Մաս 12

63 3 3
                                    


Ես պետք է գնամ և պատմեմ  ողջ ճշմարտությունը քանի վերջնականապես նրան չեմ կորցրել: Նա պետք է իմանա իմ զագացմունքների մասին, և հուսով եմ դրական պատասխան կտա, չնայած խիստ կասկածում եմ : Ճանապարհին տեսա Յուռային, մոտեցա հարցնեմ, թե Աննան ո՞ւր է:

- Հեյ Յուռա կարող է իմանաս, թե Աննան ո՞ր է: 

-  Ես չգիտեմ, թե նա որտեղ է: Ինչի ես նրան փնտրում, հերիք չէ նրան տանջես: Դու գիտես, թե ինչի ես հասցրել նրան : Նա ամեն օր գալիս է տուն և ժամերով լաց լինում  մոտը անքննություն է սկսել այսպես որ գնա նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջանալու: Չանհանգստացնես նրան, թե չէ ինձ հետ գործ  կունենաս: 

Այդ խոսքերից հետո ես ուզում էի ընկնել Աննայի ոտքերի առջև և ներողություն խնդրել :

Դեռ ոչ մի անգամ ես ինձ այսքան մեղավոր չէի զգացել:  Ամբողջ համալսարանով փնտրելուց հետո ես չգտա նրան: Դա ինձ շատ տարօրինակ թվաց, քանի որ նա Յուռայի հետ չէր և Յուռան էլ չգիտեր, թե նա որտեղ է: Աննան այստեղ ոչ ոք չունի հաշվի չառնելով այն անողնաշարին: Ես սկսեցի անհանգստանալ, քանի որ դրսում արդեն բավականին մութ էր: 

երբ ես ուզում էի դուրս գալ համալսարանից նկուղային հարկից ինչ որ ձայն լսեցի:  Իջնելով այնտեղ ես տեսա Աննային կապկված և հյուծվավծ վիճակում: Նա անգիտակից էր: Ես արագ վազեցի նրա մոտ և սկսեցի քանդել պարանները: Մի քանի րոպե հետո Աննան ուշքի եկավ:

- Ի՞նչ է պատահել դու լավ ես, ինչ որ տեղդ ցավում է:

- Դա դու էիր չէ, դու էիր ասել քո ընկերներին , որ ինձ այս օրը գցեն այն ինչ արեցիք Ջուն Կիի հետ հիմա էլ ինձ հետ էիք ուզում անել, այնքան եք իջել, որ աղջկա վրա եք ձեռք բարձրացնում: 

- Ի՞նչ ես խոսում Աննա, ես և իմ ընկերները երբեք աղջկա վրա ձեռք չենք բարձրացրել, և ի՞նչ ապացույցներ ունես, որ դա մենք ենք եղել:

- Ձեզնից բացի ոչ ոք դրան չէր կարող դիմել, և հիմա եկել ազնիվ ասպետ էս ձևանում:

-Աննա հերիք է այդպիսի անհեթեթ բաներ խոսես, արի գնում ենք բժշկի մոտ նա պետք է քեզ զննի, կարող է լուրջ խնդիրներ ունենաս:

- Ես քեզ հետ ոչ մի տեղ չեմ գալիս:

- Համալսարանում միայն ես եմ բոլորը արդեն գնացել են և դու ուզես թե չուզես գալու ես ինձ հետ: 

Ես օգնեցի նրան որ բարձրանալ, բայց նա նույնիսկ չկարողացավ ոտքերի վրա կանգնել: Մոտենալով ես գրկեցի նրան և նա դրանից ամաչելով գլուխը շրջեց ուրիշ կողմ, որպեսզի չնայի վրաս, իսկ ես ակամայից  սկսեցի ժպտալ:

Ամբողջ ճանապարհին մենք լուռ էինք, յուրաքանչյուրս մեր մտքերի մեջ խորասուզված:

Հիվանդանոցում բժիշկն ասաց,որ վտանգավոր բան չկա և մի քանի շաբաթից Աննան լիարժեք կվերականգնվի: Վերադառնալիս ես նրան ուղեկցեցի մինչև իր սենյակը: Դուռը բացեց Յու Ռան և զարմացած հայացքով սկսեց նայել մեզ վրա:

- Աստված իմ Աննա այս ի՞նչ է պատահել:

- Լուրջ բան չկա ուղղակի կապտուկներ են մի քանի օրից կանցնի:

Դե ես գնամ շուտ առողջացի- ասացի ես:

- Շնորհակալ եմ - ցածր ձայնով ասաց Աննան և գլուխը կախեց:  Շնորհակալ եմ ամեն ինչի համար,եթե դու չլինեիր ես չգիտեմ, թե ինձ հետ ինչ կլիներ:  Այդ պահին ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում:


Սեր առաջին հայացքիցWhere stories live. Discover now