Մաս 9

66 5 3
                                    

-Ան այդ ու՞ր ես վազում- կանչեց ինձ Յուռան ։

-Գնում եմ դասի-պատասղանեցի ես։

-Իսկ չես ուզում պատմես ,թե ինչ եղավ բակում , ինչու՞ ինձ մենակ թողեցիր այդ անսիրտ և անհոգի դահիճների հետ։

Յուռայի այդ խոսքերից հետո ես սկսեցի  ծիծաղել։

-Ինչու՞ ես ծիծաղում-նեղացած ձայնով ասաց նա ։Գիտես ինչքան էի վախեցել ,քո գնալուց հետո ես արագ փախա այնտեղից բարեբախտաբար իմ ետևից  ոչ ոք չեկավ։

Հա իդեպ ու՞ր էիր գնացել եթե գաղտնիք չէ։

Ես պատմեցի այն ամենը, ինչ կատարվել էր տանիքում։ Նա մի  պահ լռեց ապա ասաց։

-Դու հիմար ես ,թե չես նկատում, ակնհայտ է որ Ջուն Կին քո նկատմամբ անտարբեր չէ։

-Ինչ ես ասում, մենք ուղղակի լավ ընկերներ ենք ։

-Ինչ ուզւմ ես ասա մեկ է ես մնում եմ իմ կարծիքին, դու իսկապես նրան դուր ես գալիս։

Այդ պահին հնչեց զանգը և մենք արագ գնացինք լսարան։ Դասից հետո ես հավաքում էի պայուսակս , որ գնայի տուն, երբ  ինձ  մոտեցավ Չոնինը և ասաց, որ Կրիսը ուզում է ինձ տեսնել և եթե ես չգամ ինձ համար վատ կլինի։ Ես այլ ելք չունենալով հետևեցի նրան ։ Չոնինը ուղեկցեց մինչև սպորտդահլիճ և հեռացավ։ Մի քանի րոպե կանգնելով դրան դիմաց ես մտածում էի մտնեմ թե ոչ, բայց հասկանալով որ ես չեմ կարող ամբողջ կյանքս փախչել նրանից ներս մտա։ Դահլիճում համարյա  մութ էր , քանի որ արդեն երեկո էր և բոլորը գնացել էին տուն։ Սկզբում ես այնտեղ ոչ ոքի չտեսա և ուզում էի հետ դառնալ,բայց հանկարծ հետևումս ոտնաձայներ լսեցի և տեսա որ դահլիճի մութ անկյունից դուրս եկավ նա ում սկսել էի ամենից շատ ատել։

-Ի՞նչ է  վախեցրի քեզ- հեգնական ժպիտով ասաց նա։

-Դու այդքան չկաս,որ քեզնից վախենամ։

-Ոնց երևում է  դու շատ անվախն ես, որ ինձ հետ այսպես ես խոսում։

-Իսկ դու արժանի չես, որ քեզ հեր այլ կերպ խոսեմ։

Այդ խոսքերը նրան շատ բարկացրին։Կրիսը արագ մոտեցավ ինձ  և սեղմեց  պատին։ Մի պահ մեր միջև լռություն տիրեց ։ Նա նայում էր ուղիղ աչքերիս մեջ այդ հայացքից ես ինձ շատ վատ էի զգում և ուզում էի գետնի տակ անցնել միայն թե նա այդպես չնայեր ինձ։Բայց այս անգամ նրա հայացքը տարբերվում էր, կարծես թե նա այդ Կրիսը չէր ում ես ճանաչում էի։

-Մի բարկացրու ինձ  հավատա քո համար եմ  ասում։Եթե ուզում ես քեզ հետ ամեն ինչ լավ լինի և քեզ ոչ ոք չանհանգստացնի, լավ աղջիկ եղիր ինձ հունից մի հանիր և այդ անհաջողակի հետ մի շփվիր։

-Իսկ եթե չանեմ քո պահանջները։

-Ուրեմն քո համար կլինի ավելի վատ քան առաջ էր։ Այդ խոսքերից հետո նա շրջվեց որ գնա ։

-Ինչի՞ համար ես ինձ հետ այսպես վարվում , ի՞նչ եմ քեզ արել , ինչով եմ մեղավոր ։

Նա մի պահ կանգնեց և հեռացավ, իսկ ես  չկարողացա զսպել ինձ և սկսեցի լացել։

Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now