Արդեն հոգնել էի, երբ ամեն շորիս համար վեճ էր սարքում։
Նոր շոր էի հագել ու դասի էի գալիս։ Շորս էլ նենց էր, որ գոտկատեղիցս մի քիչ վերև էր։ Ու ես հաշվարկելով դա , հագել էի սև վերև։ Դե դա հիմա մոդա ա։ Ու ես շատ շուտ էի եկել, որովհետև հերթական վեճից հետո որոշել էինք խոսել։ Հանդիպեցինք ու ժակետս հանեցի, որովհետեւ ես դա հագնում էի երեկոյան տուն գնալուց ցուրտ ա լինում։- Ի՞նչ կա Մեր։
- Ոչ մի բան։
- Նեղացե՞լ ես։
- Հա։
- Լավ ա, որ անկեղծ ես։
- Ահա։
- Մերի, հիմա կասես սկսեց, բայց էլի ասելու եմ։
- Ասա։
- Շատ սիրուն ա նոր Վերևդ։ Շնորհավոր։ Բայց չհագնես։
- Հն? Բայց ինչի՞։ Հիմա ի՞նչն ա վատ։ Կարճ ա, թե՞ բաց ա։ Ի՞նչն ա վատը։
- Կարճ ա։
- Հա գիտեմ։
- Մերի, լա՞վ ես։ Բա որ գիտես կարճ ա ու չեմ թողելու հագնես, ինչի՞ ես հագնում։
- Դեյվ, շատ եմ սիրում էս շորս։ Կլինի հագնեմ։
- Չէ։
- Բա ի՞նչ անեմ։ Ուրիշ շոր հետս չեմ բերել։Կուրտկեն հանեց ու վրես կգեց։
- Հետդ կտանես տուն, հետո հետ կբերես։
- Նախ առաջին, դու կմրսես, երկրորդ ' տանն ինչ եմ ասելու։ Ու՞մն ա։ Ինչի՞ ա իմ մոտ։
- Ամենալավը գիտես որն ա։
- Որը։
- Որ առաջինն իմ մասին մտածեցիր։
- Դե, հա բա ուրիշ տարբերակ չկար։ Լավ, էս անգամ քո ուզած ձևով կանեմ ու սրանից հետո ինչ-որ բան առնելուց կմտածեմ դու կթողես հագնեմ թե չէ։ Բայց սա նրա համար եմ անում, որովհետև ես ինքս առնելուց գիտեի, որ չես թողնի հագնեմ, բայց որ շատ հավանեցի գնեցի։
- Գիտեիր ու առար։ Դե ապրես։
- Լավ, Դեյվ, ես գնացի։
- Կգրեմ։
- Լավ։Ու չգիտեմ ինչի այդ վարկյանին ինձ զանգ եկավ։ Նայեցի հեռախոսիս։ Ու անջատեցի։
- Ո՞վ էր։
- Կարևոր չի,- զանգը նորից ա գալիս։
- Ասում եմ ո՞վ ա,- ձեռքիցս վերցրեց հեռախոսս,- գիտես ո՞վ ա։
- Կարևոր չի ով ա։ Անծանոթ համար ա թող զանգեն,- նա ուզում էր վերցնի, երբ ասացի.
- Սպասի, կարող ա պապան լինի,- բայց ես գիտեի, որ պապան չի,- ես կպատասխանեմ։
- Լավ վերցրու բայց դինամիկը միացրու։
- Բայց...
- Միացրու։
- Ա.. ալո։
- Մերի ինչի՞ էսքան ուշ վերցրիր։ Մարդ եմ չէ սպասում եմ։
- Լսի, ո՞վ ես։ Ի՞նչ ես ուզում ինձնից։
- Քեզ եմ ուզում։
- Դու անհասկացո՞ղ ես։ Ես քեզնից զզվում եմ։
- Կսիրես։ Պետք եղավ կզոռեմ, որ սիրես։Դեյվը վերցրեց հեռախոսս, անջատեց բարձրախոսը։ Ուզում էր դուրս գա դասարանից բռնեցի ձեռքից ու չթողեցի դուրս գա.
