💜 15 💜

154 9 0
                                    

1 շաբաթ անց

Ոչ ոք չի պատկերացնի իմ դեմքը իմ նշանդրեքին։ Երբ բոլորն էին հասկացել, որ ես տխուր եմ, ինչքա՜ն էի լաց եղել, ես նշանվում էի նրա հետ ու միայն նշանդրեքի օրը իմացա նրա անունը, կարելի ա ասել, ամեն ինչ թողել էի ճակատագրի վրա։
Հաջորդ օրը գնացի դասի, Դեյվը ինձ մոտեցավ.

- Ինչի՞ չէիր պատասխանում երեկվա զանգերիս։ Չլինի մի բան ա եղել։
- Չէ ամեն ինչ նոռմալ ա։
- Մերի, մերոնք ուզում են վաղը գան ձեր տուն ու մեր նշանդրեքի մասին խոսեն։
- Չէ։
- Ի՞նչը չէ։
- Ասա չգան։
- Բայց ինչի՞։,- ու ես տեսնում եմ Ալեքսին։ Էն տղուն, ում չճանաչելով նշանվեցի հետը։
- Որովհետև ես արդեն նշանված եմ։
- Մերի ի՞նչ ես խոսում։
- Կներես, որ ամեն ինչի ոնց արագ եղավ, բայց ես նշանվել եմ,- ու եդ ցույց եմ տալիս մատանին,- գնա ու ամուսնացիր նրա հետ, ով քոնն ա, ում ճակատագիրը քեզնից ա կախված։ Կներես։

Ու ես գնացի Ալեքսի մոտ, որովհետև մեր պայմաններից մեկն այն էր, որ ես ձևացնելու եմ, թե ես ուրախ եմ, որ նա Դեյվին չասի, թե ինչի եմ համաձայնել նշանվել։ Ու ես մի ակնթարթ հայացք գցեցի Դեյվի վրա, որը ձեռքը հարվածեց պատին ու ես տեսա արյունը նրա ձեռքից հոսելիս։ Սկսեցի լաց լինել։ Շրջվեցի, որ գնամ օգնեմ, Ալեքսը բռնեց թևս։

- Սպասի, ու՞ր ես գնում։
- Ես չեմ կարող Դեյվին մենակ թողնել։
- Եկար ինձ հետ։,- ու նա ինձ տարավ լսարան։,- Ի՞նչ ես անում։
- Դու լավ գիտես։
- Հեռու իրանից։ Դու արդեն նշանված ես։
- Հա, իմ կամքին հակառակ։ Ու ընդհանրապես դու ոնց ես իմացել Նարեի ու Դեյվի մասին, ոնց ես իմացել իմ համարը։
- Դեյվի ու Նարեկ մասին բոլորը գիտեն, իսկ համարդ։ Դե երբ որ Դեյվը քնած ա եղել, Նարեն նայել ա հեռախոսից համարդ ու ասել ինձ։
- Քո ինչին ա պետք իմ համարը։
- Ես քեզ սիրում եմ։
- Իսկ ես ատում եմ ինձ։ Թե ինձ թե քեզ։Երանի չծնվեի, ու էս նշանդրեքին չմասնակցեի։
- Ձենդ։ Սուս մնա։
- Վրես չգոռաս, դու ո՞վ ես, որ վրես գոռում ես։
- Ես քո նշանածն եմ։
- Ես քեզ չեմ համարում իմ նշանածը,- գոռալով ասացի ու դուրս եկա լսարանից։
Երբ դուրս եկա աչքերս լցրած Սոնային տեսա.

- Մերի, ի՞նչ ես ասել Դեյվին, որ էդ վիճակում ա։
- Որ նշանվել եմ։
- Մերի, մեղկ եք, թե դու, թե Դեյվը։ Ամբողջ լսարանը խառնել ա։ Ամբողջ ձեռքերը արյուն ա։
- Ու՞ր ա Դեյվը։
- Գնա, լսարանում ա։ Ես կզբաղացնեմ Ալեքսին։
- Սիրունս։

Ես վազեցի լսարան։

- Դեյվ։,- ու միանգամից գնացի ու գրկեցի նրան։ Ձեռքերը արյուն էին։,- Դեյվ, ի՞նչ ես արել։,- նա բռնեց ձեռքս ու ասաց.
- Սա ի՞նչ ա, Հն, ի՞նչ ա։
- Դեյվ, ես...
- Դու ի՞նչ, նշանվե՞լ ես։ Ապրես, գնա երջանիկ եղիր։
- Դեյվ։
- Դու չես կարող արդարանալ։
- Դեյվ,- նա գնում էր լսարանից, ես գնացի ու մեջքից գրկեցի նրան։
- Գնա, նշանածից սա դուր չի գա։

Ու նա գնաց։ Ես սկսեցի լաց լինել, ուրիշ ոչինչ չէի կարող անել։
Երեկոյան մոտ ժամը 11-ին ինձ ա զանգում Արմինե տոտան։

