Ես էլ որոշեցի ուսումս շարունակել ԱՄՆ-ում, այն 3 տարի էր։ Գնացի արտասահման, ստացա կրթությունս, բայց այդքան մարդկանց մեջ չկարողացա մոռանալ մեկին, նրան ով ստիպեց ինձ այդքան տանջվել։ Ես նրանից որ մի լուր չունեի, ու չէի էլ ուզում իմանալ, մտածեցի արդեն եկած կլինի բանակից, երևի նշանված կլինի, ու էտ մասին մտածելիս ես ցավ էի ապրում։
Ես արդեն հայրենիքում եմ։ Ծնողներիս չէի ասել, որոշել էի անակնկալ անել, տաքսի փնտրեցի, բայց չգտա, միայն մի հատ կար, ես էլ գնացի ու ասացի.- Ազա՞տ եք։
- Ոչ։
- Իսկ կարող ա ինձ տանեք ու հետ գաք։
- Ոչ աղջիկ ջան։
- Ու՞ր եք գնում,- ինչ-որ երրորդ անձ ինձ ասաց, որին ես մեջքով էի կանգնել։ Ես շրջվեցի։
- Մերի՞։
- Արեն,- զարմանալի էր, բայց Դեյվի ախպերն էր։
- Մերի, ի՞նչ գործ ունես օդանավակայանում։
- Հետ եմ եկել։
- Արի նստի, ես մեքենայով եմ։Մենք նստեցինք մեքենան։
- Արեն, բա ու՞ր էիր գնում։
- Գալիս եմ։ Ռուսաստան էի, հիմա էլ էս դեպքերից հետո եկա։
- Ի՞նչ դեպք։
- Չգիտես։ Դեյվը...,- էլ չթողի շարունակի։
- Ի՞նչ ա եղել Դեյվին։ Լա՞վ ա չէ ինքը։ Իր հետ ամեն ինչ կարգին ա չէ։
- Հա։ Ուղղակի,որ բանակից եկել ա, ես էլ ասի գամ։
- Բայց մի տարի ա ինչ եկել ա։
- Հա, նոր հարմարվեց։
- Պարզ ա։
- Մերի, ինչի՞ գնացիր երկրից, միգուցե ամեն ինչ հարթվեր։
- Ես չէի կարող նման ձև շարունակել։ Ամեն ինչին կռիվ էր սարքում։
- Որովհետև խանդել ա, սիրել ա քեզ։
- Սիրել ա՜։
- Չէ, հիմա էլ սիրում։
- Չեմ էլ հավատա։
- Մերի, ոչ մեկը չգիտեի թե ինքը քեզ ինչքան ա սիրել, Ուղղակի դու ես եղել պատճառը, որ նա տխրել ա կամ էլ սիրել։ Մերի, դու փոխել ես իմ ախպորը։ Աչքերը փոքր երեխու նման փայլում էին, երբ քո մասին էինք խոսում։ Հիմա նրա համար դժվար շրջան ա, ուղղակի խնդրում եմ, որ միշտ իր կողքը լինես։
- Արեն, բայց...
- Չէ ուղղակի դու ես միայն իրեն պետք։ Ոչ մեկիս չի լսում, չի խոսում հետներս, ուշ ա տուն գալիս, գալուց էլ տխուր։ Բոլորս անհանգստանում ենք իր համար, դրա համար եմ հետ եկել։
- Բայց, Արեն ինչի՞ ա էդպես դարձել։ - Մի տարի ա ուշքի չի կարում գա։ Ուղղակի գնա ու կողքը եղի, ինքն էլ քեզ կասի ամեն ինչ։
- Լավ, Արեն ջան։Ու մեկել տեսնեմ ինձ իրենց բակ տարավ։
- Արեն, ինչի՞ ես ձեր բակ բերել։
- Սպասի կիմանաս։
- Ես գնում եմ,- ձեռքս տարա բռնակին, որ բացեմ դուռը, բայց նա փակեց։
- Սպասի,- ու զանգեց ինչ-որ մեկին,- իջի։2 րոպե հետո իջավ ինչ-որ մեկը, ավելի կոնկրետ Դեյվը։ Ես չգիտեմ ինչի աչքերս լցրեցի ու թաքցրեցի արցունքներս Արենից, այնքան էի կարոտել։
- Գիտեմ, որ լաց ես լինում, պետք չի քեզ լացելիս տեսնի Դեյվը։
Դեյվը եկավ բացեց դուռը ու զարմացավ։ Նա շփոթված նայում էր ինձ ու ես նրա աչքերի մեջ Արենի ասած փայլը տեսա, նա ձեռքը պարզեց ինձ, որ իջնեմ։ Ես էլ բռնեցի ու իջա։ Ուղղակի շփոթված նայում էի նրան, երբ նա գրկեց ինձ։
Այլևս չզսպեցի ինձ, արցունքներս գլորվեցին։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...