- Տեղ ու ժամ ասա։
- Դեյվ։ Ի՞նչ ես խոսում։ Տուր հեռախոսս,- նա մի ձեռքով գրկեց ինձ ու էնքան ամուր սեղմեց Իրան, որ չէի կարողանում շարժվել, առավել ևս խոսել։
- Մենակ չգաս,- ականջներիս մեջ զրնգաց իր ասած խոսքերը ու անջատեց հեռախոսը։
- Դեյվ, ի՞նչ ես խոսում։
- Արի, իջանք դասարան։
- Չէ Դեյվ սպասի։
- Մերի, քո գործը չի կարևորը ինքը էլ քեզ չի անհանգստացնի։
- Չես ուզու՞մ հարց տաս ո՞վ էր, ինչի՞ էր ինձ զանգել, որտե՞ղից իմ համարն Իրան։
- Ես քեզ վստահում եմ։ Իսկ համար իմանալը դժվար բան չի։
- Դեյվ, արի ախպորս էլ ասեմ։ Ինքը եթե իմանա դա էլի ինձ զանգել ա կսպանի դրան։ Արդեն 2 անգամ վիճել են։ Մեծ թեմաներ ա գնացել։ Արի ախպորս էլ ասենք գա քո հետ։
- Չէ։ Ի՞նչ ես ասելու ո՞վ եմ ես։
- Կասեմ դասարանում ոգևորված խոսում էի, չէի նկատել, որ դու դասարանում ես դու էլ հեռախոսս վերցրիր ու խոսացիր։
- Չէ։ Արի իջանք։
- Չեմ ուզում գնաս։
- Լավ, արի մնանք։
- Դեյվ..
- Մենակ չեմ գնա։ Ախպերս հետս կտանեմ։
- Դեյվ, հաստա՞տ։
- Հա։ Ինչի՞ չէիր շուտ ասում, որ քեզ զանգում ա։
- Խնդրում եմ հարցեր մի տուր։ Հետո կպատմեմ։ Հիմա ինձ լավ չեմ զգում։
- Ի՞նչ ա եղել։ Էլի ու՞շ ես քնել։
- Չէ, ընդհանրապես չեմ քնել, ավելի ճիշտ 10 րոպե։
- Մերի։ Ասեցի սովորի ուշ քնելուն, որ իմ ու քո կյանքը ռոմանտիկ եղնի, բայց չասի մի քնի, ինչի՞ չես քնել։
- Անհանգստությունից։
- Ինչի՞։
- Դե դրա պատճառով։
- Լավ, էսօր ամեն ինչին վերջ կտամ։
- Դեյվ, չկռվեք էլի, մենակ կխոսեք։ Խնդրում եմ։
- Լավ։ Ես էսօր վեջին ժամին տուն եմ գնալու, եթե էլի դա զանգի ինձ կասես։
- Ինչի՞ ես տուն գնալու։
- Ախպորս հետ գործ կա։
- Լավ։
- Դեյվ, սպասելու եմ քո սմս-ին։ Անպայման կգրես, խնդրում եմ։
- Լավ, բայց էտքան մի ասա խնդրում եմ։
- Լավ։Նա նորից ինձ մոտեցավ, ինչպես կինոներում ա լինում, ես կպա սեղանին ու այլևս գնալու տեղ չունեի։ Այնքան էր մոտեցել ինձ, որ զգում էի նրա շնչառությունը, նրա ամեն մի արտաշնչելը։
Նա բռնեց ձեռքս։- Ինչի՞ փշաքաղվեցիր։
- Հը ը ։
- Լավ։Նա ինձ ավելի մոտեցրեց իրեն ։ Ախր, ոնց չէր հասկանում, որ ես դրանից ինձ ավելի էի վատ զգում։
- Իսկ հիմա...
- Հի..հիմա ի՞նչ։
- Հիմա ինչի ամբողջ մարմնովդ սարսուռ անցակացրիր։
- Դե, որովհետև։ Որովհետև ես..,- չհասցրեցի նույնիսկ ավարտել խոսքս, երբ նրա տաք շուրթերը զգացի իմ այտի վրա։Լրիվ կինո ա իմ կյանքը։ Կինո, որը չեմ ուզում ավարտվի։ Նրա շուրթերը դեռ ինձ էին կպած ու երբ ես ուշքի եկա նրան մի կողմ հրեցի։ Ու գնացի դեպի դուռը։ Դուռը բացեցի, որ գնամ, նա գրեց դուռը, այն փակվեց ու նորից ես ընկա շրջափակման մեջ։ Նա իր ձեռքերով փակել էր ինձ ու ես գնալու տեղ չունեի։
- Դու պետք ա սովորես էս ամենին ու չնեղանաս իմ էս վերաբերմունքից։
Ու գրկեց ինձ։ Ես ինչքան ապահով էի ինձ զգում։
- Միշտ քո նման աղջկա մասին եմ երազել։ Քո նմանին եմ իմ կողքին մտածել։ Աղջկա, ով այ սենց խելացի, սիրուն, համեստ, ամաչկոտ ու բանդիտային կլինի։ Իմ երազանք։ Վերջապես գտել եմ քեզ։ Չեմ ուզում քեզ կորցնեմ։
Ու ես էլ նրան գրկեցի։
- Դու երբեք մի մտածի, որ ինձ կարող են քեզանից տանել։ Դա այդքան էլ հեշտ գործ չի։
Նա քմծիծաղ տվեց ու ավելի ամուր սեղմեց ինձ։ Ու մենք սթափվեցինք զանգի ձայնից ու այդքանով իմ հրաշալի օրը ավարտվեց։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomanceԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...