Առավոտը ժամը 8-ին աչքերս բացեցի։ Ես Դեյվի գրկում էի ու նրա անկողնում, հագուստով էլ քնել էինք երկուսս։ Ես վեր կացա, գնացի սուրճ եփեցի մեզ համար ու մինչ ես մի քիչ ինձ կարգի բերեցի, Դեյվն արթնացել էր, նրա սուրճը տարա անկողին։
- Երբ ա լինելու, որ երբ աչքերս բացեմ կողքս պառկած եղնես։
- Համբերություն ունեցի։
- Տենաս երբ ա եղնելու, որ կինոն իրականանա։
- Որը, որ Թոմին ամուսնանու՞մ ա Գրեյսի հետ։
- Նայե՞լ ես։
- Ոնց կարայի չնայեմ։ Ես միտք էլ չունեի նայելու, ինձ էլի էին ասել նայի։ Սոնայի ծանոթը Սոնային էր ասել նայի, Սոնան էլ ինձ։ Նոր հետո էլ դու ասեցիր։ Դե որ դու նայել էիր ես էլ նայեցի։
- Ալարում ես ինձ լսել։ Տենաս ե՞րբ ես սկսելու ինձ լսել։
- Երեկ լսել եմ ու մնացել,- կամաց շարունակեցի,- ու չեմ փոշմանել։
- Բարձր մտածեցիր։
- Հիշու՞մ ես,- սկսեցինք ծիծաղել։Հավաքեցի տունը, նստեցի Դեյվի կողքին խոսեցինք մի քիչ ու արդեն ժամը 12-ի կողմերը Դեյվի մայրը զանգահարեց.
- Մերի ջան արթնացե՞լ եք։
- Հա, շուտ։
- Ոնց ես քեզ զգում։
- Նոռմալ մի քիչ քունս ա տանում, ուշ ենք քնել, մնացածը նոռմալ ա։
- Հա, դե հեսա կգանք մենք։
- Լավ,- անջատեցի հեռախոսը։
- Ի՞նչ էր ասում մաման։
- Գալիս են։
- Ինչի՞ համար։
- Դեյվ, էլի խելագարվեցիր։
- Հա։
- Դու երեկվա ասածս մոռացե՞լ ես։ Դեյվ արի դու մի արա նենց բաներ, որոնց համար մենք կզջանք, Դեյվ բաց թող թևս, մեկ ա դու չես կարող ինձ համբուրել։
- Ինչքա՞ն ես հետ-հետ գնալու։
- Ինչքան առաջ գաս։
- Դե ուրեմն բռնվիր։
- Դեյվ,- նա բռնեց մեջքիցս ու այնպիսի արագությամբ ես հայտնվեցի նրա գրկում, որ չհասկացա, թե ինչպես նա ինձ համբուրեց։ Ես շփոթված հրեցի նրան ու վազեցի հյուրասենյակից, երբ ոտքս խփեցի աթոռով ու վայր ընկա,- Ա՜խ։
- Մեր, ի՞նչ եղավ։
- Չկպչես ինձ։
- Նեղացրի՞։
- Դեյվ, նորից դու սխալներ ես անում, ինչի՞ չես լսում ինձ։
- Որովհետև սիրում եմ։ Սպասի օգնեմ վեր կաց։
- Չէ լավ ա ես ինքս։- փորձեցի վեր կենալ հատակից, բայց ոտքս ցավում էր չկարողացա,- լավ օգնիր։
Դեյվն գրկեց ու տարավ հյուրասենյակում նստացրեց։
- Շա՞տ ա ցավում։
- Չէ։
- Կներես չէի պատկերացնում, որ տենց կարձագանքես։
- Դու ինձնից շատ կարևոր բան խլեցիր։
- Առաջին համբույրը... էն ինչի՞ համար դպրոցում նեռվերդ ուտում էի, բայց ես ուրիշ բան էլ եմ ուզում խլել քեզնից։,- ես հասկացա ինչի հետ էր նա ու ահավոր կարմրեցի։
- Լավ, մի կարմրի, կսպասեմ մինչև հարսանիք։
- Երեխեք, մենք եկանք։ Մեր, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես կարմրել։
- Հեչ մամա ջան, Մերին ա էլի։
- Հա դե էտքանից հետո ով չէր կարմրի։
- Այսինքն,- զարմացած հարցրեցի ես։
- Հարսիկս, կգնանք ձեր տուն կխոսենք ձերոնց հետ ու կասենք, որ դու արդեն մեր հարսն ես։
- Չէ, դրա կարիքը չկա։
- Ոնց չկա, դու արդեն մեր տղայինն ես։
- Այսինքն,- էլի զարմացա ես։ Դեյվը սկսեց ծիծաղել։
- Մամ ջան դու հարսիդ չես ճանաչում, իր չէ-ն հա չի դառնում։
- Փաստորեն ձեզ երեկ իզուր մենակ թողի՞նք։
- Չէ մամ ջան, բարշել ենք։
- Ուրախ եմ շատ։
- Սկսեք մտածել նշանադրության մասին։
- Մամ, բա պապան ու՞ր ա։
- Պադեզդում եմ Լիլիթի ու Արենի հետ։
- Դե ներս կանչի գան։
- Լավ հիմա նախաճաշի սեղան կգցեմ, ու քեզ ու Մերիին մենակ կթողենք։
- Ես ձեզ կօգնեմ, բայց մեզ մենակ թողնելու կարիք չկա, ես գնալու եմ։
- Մերի նստիր տեղդ, մամ ջան մենակ արա, վեր ա ընկել, ոտքը ցավում ա։
- Որտե՞ղ ա վեր ընկել։
- Հյուրասենյակից դուրս գալուց։
- Բայց ինչի՞ ա վեր ընկել, չէր կարող սայթաքել։
Դեյվը սկսեց ծիծաղել։ Ապագա սկեսուրս էլ քմծիծաղ տվեց։
- Եթե իմացել եմ նեղացրել ես հարսիս, Դեյվ ձեռքներիս չես պրծնի, չէ՞,- ու այդ ժամանակ եմ նկատում, որ սկեսրայրս, Արենն ու Լիլիթը նույնպես հյուրանոցում են։
- Հա, նայի մի կերպ եմ Մերիին օդանավակայանից բերել տուն, նայի չնեղացնես։
- Հա, Դեյվ, Մերին շատ լավն ա, ես Իրան շատ սիրեցի, ինքը ինձ հետ խաղ ա անում, չնեղացնես։
- Վայ, մեծ ու փոքր Մերիի կողմից եք, չեմ նեղացնի հազիվ գտել եմ։Ու մենք գցեցինք նախաճաշի սեղան ու ես եկա մեր տուն, ձևացնելով, թե այդ օրն եմ եկել։
ВЫ ЧИТАЕТЕ
Խորտակված հույսեր
RomansԶզվանքով տեղափոխվելով ուրիշ դպրոց հերոսուհին չէր պատկերացնում, որ կարող էր մտերմանալ ինչ-որ մեկի հետ, առավել ևս սիրել։Սովորելով միևնույն դասարանում' հերոսները սիրահարվում են միմյանց։ Սկսում են շփվել իրար հետ, բայց բազմաթիվ վեճերից հետո բաժանվում են։...