Մաս 14

33 4 0
                                    

Յու Ռան, այդպիսի բան լինել չի կարող , չէ որ մենք ընկերուհիներ ենք , այն էլ մոտ, նա պատճառ չուներ ինձ հետ այդպես վարվելու: 

- Մենք գտել ենք նրանց,  ում  նա վարձել էր - ասաց Կայը:

-Դե եկեք  գնանք և պարզենք ամբողջ ճշմարտությունը - ասացի ես:

- Ոչ դու այստեղ կմնաս ու կսպասես  ինձ:

-Ոչ, ես ձեզ հետ եմ գալիս:

- Դու անուղղելի ես:

-  Գիտեմ- ժպտացի ես:

Մենք այդ տղաներից իմացանք, որ նրանց պատվիրատուն իսկապես Յու Ռան էր, բայց պատճառը ինձ հետ այդպես վարվելու դեռ անհայտ էր:  Ես նրան գտա համալսարանի բակում, որտեղից մենք միասին գնում էինք տուն:

- Յու Ռա ինչու՞:

- Ինչը ինչու՞: Ի՞նչ ես խոսում Աննա:

- Դու լավ գիտես ,թե ինչը:  Ես ամեն ինչ գիտեմ; Նրա դեմքը միանգամից փոխվեց, և ես տեսա Յու Ռայի իրական դեմքը:

- Այո ես եմ արել, ես դրա համար ունեյի իմ պատճառները: Ուզու՞մ ես իմանալ: Սկզբում դու ինձ համար իսկապես ընկերուհի էիր, բայց հետո ես հասկացա, որ Կրիսը սիրահարված է քեզ և  ակամայից սկսեցի ատել: Բոլորը հասկացել էին դա բացի քեզնից, քանի որ Կրիսը այն մարդը չէր, որ մի աղջկա հետևից այսքան երկար ընկնի: Եվ ես ցանկացա մի փոքր վախեցնել քեզ: Որ դու հավերժ անհետանաս մեր համալսարանից և մեր կյանքից:

- Դու սիրու՞մ ես Կրիսին- լացակումած ձայնով հարցրեցի ես:

- Այո սիրում եմ, հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ այս ամենը:

- Իսկ Լեյը, ինձ թվաց, որ դու նրա նկատմամբ անտարբեր չես: 

- Դա միայն քեզ է թվացել- ասաց նա և արագ քայլերով մոտեցավ ինձ: Յու Ռան բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի ինձ, բայց հանկարծ ինչ-որ մեկի ձեռքը կանգնեցրեց նրան: Աչքերս  բացելուց հետո տեսա,որ Կրիսը բռնել  էր Յուռայի ձեռքը  և կատաղած հայացքով նայում էր նրան: Սրտից խորքում ես այնքան ուրախ էի, քանի որ այստեղ, այս անծանոթ երկրում կա մեկը , ով պաշտպանում է ինձ, որի հետ ես ինձ ապահով եմ զգում:  Կրիսը այն մարդն է, որին ես ատում էի, որից վախենում: Հիմա ես հասկանում եմ, որ առաջին տպավորությունը մարդու մասին ոչ միշտ է ճիշտ:  Կրիսը իրականում շատ փխրուն հոգի ունի, բարի է և հոգատար: Ամեն  անգամ սիրտս սկսում է արագ բաբախել նրան տեսնելիս և ակամայից ամբողջ մարմինս թուլանում է, երբ նա գոնե մի ակնթարթով հայացքը ուղղում է դեպի ինձ: Երբ նա իր ժպիտով ստիպում է նաև ինձ ժպտալ : Նրա հետ ես ինձ ապահով, և  անկաշկանդ  և երջանիկ եմ զգում:

Յուռան մի կողմ նետեց Կրիսի ձեռքը ր գնաց: Նա շրջվեց իմ կողմ և հարցրեց:

- Հըն ո՞նց ես: Ես ոչինչ չպատասխանեցի ուղղակի գրկեցի նրան: Նա մի պահ անակնկալի եկավ, բայց հետո նա էլ գրկեց ինձ և սկսեց շոյել գլուխս:  Ես նայեցի նրա աչքերի մեջ, այնտեղ այնքան  ջերմություն, այքան  սեր, այքան հոգատարություն կար: Ես ամարեցի և հայացքս թեքեցի, որ նա չտեսնի իմ կարմրած դեմքը, բայց Կրիսը շրջեց  գլուխս և ասաց.

- Խնդրում եմ մի թեքիր գլուխդ, երբ նայում եմ քեզ:

Ես հիարի պես նայում էի նրան և և չգիտեյի ինչ ասեյի: Եվ այդ պահին նա համբուրեց ինձ: Դա իմ առաջին համբույրն էր և ես ուրախ էի, որ այն հենց նրան է պատկանում: Այն այնքան զգույշ էր ,այնքան զգացմունքային կարծես նա համբուրում էր ինձ վերջին անգամ:

Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now