երեսառած ես մենակ իմ հետ, բայց էդ ժամանակ էլ չես երեսառած, էտ ժամանակ դառնում ես երեխա, հետամնաց մտածելակերպ չունես, հավեսով ես, ամաչկոտ ես, սթափ ես, արագաշարժ ես, մենակ գիրք կրծող չես, բացի գրքերից ունես ուրիշ նախասիրություններ, մի տեղ չես նստում ու գիրք կարդում, երբ նստես գիրքը բացես։ Ամբողջ օրը գիրք չես կարդում, դաս անում, դուրս ես գալիս, շփվում մարդկանց հետ։ Ա հերիք չի, վերջիվերջո դու սիրուն, խելացի, սաղից տարբերվող աղջիկ ես։ Էնա, որ քայլում ես տարբերվում ես։ Նախ դու սիրուն ֆիգուռա ունես, Մեր, երբ քայլում ես չեմ կշտանում, երբ նայում եմ հետևիցդ, էն որ մենակ դու ես ուշքն ու միտքս։
- Վայ, Դեյվ, ամաչացնում ես, հերիք ա, իմ գովքն ես անում։
- Չէ, լսի մինչև վերջ։ Ասենք քո վերևներից էլի են հագնում, կարան քո ոճի շորեր հագնեն։ Բայց մեկը չաղ ա, մեկը կարճ ա, մեկը վաբշե բոյով, լրիվ եսիմ ինչ են։
- Բայց ես էլ եմ նիհար։
- Ուրիշների համար հա, իմ համար չէ։ Իմ համար լավ ա, ավելի լավ ա նիհար բոյով։ Ու որ նիհար եղնես քեզ հեշտ կգրկեմ։
- Է, Դեյվ, էլ մի։
- Հա լուրջ եմ ասում, նենց եմ հիասթափվում տենց տարօրինակ մարդկանցից։
- Ես էլ եմ տարօրինակ։
- Դու յուրօրինակ ես։ Ասում եմ կարող ա շատ աղջիկներ ինձ շրջապատեն, գան կողս նստեն, օգնեն ինձ, բայց իմ համար մենակ դու ես։ Եթե ուշադիր ես եղել, վրները չեմ էլ նայում, շատ-շատ 45 րոպեում մի բառ խոսամ իրանց հետ։
- Խաբում ես։
- Բայց երբ մենակ կռված էինք եղնում։
- Դու ինձ պայթեցնելու համար գնում էիր բոլոր աղջիկների հետ ուրախ խոսում, կամ էլ գալիս էր ընկերուհիներիս Սոնա ջան, Մանե ջան, Մելինե ջան, ես ինձ բանի տեղ էլ չէիր դնում։
- Մերի, դու չես նկատել, որ երբ մենք նույնիսկ ընկերություն չէինք անում, ես քո հետ էի մոտիկ, ես մենակ մոտիկներին չեմ ասում ջան, օրինակ քեզ ես սկզբում ասի, բայց երբ մոտիկացանք իրար հետ, էլ չեմ ասում, սենց ասեմ թքած ունեմ մնացած աղջիկների վրա, ըլնեն քո ընկերուհիները, թե անծանոթները։
- Դե՜յվ։ Լավ, հասկացանք, դու ինձ սիրում ես, բայց հերիք ա ինձ գովես, մնացածին փնովես, իսկ հիմա ես պետք ա գնամ։
- Ու՞ր ես գնում։ Հազիվ մենակ ենք։ Դու իմն ես, ու ոչ մի տեղ չես գնա։
- Դեյվ, Դեյվ, բաց թող։ Աննոռմալ ես։ Երեկվա նույն սխալը չեմ ուզում կրկնենք բաց թող։

1 ամիս անց։

- Մերի, պատրաստվի մեր հարսանիքին։
- Ալեքս ինչ հարսանիք։
- Մեր հարսանիքին, մի ամիս հետո։ Ես ձերոնց էլ եմ ասել։
- Ալեքս, ես չեմ ամուսնանա։
- Եթե չամուսնանալ, գործերը սաղ հավաքած ա կտամ դատարան։
- Զզվում եմ քեզնից։ Ես չեմ ամուսնանա,- գոռալով ասացի ու գնացի։
Ամբողջ օրը զանգում էր Ալեքսը, գրում, բայց չէի պատասխանում։ Հաջորդ օրը գնացի դասի, ուզեցի Դեյվի սիրուն հայացքը տեսնել, մխիթարող ձայնը լսել, բայց նա չկար, մտածեցի, երևի գործեր կան կապված բիզնեսի հետ դրա համար չի եկել։ Ոչ մեկս լուր չունեինք։ Անհանգիստ էի, որովհետև ոչ նամակ էր գրել, ոչ մի բան։ Բայց դե ես գիտեի, որ բիզնեսը նրա համար շատ կարևոր էր ու նա կարող էր այնքան խորանար բիզնեսի գործերում, որ նույնիսկ կողքը խոսեիր չէր լսի։ Որոշեցի զանգել, բայց երբ ուզում էի զանգել մտածեցի, որ կարող ա հարմար չլինի խանգարել հանդիպումներ ուներ գործարարների հետ։ Միայն սմս գրեցի, որ եթե ժամանակ ունենաս ինձ մի հատ կզանգես։ Որոշեցի Դեյվին չասել Ալեքսի ասածի մասին, որովհետև մեր կապն ավելի էր ամրապնդվել, ու դա նրա համար ցավոտ կլիներ։ Դասերից հետո գնալու էի Մանեանց տուն, միայն հորս էի ասել, որ մնալու եմ էնտեղ։ Համալսարանից դուրս եկա, զանգ եկավ ու նենց թարս պահի, որ հեռախոսս վեր ընկավ։

- Ա՜խ, ո՞վ էր էս խառը պահին ինձ հիշելու։
- Է՜ Մեր ջան, մեր տուն գալուց միշտ մի բան եղնում ա։ Ջարդվե՞ց։
- Չէ։ Արմինե տոտան ա։ Այ։
- Մերի, լա հանգիստ, մի կարմրի։ Մի խառնվի։
- Ալո՜։
- Մերի՜ ջան։ Մերի
- Արմինե Տոտա ինչի՞ ես լացում, ի՞նչ ա եղել։
- Դեյվին են ձերբակալել։
- Ինչի՞։
- Չգիտեմ, աղջկա բռնի ուժով տիրանալու համար։
- Մամ ջան ես քեզ կզանգեմ։
- Հն, Մերի ի՞նչ ա եղել, էտ ինչի "մամ" ասիր։
- Մանե, լա մի րոպե։,- զանգեցի Ալեքսին,- Քո՞ ձեռքի գործն ա։
- Ի՞նչը։
- Մի ձևացրու։ Ինչի՞ եք նման բան արել։
- Ես ինչ ասում եմ անում եմ։
- Ես կամուսնանամ հետդ, եթե միայն էս գործը փակվի։ Եթե Դեյվը այսօր երեկոյան տանը լինի ես կամուսնանամ հետդ։
- Դե ձերոնց ասա պատրաստվեն, մեկ ամսից մեր հարսանիքն ա։ Ինչքան բարեկամ ունեք կկանչեք։
- Բայց պայման եմ դնում։ Մեր հարսանիքը մեծ չի լինի։ Միայն մեր մոտիկ բարեկամները պետք ա լինեն։
- Ա, լավ հանուն քեզ դրան էլ եմ պատրաստ,- ու անջատեցի հեռախոսը։
- Մերի, ի՞նչ ես խոսում։ Ու՞մ հետ ես ամուսնանում։
- Մի ամսից հարսանիքս ա, քեզ էլ եմ հրավիրում էտ դժբախտությանս։
- Մերի, բա Դեյվը։
- Արի գնանք տուն, խնդրում եմ, շատ եմ խնդրում։

Մենք գնացինք Մանեանց տուն ու ինչպես միշտ տանը մենակ նրա քույրն էր, նրան Մանեն ուղարկեց տատիկի տուն, որ տանը մենակ մնանք, նրա ծնողները գյուղ էին գնացել։

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя