Հաջորդ օրը գնացի հիվանդանեց այն տղային տեսակցության։Նրա անունը Սոն Ջուն Կի էր։Տեղի բուժքույրերից իմացա, որ ծնողներ, հարազատներ չունի որբանոցից է ։ Ես չգիտես ինչի սկսեցի խղճալ նրան ։Հյութ, մրգեր գնեցի և գնացի հիվանդանոց։Երբ հասա պալատի դռանը և պետք է ներս մտնեի հանկարծ սկսեցի մտածել, թե արդյոք ո՞վ եմ ես նրա համար և ինչի՞ եմ եկել։Հաղթահարելով իմ մեջ եղած անվստահությունը ներս մտա։իմ առջև պառկած էր մոտ 19-20 տ մի հմայիչ երիտասարդ նրա արտաքին գեղեցկությունը աչքի էր զարնում թեկուզ կապտուկների ու վերքերի առկայության դեպքում։Նա քնած էր։ Ես ցանկանում էի տոպրակը դնել սեղանին և հեռանալ, բայց հանկարծ նա աչքերը բացեց և զարմացած հայացքով սկսեց նայել ինձ։Անականկալի գալով ես չգիտեյի ինչ ասել, բայց նա առաջինը խախտեց լռությունը։
-Դուք ո՞վ եք-հարցրեց նա։
-Ես , Աննան եմ։ Ես եմ ձեզ այստեղ բերել։
Նա մի քանի վայրկյան չպատասղանեց հետո ասաց.
-Շնորհակալ եմ, բայց պետք չէր ձեզ վտանգի ենթարկել։
-Շնորհակալության կարիք չկա իմ տեղում եղած ցանկացած մարդ այդպես կվարվեր։
Նայելով ինձ նա թեթևակի ժպտաց, ապա ասաց.
-Դուք երևի մեր համալսարանի նորեկն եք։
-Այո, իսկ դուք որտեղի՞ց գիտեք։
-Համարյա բոլորը գիտեն, որ մեր համալսարան նոր ուսանող է գալու, այն էլ ուրիշ երկրից։
-Կարող եմ ձեզ մի հարց տալ։
-Այո իհարկե։
-Ինչու՞ էին EXO-ի տղաները ծեծում ձեզ։
-Նրանք մեր համալսարանի ամենաճանաչված և կարելի է ասել ամբողջ աշխարհում ճանաչված խմբերից են ։Աղջիկները նրանց համար գժվում են դասախոսները նույնպես։նրան էլ դրանից լավ օգտվում են, և ինչ ուզում անում։
-Բայց նրանք այդպիսին չեին երևում։
-Հավատա նրանց պահվացքը եթերում և կյանքում լրիվ այլ է։ Շատ հաճախ մարդու դեմքը խաբուսիկ է, նրանք այնպիսին չեն ինչպիս իրենց ներկայացնում են։
Մենք շատ երկար խոսեցինք Ջուն Կիի հետ ։ Նա շատ բարի և անկեղծ երիտասարդ էր։Մենք շատ արագ ընկերացանք, և նա դարձավ իմ առաջին ընկերը Սեուլում։Պարզվեց,որ մենք մի կուրսում ենք սովորում։Նա պատմեց,որ իր ծնողները մահացել են ավտովթարից, երբ ինքը 5 տարեկան էր, իսկ ինքն էլ մեծացել է մանկատանը։
Երբ ես դուրս էի գալիս հիվանդանոցից մուտքի մոտ նկատեցի 12 հոգու,որոնք ինձ ծանոթ էին դեռ երեկվանից։
YOU ARE READING
Սեր առաջին հայացքից
FanfictionԿարծու՞մ եք կյանքը Կորեայում հիասքանչ է։ Միգուցե , միայն ոչ ինձ համար։ Իմ քաղցր օրերը սկսվեցին այն օրվանից , երբ պատահական տեսա այն ,ինչ չպետք է տեսնեյի։ Դե ինչ , բարի գալուստ դժոխք։