- Մերի, դու Դեյվի իրա՞ր հետ եք։
- Ինչի՞։
- Դե Դեյվը տուն չի եկել մինչև հիմա, ասեցի տեսնեմ իրար հետ եք։
- Հա, Արմինե Տոտա, իրար հետ ենք։
- Լավ աղջիկ ջան։
- Ո՞վ էր,- հանկարծ մաման հայտնվում ա դեմս։
- Մամ, Մելինեն էր, տնեցիք գնացել են գյուղ, տատիկը լավ չի, խնդրում ա գնամ իրենց տուն, կարող եմ չէ՞։
- Հորդ ասա։
- Պապ, ընկերուհուս տատիկը լավ չի, ծնողները գնացել են գյուղ, մենակ վախենում ա կարող եմ գնալ իրենց տանը մնալ։
- Էս ուշ ժամի՞ն։
- Պապ ուշ չի։
- Ալեքսին հարցրու։
- Ալեքսը թողել ա։
- Դե ես էլ եմ թողնում։

Ու ես Դեյվին սմս գրեցի.
« Ես քեզ կսպասեմ ձեր դաչայում (ամառանոցում)։ Եթե նույնիսկ չգաս, ես սպասելու եմ քեզ ու չեմ քնելու»։
Ու ես գնացի։ Գնացի մտա ներս։ Սպասեցի մոտ մեկ ժամ ու տան դռան ձայնը լսեցի։ Առաջ գնացի Դեյվն էր։

- Եկա՜ր։
- Նշանածդ գիտի, որ ստեղ ես։
- Դա կարևո՞ր ա։
- Հա։
- Դեյվ, ես ուզում եմ դու ինձ հասկանաս։
- Հասկանալու բան չկա։
- Կա, Դեյվ, բաներ կան, որ դու չգիտես։
- Օրինակ։
- Դեյվ, ինչի՞ չէիր ինձ ասել, որ դու ու Նարեն իրար հետ... դե...
- Հա, փաստորեն դրա համար ես նշանվել, որ վրեժ լուծես։
- Երանի չէր տենց եղներ։ Չէ Դեյվ, հարցիս պատասխանի։ Ինչպե՞ս ա դա եղել։
- Դե, դա քեզ համար պետք ա որ կարևոր չլինի։
- Դեյվ։ Հարցիս պատասխանի։
- Ակումբում խմում էի ու Նարեն մոտեցավ, իրար հետ խմեցինք, հետո գնացինք հյուրանոց։ Առավոտն էլ վեր կացա, լաց ու կոծ արավ ու ասավ, որ պետք ա իր հետ ամուսնանամ։
- Դեյվ, հասկանում ես, քո մի արարքի պատճառով դու իմ ու քո կյանքն ես խորտակել։
- Մերի։ Դու՞ ես դա ասում։
- Դեյվ, դու չգիտես։
- Գիտես, ես երբեք կասկածի տակ չեմ դրել քո սերը, որովհետև դու իմ հանդեպ ուրիշ ես եղել։ Չնայած չես ասել էտ խոսքերը, բայց ես քեզ հավատացել եմ։ Բայց հիմա մտածում եմ, որ դու էլ չես սիրում ինձ։ Որ զգացմունքներդ սառել են 3 տարվա ընթացքում։
- Դեյվ, ի՞նչ ես խոսում։ Դու գժվե՞լ ես։ Քո համար կարևոր չեն եղել էտ խոսքերը։ Ի՞նչ եղավ քեզ։
- Մերի, ոչ մի բան, քո ստեղ գտնվելը սխալ ա։ Գնա, նշանածից դուր չի գա,- սա ասաց նա ու վեր կացավ տեղից ու քայլելով գնաց դեպի աստիճանները։
- Ես դա քո համար եմ արել, քո կյանքը փրկելու համար եմ նշանվել։

Նա շրջվեց։

- Ի՞նչ։
- Հա, ես, ես, ես սիրում եմ քեզ Դեյվ։

Նա հետ դարձավ ու եկավ դեպի ինձ։

- Մերի։ Ես բարկացած ասացի էտ խոսքերը։
- Ես էլ։
- Ուղղակի ուզում եմ, որ չկասկածես իմ սիրուն,- ես վեր կացա ու քայլելով դեպի դուրս գնացի։ Բայց Դեյվը եկավ կանգնեց դիմացս։
- Սպասի։ Ի՞նչ էր նշանակում, քո համար եմ նշանվել, քո կյանքը փրկելու։
- Դեյվ, Դեյվ, ինձ սպառնացել են, որ եթե բաց չթողնել քեզ ու չամուսնանամ Ալեքսի հետ քեզ բանտ կգցեն աղջկան բռնի ուժով տիրանալու մեղադրանքով։ Ապացույցը Նարեի մոտ ա։ Քո ու նրա կիսամերկ նկարները։
- Մերի, ինչի՞ չէիր ինձ շուտ ասել։
- Որովհետև վախենում էի։ Վախենում էի քեզ կորցնել։ Որովհետև քեզ սիրում եմ։

Նա ինձ գրկեց ու բարձրացրեց աստիճաններով, նա նույնիսկ չէր լսում ինձ։ Ու եղավ այն, ինչը չպետք ա լիներ։

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя