Ու այսօր եկա տուն։ Սպասում էի, որ առաջվա պես մայրս առաջ կգա, ինձ կգրկի, կհարցնի ինչ եմ ստացել, հացի սեղան կդնի կուտեմ, կհարցնի արդյոք շատ եմ հոգնել։ Բայց ոչ։ Մայրս աշխատանքի էր։
Ու ստիպված ես սկսում եմ տները հավաքել։ Նույնիսկ հաց ուտելու հավես չունեի։ Բայց սկսեցի հաց ուտել։ Ինչպես միշտ երեկոյան, ինձ sms եկավ։- Մերի, տնայիները կուղարկե՞ս։
- Հա։
- Լա՞վ ես։
- Հա։
- Անցա՞վ հոգնածությունդ։
- Այդքան էլ չէ։ Ապրես շատ։
- Դու էլ։Հաջորդ օրը եկանք դասի։ Մտա դասարան ու շատ ուրախ ձևով նստեցի իմ տեղը ու սկսեցի խոսել դասարանի տղաներից մեկի հետ։ Sms եկավ փակ համարից։
- Շատ չե՞ս ուրախ ուրիշների հետ։
- Չհասկացա,- ես արագ գնացի եւ դասարանի դուռը բացեցի, բայց այնտեղ մարդիկ քայլում էին, չկար մեկը, որ լիներ կանգնած։ Ուրեմն գրողը դասարանից էր։ Որոշեցի լռել։Ու ամբողջ օրը Դեյվը իմ հետ շատ տարօրինակ էր պահում։ Շատ կոպիտ էր, նույնիսկ հարցեր տալուց պատասխան չէի ստանում։ Մտածեցի, երևի նեղացրել եմ, բայց նախ ես իրեն նենց բան չէի արել, որ նեղանա, երկրորդ ' ես իր ինչն էիզ որ նեղանար։
Այս օրը նա ինձ չգրեց ու տնային չուզեց։ Հաջորդ առավոտ, երբ եկա դասի, անցնելուց այնպիսի տեղ էր, որ եթե անցնեի պետք ա խփելով ու քսվելով անցնեի մի տղայի։ Այդ ժամանակ ինքն էլ էր բարձրանում։ Երբ հասա այդ տղային, կանգնեցի։
Նա հարցրեց.- Ինչի՞ չես գնում։
- Դե... դե... չեմ ուզում անցնեմ։
- Ինչի՞։
- Որ չխփեմ այն տղաներին։
- Արի,- նա բռնեց թևիցս ու ամբողջ մարմնով ինձ կպած առաջ գնաց։ Նա երկու ձեռքով բռնել էր ինձ ու այնքան ամուր, որ ինձ թվաց, թե ուր որ ա կջարդի ոսկորներս։😂😂 Նա մեջքով այդ տղային խփելով գնաց, դեմքով դեպի ինձ։ Երբ անցանք այդ խառնաշփոթը, չգիտեի ինչ անեի։ Մի պահ նայեցի նրան։ Լուռ, առանց բան ասելու։ Բայց քանի որ ես չեմ կարողանում ինձ զսպել իր հետ խոսելիս, ասացի.- Շնորհակալ եմ։
- Դրա կարիքը չկա։
- Բայց շնորհակալ եմ։
- Բա կարող ա թողնեի քեզ ինչ-որ մեկը կպչեր։
Ժպտացի ու գնացի դասարան, կարմրած։ Ինձ թվում էր ես վառվում եմ։ Առաջին ժամը հայոց լեզու էր։ Թեմատիկ էինք գրում։ Տետրերը բաժանելուց գնացի, որ տամ, չսպասելով տամ տետրը, նա բռնեց տետրն ու ձեռքս։ Ես շփոթվեցի։- Կօգնես չէ՞։
- Եթե կարողանամ առաջին նստարանից մինչև վերջը օգնել, հա։
- Դե գնա նստի։Ես թարս-թարս նայեցի նրան ու դրա փոխարեն մի հատ ժպիտ տեսա։ Քմծիծաղ, որը այնքա՜ն բան ասաց։
Ու ես հասկանում էի, որ իմ սիրտը ուրախանում ա, երբ տեսնում ա իրեն, բայց սկսեցի ինձ համոզել, որ դա իրեն պետք չի։ Ինձ նույնպես։ Ես ավելի կարևոր բաներ ի մասին պետք ա մտածեի։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...